Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10/11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.02.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2014 թվականի

թիվ 10/11

քաղ. Նովոպոլոցկ

 

Մաքսային միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքով մաքսային տարանցում իրականացնելու ժամանակ ապրանքների առաքումը չկատարելու դեպքում փոխադրողներին Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակիրառ պրակտիկայի խնդիրների մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

1. Ընդունել ի գիտություն Ռուսաստանի ԴՄԾ-ի տեղեկատվությունը Մաքսային միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքով մաքսային տարանցում իրականացնելու ժամանակ ապրանքների առաքումը չկատարելու դեպքում փոխադրողներին Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակիրառ պրակտիկայի խնդիրների մասին։

2. Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից ամբողջ ծավալով ապրանքների առաքում չկատարելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործ հարուցելիս առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետով և «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի թիվ 50 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 44-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընդունված ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի որոշմամբ։

3. Ապրանքները մասամբ չառաքելու (կորցնելու) դեպքում առաջնորդվել Պայմանագրի ընդհանուր սկզբունքներով և հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր՝ ըստ վարչական իրավախախտման հայտնաբերման վայրի։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝

 

Ա.Ֆ. Շպիլևսկի

Նախագահի տեղակալ՝

 

Գ.Կ. Ամրին

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: