Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.29/38(1127) Հոդ.530
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 676-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դալարիկի համայնքին հատկացված տրակտորի արժեքի 50 տոկոսի` 4,050.0 հազ. դրամի և Շահումյանի համայնքին հատկացված տրակտորի ամբողջ արժեքի` 8,100.0 հազ. դրամի չափով պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 12,150.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված սուբվենցիայի գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դալարիկի և Շահումյանի համայնքներին` համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրեր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 24
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 676-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

 Անվանումը
Արմավիրի մարզի Դալարիկի և Շահումյանի համայնքներին աջակցություն

1022

ԾՏ06

Նկարագրությունը

 

ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկի համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր տրակտորի արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում

1022

ԾՏ07

Նկարագրությունը

   

ՀՀ Արմավիրի մարզի Շահումյանի համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր տրակտորի ամբողջ արժեքի չափով փոխհատուցում

Շահառուների քանակը

Համայնք

   

1.0

     

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

մեկ անգամ

     

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

4,050.0

4,050.0

4,050.0

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

8,100.0

8,100.0

8,100.0

Ընդամենը (հազ. դրամ)

X

X

X

12,150.0

12,150.0

12,150.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 676-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Բաժին 2

 Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Գումարը
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1022

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

12,150.0

Ծրագրի նկարագրությունը
Համայնքներում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, վերամշակմամբ և ագրոտուրիզմով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում՝ լիզինգի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

 ԾՏ06

 

Արմավիրի մարզի Դալարիկի համայնքին աջակցություն

4,050.0

Տրանսֆերտի նկարագրությունը
ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկի համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր տրակտորի արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում

 ԾՏ07

 

Արմավիրի մարզի Շահումյանի համայնքին աջակցություն

8,100.0

Տրանսֆերտի նկարագրությունը
ՀՀ Արմավիրի մարզի Շահումյանի համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր տրակտորի ամբողջ արժեքի չափով փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան