Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2015-09.04.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 612-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել սույն որոշման հավելվածում նշված բնակարանները՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով՝ պայմանով, որ սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցել Երևան քաղաքի Նազարբեկյան 48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին՝ ընդհանուր օգտագործման գույքի բաժնային մասին համամասնորեն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների նվիրաբերության մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Բնակելի տարածք նվիրաբերելու մասին» N 1684-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1684-Ա որոշման համաձայն կնքված բնակարանների նվիրաբերության մասին պայմանագրերում կատարել սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 612-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Նազարբեկյան 48 հասցեՈՒՄ ԳՏՆՎՈՂ շենքից նվիրաբերվող բնակարանների

 

NN ը/կ

Բնակիչների անունները, հայրանունները, ազգանունները

Անձնագրային տվյալները

Հատկացվող բնակարանի համարը

Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը

(քառ. մ)

Սեփականության իրավունքի գրանցման վկայականը

Բնակարանների պատկանելությունը

1

2

3

4

5

6

7

1.

Մելանյա Սուրիկի Կուրղինյան

AE0588596, 19.09.2000 թ.

18

86.2

03052012-01-0589

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Սուրեն Մհերի Ամիրշադյան

ID 004581815, 27.07.2014 թ.

Անուշ Մհերի Ամիրշադյան

AE0617042, 01.08.2000 թ.

Հասմիկ Արտավազդի Հունանյան

ծ/վ ԱԱ N 324460, 12.03.2002 թ.

Քաջիկ Արտավազդի Հունանյան

ծ/վ ԱԱ N 269223,
21.12.2000 թ.

Արթուր Սուրենի Ամիրշադյան

ծ/վ ԱԲ N 101938,
14.10.2010 թ.
2.

Գայանե Ցոլակի Սիմոնյան

AK0629241, 04.10.2010 թ.

11

86.2

09012013-01-1392

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Արևիկ Համլետի Ռաֆայելյան

AM0249947, 30.03.2011 թ.

Տաթևիկ Համլետի Ռաֆայելյան

AK0460076, 05.03.2010 թ.

3.

Սուսաննա Վարազդատի Սիմոնյան

AM0251129, 31.03.2011 թ.

14

84.08

03052012-01-0564

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Տիգրան Ցոլակի Սիմոնյան

AG0222932, 03.04.2004 թ.
4.

Իզիդա Բարեղամի Աբգարյան

AH0288369, 20.12.2006 թ.

2

84.88

03052012-01-0557

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հարություն Էդիկի Գրիգորյան

AM0801821, 11.07.2012 թ.
5.

Ռոզա Հրաչիկի Մելիքսեթյան

ID 002272771, 29.03.2014 թ.

17

86.2

09012013-01-1395

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

6.

Ռուզաննա Մարտունի Գասպարյան

AN0308827, 21.12.2012 թ.

24

84.47

03052012-01-0625

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

7.

Մերի Մարկոսի Եղիայան

AF0709018, 29.05.2003 թ.

34

85.43

03052012-01-0668

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Լենիկ Փարսադանի Սարգսյան

AM0387913, 22.07.2011 թ.

Զորիկ Փարսադանի Սարգսյան

AK0350603, 29.07.2009 թ.

Նունե Փարսադանի Սարգսյան

ծ/վ ԱԱN 254411,
09.06.2000 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.2016, N 360-Ա 09.04.2016, N 612-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան