Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.16/59(1148) Հոդ.832
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1019-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 748-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 6-րդ ենթակետն ու համապատասխանաբար N 6 հավելվածը,

2) N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետում «ուղեգիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 6 հավելված)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը» բառերով,

բ. 11-րդ կետում «սահմանված զինապարտների հիվանդանոցային հետազոտման ուղեգրերով» բառերը փոխարինել «տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգրերով» բառերով,

3) N 2 հավելվածի «Մասնագետները» սյունակում «ստոմատոլոգ» բառերը փոխարինել «սրտաբան» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 3-րդ ենթակետն ու համապատասխանաբար N 3 հավելվածը.

2) N 1 հավելվածի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը,» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 2 հավելվածի`

ա. 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների» բառերը,

բ. 12-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 13-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) N 4 հավելվածի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան ուղեգիրը տալու պահից մեկ ամսվա ընթացքում հիվանդի կողմից ներկայացվում է բժշկական կազմակերպություն: Հերթագրման առկայության դեպքում, հերթագրված հիվանդը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններ, ընդ որում՝

1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգրի տալու պահից մեկ ամիս) դեպքում՝ նույն ուղեգրով, որի դեպքում հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ հերթագրված է և ներկայացնում է այն բժշկական կազմակերպություն, որտեղ նախատեսում է ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում.

2) ուղեգիրը տալու պահից մեկ ամիսը լրացած լինելու դեպքում՝ նոր ուղեգրով, որն ստանալու համար հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ հերթագրված է, այն ներկայացնում է ուղեգրած բժշկական կազմակերպություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է նոր ուղեգիր (նման դեպքերում նախորդ ուղեգիրը խոտանվում է այն տված բժշկական կազմակերպության կողմից),»,

բ. 6-րդ կետը «ժամկետների,» բառից հետո լրացնել «ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում, և» բառերով,

գ. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) 7-րդ հավելվածի`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները.».

բ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը «վարչությունները» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովները» բառերով.

գ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «բժշկական» բառից հետո լրացնել «կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1019-Ն որոշման

 

Ձև N 1

Մ Ա Տ Յ Ա Ն

 

 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Բնակության
վայրը

Նախնական ախտորո-շումը

Ուղեգրող
կազմակերպության
անվանումը

Ուղեգրի սերիան և համարը

Դիմելու
ամսաթիվը

Նախատեսվող
ընդունման
ամսաթիվը

Այլ նշումներ

                 
                 
                 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան