Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.08/15(527) Հոդ.141
Ընդունող մարմին
Շիրակի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2015
Ստորագրող մարմին
Շիրակի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 50715198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

 

13 մայիսի 2015 թ.
ք. Գյումրի

N 90-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով.

 

Որոշում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2012 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. չի լրացել թեկնածուի 65 տարին».

2) որոշման հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգով սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է մարզպետին, որը որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով, և որոշմամբ նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքվող կամ երկարաձգվող պայմանագրի, որի ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան տնօրենի 65 տարին լրանալը».

3) որոշման հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Սույն ընթացակարգի 5.1-ին, 20-րդ, 51-րդ, 62-րդ և 63-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.

«80.1. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասնօրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:».

5) որոշման հավելվածի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ Շիրակի մարզպետ

Ֆ. Ցոլակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան