Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13/20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 13/20

քաղ. Սոչի

 

Մաքսային միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալու գործընթացում Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Ձևավորել Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մաքսային միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալու գործընթացում Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայությանը աջակցություն ցուցաբերելու գծով աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ)։

2. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությանը, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՊՄԾ-ին՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ ուղարկել առաջարկներ Աշխատանքային խմբի կազմի թեկնածուների վերաբերյալ։

3. 2015 թվականի հունվարին անցկացնել Աշխատանքային խմբի նիստ՝ միջոցառումների ցանկ կազմելու նպատակով, որոնք անհրաժեշտ է անցկացնել, ներառյալ՝ նյութատեխնիկական ապահովումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ մաքսային հսկողությունը Մաքսային միության սահմանի ապագա ղրղզական հատված տեղափոխելը ապահովելու համար։

4. Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերին տեղեկացնել Աշխատանքային խմբի գործունեության արդյունքների մասին։

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Դ. Ե. Երգոժին

     

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի

նախագահի տեղակալ, Միավորված

կոլեգիայի անդամ`

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

 

Ս. Վ. Բորիսյուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան