Գլխավոր տեղեկություն
Համար
N 901
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2015-25.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.10.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 901
քաղ. Երևան

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 31.08.15 N 981-Ն)

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 31.08.15 N 981-Ն)

1. Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 31.08.15 N 981-Ն)

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում նշված մարմիններին` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կազմը հաստատելու նպատակով մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացնել իրենց համակարգը ներկայացնող լիազոր ներկայացուցիչների (նրանց փոխարինող անձանց) տվյալները:

(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 31.08.15 N 981-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 901 որոշման

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը

(վերնագիրը խմբ. 31.08.15 N 981-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը:

(1-ին կետը փոփ. 31.08.15 N 981-Ն)

2. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

(2-րդ կետը փոփ. 31.08.15 N 981-Ն)

3. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգն ընտրելու դեպքում` ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմիններ է ներկայացնում «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր, որում արտացոլված տեղեկությունները սահմանված կարգով ներառվում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների բազայում:

(3-րդ կետը փոփ. 31.08.15 N 981-Ն)

4. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների կատեգորիաները սահմանված են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 308-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ այդ ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշմամբ:

(4-րդ կետը խմբ. 31.08.15 N 981-Ն)

5. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագրի ընդունումից հետո ապրանքները հանձնվում են մաքսային մարմինների ժամանակավոր պահպանմանը: Հայտարարագիրն ընդունող մաքսային մարմնի ղեկավարը հայտարարագրի ընդունումից հետո մեկօրյա ժամկետում գրավոր դիմում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովին (այսուհետև` հանձնաժողով), որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

(5-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն, 31.08.15 N 981-Ն)

6. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեկական և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն, 31.08.15 N 981-Ն)

7. Հանձնաժողովի նախագահը, ստանալով սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը, եռօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, քննության առնելով ստացված դիմումը, հանձնաժողովը որոշում է ընդունում ապրանքների հետագա պիտանիության, վտանգավորության, ոչնչացման եղանակը (ձևը) ուսումնասիրելու, ոչնչացման հետ կապված ծախսերը նախնական գնահատելու և ապրանքների ոչնչացման աշխատանքներին ներկա գտնվելու համար հանձնաժողովի անդամներից աշխատանքային խումբ ստեղծելու մասին (ապրանքներ տեղափոխող անձի, վերջինիս պետական գրանցման, եթե քաղաքացի է` բնակության վայրի, տարածքային հարկային տեսչության և ապրանքների բացթողումն իրականացնող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչների ու հանձնաժողովի այլ անդամների մասնակցությամբ):

(7-րդ կետը փոփ. 31.08.15 N 981-Ն)

8. Հանձնաժողովի նիստերը գումարվում են սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր մարմինների ներկայացուցիչների պարտադիր մասնակցության դեպքում: Սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները պարտավոր են ապահովել իրենց ներկայացուցիչների (կամ նրանց փոխարինող անձանց) ներկայությունը հանձնաժողովի նիստերին:

Հանձնաժողովը եզրակացություններ է տալիս և որոշումներ է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, որոնք ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` համաձայն իրենց դիրքորոշման (կողմ, դեմ, ձեռնպահ, անհրաժեշտ համարելու դեպքում` հատուկ կարծիքի նշմամբ): Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովն իր նիստերի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ նիստի անցկացումից առնվազն երեք օր առաջ, ինչպես նաև ընդունված որոշումների մասին որոշումներն ընդունելուց հետո մեկօրյա ժամկետում տեղյակ է պահում ապրանքներ տեղափոխող անձին, որն իրավունք ունի դիտորդի կարգավիճակով մասնակցելու հանձնաժողովի նիստերին և աշխատանքային խմբերի աշխատանքներին, ներկայացնելու առաջարկություններ, ինչպես նաև դատական կարգով բողոքարկելու դրանց արդյունքները և ընթացքը:

(8-րդ կետը լրաց. 31.08.15 N 981-Ն)

9. Աշխատանքային խումբը կատարում է ոչնչացվող ապրանքների քանակի հաշվառում, որակական հատկանիշների զննում (քննություն), ոչնչացման հետ կապված ծախսերի նախնական գնահատում և եռօրյա ժամկետում գրավոր տեղեկանք է ներկայացնում հանձնաժողովին` նշելով կատարված աշխատանքների ու ոչնչացման իրականացման վերաբերյալ առաջարկությունների մասին:

(9-րդ կետը փոփ. 31.08.15 N 981-Ն)

10. Հանձնաժողովի նախագահը, սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկանքը ստանալուց հետո նույն կամ հաջորդ օրը հրավիրում է հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվում են աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքները և ներկայացրած առաջարկությունները: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը տալիս է ապրանքների ոչնչացման մասին եզրակացություն, որում նշվում են ոչնչացման աշխատանքներն իրականացնող անձը, սույն կարգի 7-րդ կետում նշված` ոչնչացմանը ներկա գտնվող աշխատանքային խմբի մասնակիցները, ոչնչացման վայրը, եղանակը, ժամկետը:

(10-րդ կետը փոփ. 31.08.15 N 981-Ն)

11. Ոչնչացումն իրականացվում է հանձնաժողովի կողմից ընտրված էկոլոգիապես անվտանգ եղանակով` կախված ոչնչացվող ապրանքների տեսակից:

12. Աշխատանքային խումբը ոչնչացման արդյունքները ձևակերպում է ոչնչացման ակտով, որում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, վայրը, ժամանակը, դրանց` հանձնաժողովի որոշման պահանջների հետ համապատասխանությունը, կատարված ծախսումների գումարի չափը և այլ տեղեկություններ: Ոչնչացման ակտն ստորագրում են աշխատանքային խմբի բոլոր անդամները: Եթե աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկն իրականացված աշխատանքների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին և կազմում է ոչնչացման ակտի անբաժանելի մասը:

Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտեր են կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:

Ոչնչացման ակտի ձևը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

13. Ոչնչացման ակտը կազմվում է առնվազն 5 օրինակից, որից մեկական օրինակ պարտադիր տրվում է հարկային մարմնի ներկայացուցչին, մաքսային մարմնի ներկայացուցչին, ապրանքները հայտարարագրող անձին, ոչնչացումն իրականացնող անձին և հանձնաժողովին:

Պետական կառավարման մարմինները պարտավոր են ոչնչացման ակտերը պահպանել ակտի կազմմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից առնվազն 3 տարի:

(հավելվածը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն, փոփ., խմբ., լրաց. 31.08.15 N 981-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2021, N 1681-Ն 25.10.2021, N 901
31.08.2015, N 981-Ն 10.09.2015, N 901
22.01.2009, N 78-Ն 12.02.2009, N 901
25.08.2001, N 770 28.09.2001, N 901
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան