Գլխավոր տեղեկություն
Համար
N 376-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2015 թվականի N 376-Ա

 

ՍՈՒՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲԻՇՔԵՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանին և նույն վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նաիրուհի Ավետիսյանին 2015 թվականի մայիսի 11-15-ը գործուղել Բիշքեք (Ղրղզստանի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար:

 2. Սուրեն Ադամյանի և Նաիրուհի Ավետիսյանի՝ Բիշքեք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Ադամյանի` Բիշքեք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 12

Երևան