Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-690
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (12.10.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-248 ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-456 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 73-ՐԴ ԿԵՏԻ «Ը» ԵՆԹԱԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ` որոշում եմ.

 1. Ուժը կորցրած ճանաչել`

 ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի օգոստոսի 18-ի «Միջազգային պայմանագրերի վավերացման կամ դրանց միանալու հարցը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների հստակեցման մասին» ՆՀ-248 հրամանագիրը.

 բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի 73-րդ կետի «ը» ենթակետը:

 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 12 հոկտեմբերի 2000 թ.

          ՆՀ-690