Գլխավոր տեղեկություն
Համար
N 1011-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.16/59(1148) Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վարչական տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 200,000.0 հազ. դրամ հանրագումարի կանխավճար կատարելու նպատակով 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էլեկտրաէներգիայի մասին քաղվածք-պայմանագրերում կատարում են փոփոխություններ՝ յուրաքանչյուրը ներառելով 100,000.0 հազ. դրամի չափով կանխավճարի վճարման վերաբերյալ դրույթ, և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով ստանձնած պարտավորությունները նույն կետում նշված մարմինների կողմից կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 200,000.0 հազ. դրամ հանրագումարի կանխավճարի փոխանցումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կանխավճարները մարվում են նույն կետում նշված մարմինների կողմից՝ արձանագրությունների հիման վրա, և մինչև տրամադրված կանխավճարի ամբողջական մարումն իրենց վարչական տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ վճարումներ չեն կատարվում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 1011-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը և ելքերի նվազեցումը նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

107,000.0

-

 այդ թվում՝

   

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

107,000.0

-

 այդ թվում՝

   

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

107,000.0

-

 այդ թվում՝

   

2.6. Այլ

107,000.0

-

Ժամանակավորապես ազատ միջոցներ

107,000.0

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 1011-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Բաժինը

 Խումբը

 Դասը

 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

107,000.0

-

     

 այդ թվում`

   

03

   

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ , ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

107,000.0

-

     

 այդ թվում`

   
 

01

 

Հասարակական կարգ և անվտանգություն

40,000.0

-

     

 այդ թվում`

   
   

01

Ոստիկանություն

40,000.0

-

     

01. Հասարակական կարգի պահպանության ապահովում

40,000.0

-

     

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

40,000.0

-

     

 այդ թվում`

   
     

Էներգետիկ ծառայություններ

40,000.0

-

 

03

 

Կալանավայրեր

67,000.0

-

     

 այդ թվում`

   
   

05

Կալանավայրեր

67,000.0

-

     

01. Քրեակատարողական համակարգի պահպանում

67,000.0

-

     

ՀՀ արդարադատության նախարարություն

67,000.0

-

     

 այդ թվում`

   
     

Էներգետիկ ծառայություններ

67,000.0

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 1011-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.38 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Հասարակական կարգի պահպանություն և անվտանգության ապահովում

Նկարագրությունը
Օրինականության և իրավակարգի հետագա ամրապնդման, հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ծառայություններ

1014

ԱԾ01

Քանակական

Մշակված չէ

X

X

X

X

1. Հայտնաբերված հետախուզվող անձանց թիվը, հետախուզման մեջ գտնվող անձանց ընդհանուր թիվը

       

2. Կալանավորների ուղեկցում

       

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Կիրառելի չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

   

40,000.0

0.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1014 Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կազմակերպված և տնտեսական հանցագործությունների, թրաֆիքինգի և թմրամոլության դեպքերի նվազում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևանի և մարզային վարչություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 1011-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.10 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Քրեակատարողական ծառայություններ

Նկարագրությունը
Դատապարտյալների վերահսկողություն, կալանավայրերում դատապարտյալներին պահելը, դատապարտյալների սոցիալական հոգեբանական վերականգնում, ուսուցում

1120

ԱԾ01

Քանակական

 

Մշակված չէ

X

X

X

X

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

   

67,000.0

0.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1120 Քրեակատարողական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանցագործությունների դեպքերի կրճատում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ (կալանավայրեր)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան