Գլխավոր տեղեկություն
Համար
N 540-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2015 թվականի N 540-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը 2015 թվականի հունիսի 23-27-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի,

2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) հյուրերի սպասարկման համար հատկացնել երեք ներկայացուցչական ավտոմեքենա և մեկ բարձրակարգ ավտոբուս,

2) աջակցել պատվիրակության անդամների հյուրանոցում տեղավորմանը, ապահովել նրանց սնունդը, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցված դահլիճ,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի նիստի աշխատանքներին,

4) ռուսական կողմի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ նախապատրաստել անշարժ գույքի և հողատարածքների հանձնման-ընդունման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Գյումրիի քաղաքապետին ապահովել ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքներին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի անցկացման և հյուրերի (25 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, հուշանվերների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների անցկացման, գրասենյակային պարագաների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 2.659.000 ՀՀ դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով` ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2015 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 26

Երևան