Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.15/19(531) Հոդ.176
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.06.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015260

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 հունիսի 2015 թ.

թիվ 142-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) 17-րդ կետում «17.1 կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «17.1 և 17.2 կետերով նախատեսված դեպքերի» բառերով,

2) Կանոնակարգը 17.1 կետից հետո լրացնել նոր 17.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17.2. Օտարերկրյա պարտքային արժեթուղթը կարող է գնահատվել միջազգային ֆինանսական շուկայում ընդունված տեղեկատվական աղբյուրներից ստացված գնով, եթե ֆոնդի կանոնները սահմանում են այդպիսի աղբյուրները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հունիսի 17

Երևան