Գլխավոր տեղեկություն
Համար
N 871-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.735
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 871-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 871-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 23-ի ՆԿ-53-Ա կարգադրության 36-րդ կետի պահանջներից, և նախատեսվում է այն իրականացնել 2015-2017 թվականների ընթացքում: Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները կրում են շարունակական բնույթ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը չի ենթադրում ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման ու զարգացման աշխատանքների ավարտ, այլ նախատեսում է բարեփոխումների շարունակականության ապահովում՝ նոր ծրագրի մշակում: Միևնույն ժամանակ 2013-2014 թվականներին իրենց տրամաբանական ավարտին հասցվեցին դեռևս 2012 թվականին սկսված ծրագրային միջոցառումները, «Ձեռքբերումների ամրապնդման և առաջընթացի տարի» կարգախոսի ներքո հիմք դրվեցին և սկսվեցին նոր նախաձեռնություններ, որոնց արդյունքներն ակնկալվում են նաև ապագայում: Ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվեցին նաև բարեփոխումների ծրագրով չնախատեսված, սակայն ոստիկանության բարեփոխումներին ուղղված մի շարք միջոցառումներ: Նախորդ ծրագրի իրականացման ընթացքում ոստիկանությունն արդյունավետ համագործակցել է ինչպես միջազգային տարբեր կազմակերպությունների, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

2. Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է ոստիկանության գործունեությունը դարձնել առավել թափանցիկ, ընդլայնել ոստիկանություն-հասարակություն կապը և համագործակցությունը: Մասնավորապես, համայնքային ոստիկանության գործելաոճի ներդրման հիմնական նպատակներից մեկը հենց հասարակության հետ անմիջական կապի և համագործակցության ամրապնդումն է, որի դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Ծրագրով նախատեսվում է արդեն իսկ հանրապետությունում ներդրված համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում՝ համայնքային ոստիկանության նոր հենակետերի ստեղծում, դրանք համապատասխան գույքով և տրանսպորտային միջոցներով ապահովում, համայնքներում համայնքային խորհուրդների ստեղծում:

3. Ոստիկանության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև ոստիկանության հանդեպ հասարակության ունեցած վստահության աստիճանով: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների համակցության դեպքում ծրագրի կարևոր խնդիրներից է ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահությանը հասնելը: Ամփոփելով ոստիկանության ոլորտում իրականացված բարեփոխումների նախկին ծրագրերի արդյունքները՝ այս ծրագրում առավել կարևորվել են հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև ոստիկանության գործունեության թափանցիկությունն ապահովող միջոցառումները:

4. Ոստիկանությունը գործում է ինչպես ներպետական օրենսդրությանը, այնպես էլ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ոստիկանության գործողությունները բաց են՝ տարբեր վերահսկողական կառույցների կողմից դիտարկման համար: Այդ նպատակով վերահսկողության համարժեք և արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար ծրագրում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացման միջոցառումներ:

5. Ծրագրում հատուկ ուշադրության կենտրոնում են անձնակազմի վերապատրաստման և ծառայողների մասնագիտական պարապմունքների իրականացման աշխատանքները:

6. Ծրագրի կարևորագույն նպատակներից է նաև հասարակական անվտանգության ապահովումն առավել արդյունավետ և նոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

7. Ոստիկանության գործունեության ընթացքում դեռևս առկա խնդիրները լուծելու նպատակով ծրագրի շրջանակներում ամրագրվել են ոստիկանությունում բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղությունները՝

1) կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ. դրանք ենթադրում են համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում, համայնքային ոստիկանության նոր հենակետերի ստեղծում, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցման շարունակականության ապահովում, ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու գործընթացի՝ մրցութային սկզբունքով իրականացում, ոստիկանության մարմինների և տարածքային ստորաբաժանումների հաստիքների վերանայում.

2) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ. դրանցով նախատեսվում են համապատասխան իրավական ակտերի մշակում, մարզային վարչություններում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում, ոստիկանության՝ տեխնիկական միջոցներով վերազինում և արդիականացում, անհրաժեշտ սարքերի ձեռքբերում, ոստիկանության ծառայողների վերապատրաստման ապահովում.

3) ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ. դրանք, մասնավորաբար, ենթադրում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի, բնակչության պետական ռեգիստրի համակարգի կատարելագործում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորում.

4) ոստիկանության աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումներ. դրանցով նախատեսվում են ոստիկանության ֆինանսական ծառայությունների արդյունավետության բարձրացում, քրեական վիճակագրության համակարգի արդիականացում, ոստիկանության ուսումնական հաստատության գրադարաններից օգտվելու մատչելիության ապահովում, անհրաժեշտ գույքի ու տրանսպորտային միջոցների թարմացում և ձեռքբերում.

5) ոստիկանության գործունեության թափանցիկությանն ուղղված բարեփոխումներ. դրանցով նախատեսվում են ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում, ոստիկանության մարմինների և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների միջև փոխհամագործակցության ընդլայնում:

8. Ծրագրով նախատեսված միջոցառումներից ակնկալվող արդյունքներն են՝

1) նախկինում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքների ամրապնդում ու դրանց շարունակականության ապահովումը. ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքը փաստեց դրա հետագա անհրաժեշտությունը: Առաջընթաց արձանագրելու հետ մեկտեղ՝ իրականացված բարեփոխումները հնարավորություն ընձեռեցին ականատես լինելու ոստիկանության գործունեության ոլորտում առկա բացերին: Դրական արդյունքներն ամրապնդելու, առկա բացերը վերացնելու և ոստիկանության գործունեության տարբեր ոլորտներում նոր եղանակների և մեթոդների ներդրման անհրաժեշտությունն ինքնին հանգում է բարեփոխումների շարունակական գործընթացին.

2) ոստիկանության գործունեության թափանցիկությունը. թափանցիկությունն առաջին հերթին ենթադրում է ոստիկանության գործունեության մասին տեղեկատվության մատչելիության ապահովում: Այսինքն՝ հասարակությունն այն դեպքերում, երբ դա հնարավոր է և անհրաժեշտ, կարող է տեղեկություններ ստանալ ոստիկանության գործառույթների, դրանց առնչությամբ ընդունված իրավական ակտերի մասին և այլն: Ոստիկանության գործունեության թափանցիկության մասին խոսելիս` անհրաժեշտ է այն դիտարկել հաշվետվողականության հետ համատեղ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ոստիկանության գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությանը կամ վերահսկողությանը, այլև հասարակության հետ փոխհամագործակցության միջոցով հաշվետվողականությունն ապահովելուն: Ոստիկանությունը, իր գործունեության ընթացքում առավել ակտիվ համագործակցելով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, ապահովելու է հաշվետվողականության մեխանիզմների լիակատար իրացումը.

3) ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական համակարգի կատարելագործումը. ամենօրյա խնդիրների լուծման հետ միաժամանակ ոստիկանության ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն ոստիկանության գործառույթները կանոնակարգող իրավական դաշտի ուսումնասիրությունը, վերլուծությունը, առկա բացերի վերհանումը և համապատասխան լուծումների առաջադրումը, մասնավորապես, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում.

4) ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. ոստիկանության գործառույթներն արդյունավետորեն իրացնելու համար էական են նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, համակարգչային համապատասխան սերվերային համակարգի ստեղծումը, հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար նոր ծրագրային համակարգի ներդրումը և այլն.

5) ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցումը. ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների գործառույթների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով էական է ինչպես ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների հաստիքների վերաբաշխումը, այնպես էլ ամբողջ գործընթացի իրավական ամրագրումը.

6) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով նոր մեթոդների ուսումնասիրումը և ներդրումը. հանցագործությունների դեմ պայքարի իրականացման գործում առանցքային է առաջնահերթ ուղղությունների տարանջատումը, դրանք են հանցագործությունների կանխարգելումը (նախականխումը), պայքարը, հետևանքների նվազեցումը և (կամ) վերացումը: Այս նպատակով ժամանակի պահանջն է տեղեկատվական հենքով ոստիկանության գործելակերպի ներդրումը: Տարիների փորձով ապացուցվել է մատնադրոշմների միջոցով անձի նույնացման և հանցագործությունների բացահայտելիության արդյունավետությունը: Նույնականացման տարբեր մեթոդների շարքում այսօր առանձնակիորեն կարևորվում է նաև դիմապատկերի միջոցով անձանց նույնացումը: Նշված նոր համակարգի ներդրումը ոստիկանությունում էապես կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման գործընթացին.

7) ոստիկանության գործունեության թափանցիկությունը, հանրային վերահսկողության սահմանումը. դրանք առաջին հերթին ենթադրում են ոստիկանության գործունեության մասին տեղեկատվության ստացման մատչելիության ապահովում, համագործակցություն քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների հետ.

8) կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը. ժամանակի հրամայականն է կոռուպցիայի դեմ պայքարը: Ոստիկանությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում որդեգրել է կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքականություն, որին ուղղված հստակ քայլերը բարեփոխումների նախորդ փուլի արդյունքում տվել են իրենց դրական արդյունքը: Ներկայացված ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների իրականացումն ամբողջությամբ ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 871-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 

 

NN
ը/կ

Նպատակը

Ակնկալվող արդյունքը

Միջոցառման
անվանումը

Ժամկետները

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարող գերատեսչությունը

1

2

3

4

5

6

7

1. Կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ

1.

Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում

համայնքային ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացում

1.1. համայնքային ոստիկանության հենակետերի ստեղծում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

1.2. համայնքային ոստիկանության հենակետերի՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով ապահովում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

1.3. բնակչության շրջանում համայնքային խորհուրդների ձևավորում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

1.4. համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2.

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում ոչ ոստիկանական գործառույթներ իրականացնող մասնագիտացված կադրերի ընտրության հնարավորության ընձեռում

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության առանձին ստորաբաժանումներում քաղաքացիական հատուկ ծառայության անցման շարունակականության ապահովում

   

2.1. քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ)

2.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանութան համապատասխան ստորաբաժանումներում կազմ-հաստիքային փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանների նախագծերի մշակում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2.3. քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ)

3.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինների և տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում

վերլուծությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հաստիքների վերանայում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4.

  

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կադրային աշխատանքների կատարելագործում

  

«Կադրեր» տեղեկատվական- վերլուծական նոր ստեղծված համակարգի (ծրագրի) հետագա կատարելագործում և զարգացում

  

4.1. համապատասխան համակարգչային տեխնիկական միջոցներով վերազինում

2015-2016 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կադրային ստորաբաժանումների հետ համակարգչային ցանցի ստեղծում

2015-2016 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4.3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կադրային ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման դասընթացների իրականացում

2016-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

5.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության թափուր պաշտոնների՝ առավել փորձառու, գրագետ կադրերով համալրում, պաշտոնի նշանակման ընթացքում մրցակցային սկզբունքի ապահովում

5.1. «Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2015 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

5.2. մրցույթի կազմակերպման և իրականացման համար մշտական աշխատանքային խմբի (ստորաբաժանման) ստեղծում, հարցաշարերի պատրաստում, դրանց հետևողական լրամշակում և կատարելագործում

2015 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

5.3. մրցույթի կազմակերպման և իրականացման համար համապատասխան համակարգչային ծրագրերի ստեղծում և ներդրում

2016 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

5.4. մրցույթի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պայմանների և գույքի ապահովում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2. Հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ

6.

Միջազգային կառույցների աջակցությամբ օտարերկրյա պետությունների ոստիկանական մարմինների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացում

միջազգային կառույցների աջակցությամբ օտարերկրյա պետությունների ոստիկանական մարմինների հետ փոխհամագործակցության ակտիվացում, աշխատանքային նոր մեթոդների և ձևերի ներդրում

Ինտերպոլի հեռահաղորդակցման I-24/7 համակարգին Հայաստանի Հանրապետության իրավապահ և շահագրգիռ այլ գերատեսչությունների ինտեգրման հնարավորության ընձեռում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

7.

Կորած-գողացված ճամփորդական փաստաթղթերի օգտագործման կանխման և բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացում

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց, այդ թվում՝ ահաբեկիչների կողմից կորած-գողացված ճամփորդական փաստաթղթերի օգտագործման դեպքերի բացառում

Ինտերպոլի կորած-գողացված ճամփորդական փաստաթղթերի տվյալների պահոցին Հայաստանի Հանրապետության սահմանային ծառայության հասանելիության ապահովում

2016-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

8.

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների բարելավում

տեխնիկական միջոցների ներդրմամբ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովում

  

8.1. մարզային վարչություններում օպերատիվ արձագանքման կենտրոնների ստեղծում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

8.2. հասարակական վայրերում տեսադիտման համակարգերի ներդրում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

8.3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների՝ թվայնացված շարժական կապի միջոցներով ապահովում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

8.4. օպերատիվ-ծառայողական մեքենաների՝ համակարգչային տեխնիկական միջոցներով վերազինում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

9.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի կատարելագործում, այդ ոլորտում ընդգրկված մարմինների նյութատեխնիկական բազայի բարելավում, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստման գործիքների և սարքավորումների ոչնչացման ընթացակարգերի կանոնակարգում, ինչպես նաև նոր սերնդի դիզայներական թմրամիջոցների ներառում Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների ցուցակներում

9.1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

9.2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Հետագա օգտագործումն աննպատակահարմար ճանաչված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստման գործիքների և սարքավորումների ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

9.3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի
N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2015 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

9.4. Երևանում հետախույզ-պահնորդական շների բուծման և վարժեցման ժամանակակից կենտրոնի ստեղծում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

10.

Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արագ և արդյունավետ իրականացում

հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացում

 

10.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում օպերատիվ և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների վարույթներում առկա հաշվառման գործերի և հաշվառումների թվայնացման իրավական կարգավորում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

10.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվական ստորաբաժանման ստեղծում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

10.3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում օպերատիվ և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների վարույթներում առկա հաշվառման գործերի և հաշվառումների թվայնացում, տեղեկատվական շտեմարանի ստեղծում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

11.

Դիմապատկերի միջոցով անձանց նույնացման եղանակով հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դիմապատկերի միջոցով անձանց նույնացման համակարգի ներդրում

 

11.1. գոյություն ունեցող նմանատիպ ժամանակակից մոդուլների ուսումնասիրություն և ձեռքբերում

2016-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

11.2. դիմապատկերի նույնացման մոդուլի կիրառմամբ համակարգի ստեղծում և ներդրում

2016-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

12.

Առանձին ոլորտներում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պատասխանատվության հստակեցում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթների հստակեցում, դատական կարգադրիչների և ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների աշխատանքների հստակ տարանջատում, բնականոն աշխատանքի ապահովում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
1-ին կիսամյա

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

3. Ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ

13.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացում

ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

13.1. ՀՀ Կոտայքի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի կառուցում և քննական ավտոդրոմի շահագործման հանձնում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

13.2. ՀՀ Կոտայքի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանումում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողության իրականացում «հոսքագծի» եղանակով

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

13.3. ՀՀ Տավուշի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի կառուցում և քննական ավտոդրոմի շահագործման հանձնում

2016 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

13.4. ՀՀ Տավուշի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանումում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողության իրականացում «հոսքագծի» եղանակով

2016 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

14.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացում, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցում

երթևեկության մասնակիցների միջև երթևեկության փոխզիջման մշակույթի ձևավորում և ամրապնդում

14.1. ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների արդիականացում (երթևեկության հոսքն ավտոմատ կերպով հաշվարկող լուսացույցեր, ճանապարհային գծանշումներ և այլն)

2015-2017 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

14.2. քարոզչական-նախականխիչ միջոցառումների ակտիվացում՝ սոցիալական հոլովակների պատրաստում և ցուցադրում,
դպրոցականների շրջանում դասընթացների կազմակերպում և այլն

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

15.

Հակակոռուպցիոն քաղաքականության իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գործունեության ընթացքում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների ու ռիսկերի նվազեցում

տեխնիկական միջոցների կիրառմամբ ճանապարհային ոստիկանի ծառայության ընթացքի վերահսկում, հնարավոր թույլ տրվող խախտումների ամրագրում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

16.

Բնակչության պետական ռեգիստրի համակարգի կատարելագործում

բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի անձանց հաշվառման պարտականության կատարման նպատակով հեշտացված մեխանիզմների ստեղծում, վարչարարության պարզեցում

183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալները հյուպատոսական հիմնարկներից էլեկտրոնային եղանակով ստանալու և օտարերկրյա պետության հասցեով հաշվառելու համակարգի ստեղծում

2015 թ.
2-րդ կիսամսյակ

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

17.

Օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տեսակների և հիմքերի հստակեցում

օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված վարչարարության հստակեցում, գործող ընթացակարգերում կամայական որոշումների ընդունման հնարավորությունների բացառում, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացում, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունների վերացում և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացում

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
1-ին կիսամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

18.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանման ոլորտում առավել առաջադիմական մեթոդների և ձևերի ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության համակարգում տեխնիկական նոր հնարավորությունների կիրառմամբ պահպանության իրականացում, գործող ռազմականացված ստորաբաժանումների ծառայության արդյունավետ կազմակերպում, ծառայության կազմակերպման կարգի արդիականացում

18.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող օբյեկտներում պահպանման և ահազանգման տեխնիկական ժամանակակից սարքավորումների ձեռքբերում և ներդրում

2016 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

18.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության համակարգի ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կազմակերպման նոր կարգի մշակում

2015-2017 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների
աշխատանքային պայմանների և մասնագիտական պատրաստվածության բարելավմանն ուղղված բարեփոխումներ

19.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ֆինանսական ծառայությունների արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջետային (արտաբյուջետային) միջոցների նախահաշիվների կազմման, կատարման, հաշվետվությունները ներկայացնելու աշխատանքների ավտոմատացում, եկամտային հարկի վճարման և անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու կենտրոնացված համակարգի ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշիվների կազմման և կատարման ավտոմատացված համակարգի ներդրում

2016-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

20.

Քրեական վիճակագրության համակարգի արդիականացում

միջազգային ստանդարտներին համապատասխանող քրեական վիճակագրության միասնական համակարգի ձևավորում և ներդրում, հանցագործությունների հաշվառման միասնական ընթացակարգերի սահմանում

20.1. հանցագործությունների և դրանք կատարած անձանց հաշվառման միջազգային փորձի ուսումնասիրում

2015 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

20.2. «Հանցագործությունների միասնական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե
(համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

     

20.3. հանցագործությունների և դրանք կատարած անձանց միասնական հաշվառման ավտոմատացված համակարգի մշակում և ներդրում

2017 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե
(համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

21.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացման ապահովում և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության գրադարանների քարտադարանների թվայնացում, ուսումնական հաստատության սովորողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում

21.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության գրադարաններում քարտադարանների էլեկտրոնային ծրագրի ներդրում

2016 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

21.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունում էլեկտրոնային գրադարանի ներդրում

2016 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

21.3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում մասնագիտական պարապմունքների անցկացում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

21.4. ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մինիֆուտբոլի մարզահրապարակի հիմնում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության արտաբյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

21.5. օտարերկրյա ոստիկանական ուսումնական հաստատությունների առաջավոր փորձի ուսումնասիրություն, փորձի փոխանակում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

22.

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության լիազորությունների ընդլայնում, գործունեության արդյունավետության բարձրացում, ոստիկանության և հասարակության միջև առավել սերտ համագործակցության ապահովում, ոստիկանական գործելաոճի արդիականացում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության թափանցիկությանն ուղղված բարեփոխումներ

23.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում խոշտանգումների դեպքերի օբյեկտիվ քննության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում օրինականության ապահովում, ոստիկանության ծառայողների կողմից ծառայողական կարգապահության ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների տեսախցիկների տեսաձայնագրություններն «Առցանց» տարբերակով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից դիտելու հնարավորության ընձեռում

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

24.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարմինների և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների միջև փոխհամագործակցության ընդլայնում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտների սահմանում

 

24.1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության միջազգային փորձի ուսումնասիրություն

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

24.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և հասարակական կազմակերպությունների միջև ոստիկանության խնդիրներին առնչվող՝ կլոր սեղանի շուրջ քննարկումների կազմակերպում

2015-2017 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

24.3. հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող պիլոտային ծրագրերի իրականացում

2015-2017 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան