Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13/8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 13/8

քաղ. Սոչի

 

Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ռիսկերը նվազեցնելու համար կիրառվող միջոցների տարբերակման նպատակով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից, կախված մաքսային օրենսդրության խախտումների ռիսկի մակարդակից, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման միասնական մոտեցումներ մշակելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՌՎևՕՀՎ, Ա.Է.Աբրոսկին), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎևՎՎ ԶևԱԴ Է.Մ. Մամլին), Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ին (ՌԿևՕՀ, Վ. Ի. Գոլոսկոկով)՝ շարունակական հիմքով փոխանակել ռիսկերի դասակարգման կիրառմանն առնչվող հարցերը կանոնակարգող իրավական ակտեր (դրանցում չներառելով ԱՏԳ-ի կոնկրետ մասնակիցների և ռիսկերի պրոֆիլների վերաբերյալ տեղեկատվությունը), ինչպես նաև տեղեկատվություն արտաքին տնտեսական գործունեության (այսուհետ՝ ԱՏԳ) մասնակցի ռիսկի մակարդակից կախված՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների տարբերակված կիրառման նկատմամբ մոտեցումների վերաբերյալ։

2. Հավանություն տալ Մաքսային միության անդամ պետություններում ռիսկերի դասակարգման կիրառման միասնականացման նկատմամբ հիմնական մոտեցումներին (հավելված)։

3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՌՎևՕՀՎ, Ա.Է.Աբրոսկին), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎևՎՎ ԶևԱԴ Է.Մ. Մամլին), Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ին (ՌԿևՕՀ, Վ. Ի. Գոլոսկոկով)՝ շարունակական հիմքով փոխանակել ռիսկերի դասակարգման կիրառմանն առնչվող հարցերը կանոնակարգող իրավական ակտեր (դրանցում չներառելով ԱՏԳ-ի կոնկրետ մասնակիցների և ռիսկերի պրոֆիլների վերաբերյալ տեղեկատվությունը), ինչպես նաև տեղեկատվություն արտաքին տնտեսական գործունեության (այսուհետ՝ ԱՏԳ) մասնակցի ռիսկի մակարդակից կախված՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների տարբերակված կիրառման նկատմամբ մոտեցումների վերաբերյալ։ Ապահովել ռիսկերի դասակարգումն իրականացնելու ընթացքի և ապրանքների բացթողումից առաջ և հետո մաքսային հսկողության արդյունքների վրա դրա ազդեցության շուրջ քննարկումը Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգերի զարգացման գծով աշխատանքային խմբի նիստերին։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Դ. Ե. Երգոժին

     

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ`

 

Ս. Վ. Բորիսյուկ

 

 

Հավելված

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 13/8 որոշման

 

Մաքսային միության անդամ պետություններում ռիսկերի դասակարգման կիրառումը միասնականացնելու նկատմամբ հիմնական մոտեցումները

 

1. ԱՏԳ-ի մասնակիցները կարող են դասվել ռիսկի երեք մակարդակներին՝ ցածր, միջին և բարձր:

2. Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կիրառումը տարբերակվում է՝ կախված ԱՏԳ-ի մասնակցի ռիսկի մակարդակից։

3. Ռիսկի ցածր մակարդակ ունեցող ԱՏԳ-ի մասնակիցների հասցեին տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկի նվազեցման՝ փաստացի հսկողության անցկացման հետ չառնչվող առանձին միջոցներ կարող են կիրառվել ապրանքների բացթողումից հետո՝ մաքսային հսկողության փուլում։

4. Ռիսկի ցածր մակարդակ ունեցող ԱՏԳ-ի մասնակիցների կողմից տեղափոխվող ապրանքների առնչությամբ անցկացվում է ռիսկի գնահատում՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության օբյեկտների ընտրության համար։

5. Անկախ ԱՏԳ-ի մասնակցի ռիսկի մակարդակից՝ մաքսային հայտարարագրման փուլում կիրառվում են ռիսկերի այն պրոֆիլները, որոնք մշակվում են մաքսային մարմինների իրավապահ ստորաբաժանումների տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև այն դեպքում, երբ առանձին ապրանքների մատակարարումների մասով ռիսկի գնահատման արդյունքում հայտնաբերվել է ռիսկի բարձր մակարդակ։

6. Ռիսկի դասակարգումն իրականացնելիս Կողմերը հետամուտ կլինեն ԱՏԳ-ի մասնակցի ռիսկի մակարդակը որոշելու գործընթացի ավտոմատացմանը։

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան