Գլխավոր տեղեկություն
Համար
N 2337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.227
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2337-Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է.

1.  (կետն ուժը կորցրել է 04.06.15 N 582-Ն) 

2.  (կետն ուժը կորցրել է 04.06.15 N 582-Ն) 

3. (կետն ուժը կորցրել է 04.06.15 N 582-Ն) 

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի թաղային համայնքային «Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» հիմնարկի օրինակելի կանոնադրությունը` սահմանելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվները.

գ) յուրաքանչյուր տարի` սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա համար «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի կատարման նորմատիվները:

15. Առաջարկել Երևանի թաղային, ինչպես նաև Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին հաստատել «Սոցիալական ծառայությունների ————— տարածքային բաժին» համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը:

(15-րդ կետը խմբ. 29.06.06 N 928-Ն, փոփ. 15.03.07 N 328-Ն)  

16. (կետն ուժը կորցրել է 04.06.15 N 582-Ն)  

17. (կետն ուժը կորցրել է 04.06.15 N 582-Ն) 

18. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշումը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 2-րդ և 7.4-րդ կետերը:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 3
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2337-Ն որոշման

սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքները
(վերնագիրը լրաց. 29.06.06 N 928-Ն, խմբ. 15.03.07 N 328-Ն) 

Անվանումը

Սպասարկման տարածքը

1

2

1. Արագածոտնի մարզպետարան

 
Աշտարակի քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը
Ապարանի Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ծաղկահովտի Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը
Թալինի Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը

2. Արարատի  մարզպետարան

 
Վեդու Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը
Արտաշատի քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը
Մասիսի Մասիսի  նախկին վարչական շրջանի տարածքը

3. Արմավիրի  մարզպետարան

 
Արմավիրի քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը
Բաղրամյանի Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Վաղարշապատի քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը

4. Գեղարքունիքի մարզպետարան

  
Գավառի քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը
Սևանի քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ճամբարակի Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարտունու Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
Վարդենիսի Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը

5. Լոռու մարզպետարան

 
Թումանյանի քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Սպիտակի քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը
Ստեփանավանի քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը
Տաշիրի Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը

 6. Կոտայքի մարզպետարան

 
Աբովյանի քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Հրազդանի քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի
Չարենցավանի քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղեր
Եղվարդի Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը

7. Շիրակի  մարզպետարան

 
Ախուրյանի Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ամասիայի Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
Աշոցքի Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
Արթիկի քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարալիկի Անիի նախկին վարչական շրջանի տարածքը

8. Սյունիքի մարզպետարան

 
Գորիսի քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Կապանի քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը
Մեղրու Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը   
Սիսիանի Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը

9. Վայոց ձորի մարզպետարան

 
Եղեգնաձորի Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
Վայքի Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը

10. Տավուշի  մարզպետարան

 
Իջևանի Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը
Նոյեմբերյանի Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Բերդի Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը
Դիլիջանի քաղ. Դիլիջան,
Թեղուտ, Հաղարծին, Գոշ գյուղեր

11. քաղ. Երևան

 
Կենտրոնի Կենտրոնի վարչական շրջանի տարածքը
Շենգավիթի Շենգավիթի վարչական շրջանի տարածքը
Մալաթիա-Սեբաստիայի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը
Աջափնյակի Աջափնյակի վարչական շրջանի տարածքը
Դավթաշենի Դավթաշենի վարչական շրջանի տարածքը
Արաբկիրի Արաբկիրի վարչական շրջանի տարածքը
Ավանի Ավանի վարչական շրջանի տարածքը
Նոր Նորքի Նոր Նորքի վարչական շրջանի տարածքը
Քանաքեռ-Զեյթունի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի տարածքը
Նորք-Մարաշի Նորք-Մարաշի վարչական շրջանի տարածքը
Նուբարաշենի Նուբարաշենի վարչական շրջանի տարածքը
Էրեբունու Էրեբունու վարչական շրջանի տարածքը
12. Արարատի մարզ  
Արարատի քաղ. Արարատ
13. Շիրակի մարզ  
Գյումրի-1 Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը
Գյումրի-2 Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը
14. Լոռու մարզ  
Վանաձորի քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
15. Վայոց ձորի մարզ  
Ջերմուկի քաղ. Ջերմուկ

(հավելվածը փոփ., լրաց. 29.06.06 N 928-Ն, խմբ. 15.03.07 N 582-Ն, փոփ. 30.04.09 N 456-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան