Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀՊ-901
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (20.04.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածով, որոշում եմ.

1. 1998 թվականի ապրիլ-հունիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության գարնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը:

2. 1998 թվականի ապրիլ-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում ժամկետային զինվորական ծառայությունն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրառումն ապահովող համապատասխան որոշում:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար,
Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան


Երևան
2 ապրիլի 1998 թ.
ՆՀՊ-901