Գլխավոր տեղեկություն
Համար
N 761-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.672
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 761-Ն

«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,

բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),

գ) կրթություն` մեծահասակների համար, և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,

դ) հրատարակչական գործ,

ե) սովորողների սննդի կազմակերպում,

զ) սովորողների համար հանրակացարանների շահագործում,

է) սպորտի բնագավառի այլ գործունեություն`

բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում.

սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: 

6. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի մի մասը` 935.7 քառ. մետր մակերեսով երկրորդ և երրորդ հարկերն ամբողջությամբ, 149.18 քառ. մետր ընդհանուր մակերեսով կիսանկուղային մարզադահլիճը և  Մարտի 8-ի 2 հասցեում գտնվող` 1937.0 քառ. մետր ընդհանուր տարածքով ուսումնաարտադրական մասնաշենքը 171.1 քառ. մետր մակերեսով պահեստը, 203.3 քառ. մետր մակերեսով ավտոտնակները, 156.7 քառ. մետր մակերեսով խորդանոցը, 12.0 քառ. մետր մակերեսով պահակակետը (այսուհետ` գույք)` դրանք հետ վերցնելով «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

(6-րդ կետը լրաց. 01.02.07 N 96-Ա, փոփ. 10.03.15 N 302-Ն, 31.08.15 N 976-Ն) 

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

8. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել նշված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 6
Երևան