Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.27/30(1119).1 Հոդ.390.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2015 թվականի N 517-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարման ենթակա՝ պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 14-ի N 517-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետհիդրոմետ) կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարման ենթակա՝ պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կոնվենցիայի, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» և «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրերի դրույթների հիման վրա:

2. Ծրագրով կանոնակարգվում են լիազոր մարմնի պետհիդրոմետի կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարման ենթակա՝ պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

1) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, այլ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության.

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման.

3) պետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման.

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման.

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ լիազոր մարմնի պետհիդրոմետի գործունեության միասնականացման և այլ հարցերում:

3. Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 700-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ աշխատանքների համար նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:

4. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչը ներկայացված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման 10-րդ կետի` լիազոր մարմնի պետհիդրոմետը, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ`

1) անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու նպատակով.

2) մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման նպատակով.

3) շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

 

III. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով 47 օդերևութաբանական (այդ թվում` 6 դժվարամատչելի և 3 մասնագիտացված) կայաններում լրիվ ծրագրով, իսկ 26 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով (միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան, Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ իրականացվում են շուրջօրյա դիտարկումներ՝ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ.

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Ամրագրման հաճախականությունը և (կամ) ժամկետը

1) օդի ջերմաստիճան`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. նվազագույն

 բ. առավելագույն

 գ. ժամկետային

2) հողի մակերևույթի ջերմաստիճան`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. նվազագույն

 բ. առավելագույն

 գ. ժամկետային

3) հողախորքային ջերմաստիճան`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. ըստ ծնկավոր ջերմաչափի

 բ. ըստ հողախորքային ջերմաչափի

 գ. ջերմաստիճանի դիտարկումներ 0,2 մ, 0,4 մ, 0,6 մ, 0,8 մ և 1,0 մ խորությունների վրա

4) քամի`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. ուղղությունը

 բ. միջին արագությունը

 գ. առավելագույն արագությունը

5) տեսանելիություն

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

6) ամպամածություն`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. ամպերի բարձրությունը

 բ. ամպերի ձևը

7) եղանակի վիճակը`

շուրջօրյա

 ա. դիտարկման ժամկետի եղանակը

 բ. միջժամկետային եղանակը

 գ. մթնոլորտային երևույթներ

8) խոնավություն`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. հարաբերական

 բ. հագեցվածության պակասուրդը

 գ. պորցիալ ճնշումը

 դ. ցողի կետը

9) ճնշում`

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 ա. կայանի բարձրության վրա

 բ. ծովի մակարդակին համապատասխան

 գ. բարոմետրական տենդենցի տեսակը

 դ. բարոմետրական տենդենցի մեծությունը

10) տեղումների քանակը`

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 ա. ըստ տեղումնաչափի

 բ. ըստ անձրևագրիչի

11) տեղումների ձևը և տեսակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

12) գոլորշացում

շուրջօրյա՝ յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ

13) ձնածածկույթի`

 

 ա. բարձրությունը

օրական մեկ անգամ

 բ. խտությունը

երթուղային՝ յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ

 գ. ջրի պաշարի որոշումը

երթուղային՝ յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ

 դ. ծածկվածության աստիճանը

օրական մեկ անգամ

14) վտանգավոր մթնոլորտային երևույթներ`

շուրջօրյա

 ա. տեսակը

 բ. սկիզբը

 գ. վերջը

15) սառցակալում`

օրական մեկ անգամ

 ա. տեսակը

 բ. չափսերը

IV. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

7. Երևանի աերոլոգիական կայանում օրական մեկ անգամ իրականացվում է մթնոլորտի ռադիոզոնդարկում՝ Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին՝ մինչև 30 կմ բարձրությամբ մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:

V. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

8. Ակտինոմետրիական շուրջօրյա դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք)` օրվա ցերեկային ժամերին` 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 06:30-ին, 09:30-ին, 12:30-ին, 15:30-ին, 18:30-ին), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 21:30-ին)՝ արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերևույթի ալբեդոյի ուսումնասիրման նպատակով:

9. Օզոնամետրիական դիտարկումների իրականացում` Երևանում (Արաբկիր կայանում) Մ-124 օզոնաչափով, Գրինվիչի ժամանակով ժամը 07:00-ից մինչև ժամը 10:00-ը՝ պարզ երկնքի դեպքում օզոնի ընդհանուր պարունակության չափումներ` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Համբերդ կայանում՝ Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով, օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ:

VI. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

10. Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում՝ Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 40 կայաններում և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, խոտհարքներում և արոտավայրերում.

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Ամրագրման հաճախականությունը
և (կամ) ժամկետը

1. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ

1.1. Բույսերի զարգացման փուլերի որոշում

2 օրը մեկ անգամ

1.2. Բույսերի բարձրության որոշում

10 օրը մեկ անգամ

1.3. Բույսերի խտության որոշում (1 քառ. մ վրա)

 3-5 անգամ

1.4. Բույսերի վիճակի և դաշտի մոլախոտային աղտոտվածության որոշում

10 օրը մեկ անգամ

1.5. Բերքատվության տարրերի որոշում

տարեկան 3 անգամ

1.6. Բերքի կառուցվածքի որոշում

տարեկան մեկ անգամ

1.7. Կանաչ զանգվածի որոշում

10 օրը մեկ անգամ

1.8. Հողի վերին շերտերի (0-5 սմ) վիճակի որոշում` աչքաչափային մեթոդով

հարակից չոռոգվող տարածքներում՝ ամեն օր

1.9. Հողի խոնավության գործիքային որոշում

ամսական 3 անգամ

1.10. Հողի խոնավության որոշում 9 կայաններում՝ մինչև 1 մ խորությամբ 5 մակարդակների վրա

ըստ ստանդարտներով սահմանված ժամկետների

1.11. Ջերմասեր մշակաբույսերի հողի վարելաշերտի ջերմաստիճանի որոշում

մեկ ամսվա ընթացքում՝ 2 օրը մեկ անգամ

1.12. Հողի կեղևակալվածության որոշում

մեկ ամսվա ընթացքում՝ 2 օրը մեկ անգամ

1.13. Մշակաբույսերի վնասվածության որոշում՝ պայմանավորված վնասատուների, հիվանդությունների և օդերևութաբանական անբարենպաստ պայմանների ազդեցությամբ

երևույթի առկայության դեպքում

1.14. Արոտավայրերում խոտածածկի և հողի վերին շերտի պայմանների որոշում

արածեցման սեզոնում՝ 10 օրը մեկ անգամ

1.15. Հողի մակերևույթից գոլորշացման որոշում

մայիս–հոկտեմբեր ամիսներին՝ 6 օրը մեկ անգամ

1.16. Պտղատուների վիճակի հետազոտություն

մեկ անգամ գարնանը` ծաղկման ժամանակաշրջանում

2. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ

2.1. Աշնանացան ցորենի և ցանովի խոտաբույսերի կենսունակության որոշում

տարեկան 2 անգամ ` հունվարին և փետրվարին

2.2. Պտղատուների ճյուղերի կենսունակության որոշում

 -180 C ցածր ջերմաստիճանների դեպքում` անմիջապես, մարտ ամսին` պարտադիր կարգով

2.3. Աշնանացան ցորենի թփակալման հանգույցի ջերմաստիճանի որոշում

ձմռան ընթացքում, զույգ օրերին

2.4. Հողի սառածության և (կամ) հալվածության խորության որոշում

ձմռան ընթացքում՝ զույգ օրերին

2.5. Ձյունաչափություն աշնանացանի դաշտերում և պտղատու այգիներում

10 օրը մեկ անգամ` ձյան առկայության դեպքում

VII. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

11. Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում՝ 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 5 ջրամբարային (Ազատի, Ախուրյանի, Ապարանի, Մարմարիկի և Արփի լճի) և 4 լճային (Սևանա լճի) դիտակետերում.

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Ամրագրման հաճախականությունը
և (կամ) ժամկետները

1) գետերում`

 

 ա. ջրի ելքը (ծախսը)

հորդացման շրջանում՝ ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ

 բ. ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 գ. ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 դ. սառցային երևույթները

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ (երևույթի առկայության դեպքում)

2) Սևանա լճի ջրի ջերմաստիճանը՝ տարբեր խորություններում, ալիքի բարձրությունը, ջրի թափանցելիության սահմանը

առնվազն ամսական մեկ անգամ

3) գոլորշացման դիտարկումներ Սևանա լճի ավազանի 3 օդերևութաբանական կայաններում (Սևան, Մարտունի, Վարդենյաց լեռնանցք)

շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ

4) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

5) Ազատի, Ախուրյանի, Ապարանի, Մարմարիկի և Արփի լճի ջրամբարներում`

 

 ա. ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 բ. ջրի ծավալը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 գ. ջրի մակարդակը

հորդացման շրջանում՝ ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ

 դ. սառցային երևույթները

երևույթի առկայության դեպքում

VIII. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

12. Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 (այդ թվում` 14 հենակետային) կայաններում ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր` Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին իրականացնել գամմա ֆոնի չափումներ: Երևանյան լաբորատորիայում իրականացնել մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության ամենօրյա չափումներ:

13. Իրականացնել օդերևութաբանական կայաններից բերված հողի նմուշների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

14. Իրականացնել ատոմակայանի շրջակայքից (Սևջրից) բերված ջրի նմուշներում կոշտ մնացորդների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

 

IX. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

15. 2015-2017 թվականների ընթացքում գիտահետազոտական աշխատանքներն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով`

1) վերլուծելով և ամփոփելով նախորդ տարվա դիտարկումների հավաքագրված տվյալները՝ կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի տարվա կլիմայական նկարագիրը, ներկայացնել հաշվետվություն ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի տարածաշրջանային կենտրոն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն (շարունակական).

2) որպես տարածաշրջանային կլիմայական կենտրոն` ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնել Կովկասի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգ (ամսական և սեզոնային ջերմաստիճանների ու տեղումների դիտված քանակների շեղումները նորմայից), արդյունքները տեղադրել ինտերնետային կայքում (շարունակական).

3) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական մոնիթորինգ (ամսական, սեզոնային և տարեկան միջին ջերմաստիճանների ու տեղումների քանակի, նորմայից դրանց շեղումների քարտեզագրում), ստացված արտադրանքը տեղադրել ինտերնետային կայքում և տրամադրել Գերմանիայի եղանակի ծառայությանը (DWD)` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար (շարունակական).

4) վերանայել կլիմայական բոլոր հարաչափերի նորմերը՝ ներառելով նախորդ տարվա դիտարկումների տվյալները.

5) վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքում տաք և ցուրտ ալիքները և գնահատել դրանց փոփոխությունները.

6) ապահովել Մետեո-Ֆրանսի կողմից մշակված տեղումների և ջերմաստիճանի ամսական տվյալների վերականգնման ծրագրի (HOMER) ներդրումը և օգտագործումը՝ կլիմայական ամսական տվյալների շարքերում՝ սխալների հայտնաբերման, վերականգնման և համասեռության ապահովման նպատակով.

7) վերլուծել Երևանում 15 մ/վրկ և ավելի ուժգնությամբ քամիների կանխատեսումները՝ ըստ Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կողմից առաջարկված մոդելի (ERA-Interim), դրանց արդարացվածության աստիճանը բարձրացնելու համար.

8) ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքային կլիմայի ջերմային սթրեսների վրա.

9) վերլուծել Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի (IPCC) կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելների (CMIP5) արդյունքները` Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայի փոփոխության սցենարների ճշգրտման համար, գնահատել տարածաշրջանային կլիման վերարտադրելու մոդելների ունակությունը.

10) վերամասշտաբավորել գլոբալ կլիմայական մոդելների արդյունքները և տեղայնացնել Հայաստանի Հանրապետության համար: Արդյունքները քարտեզագրել Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) միջոցով.

11) կիրառել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Միջազգային գիտակիրառական ինստիտուտի (IRI) կողմից մշակված երկարաժամկետ կանխատեսումների Կլիմայի կանխատեսումների գործիք (CPT) ծրագրային փաթեթը` գլոբալ շրջանառության պրոցեսները բնութագրող ինդեքսների (ENSO, NAO, AO, PNA և այլն) և տեղական դիտարկումների տվյալների միջև ստացված վիճակագրական կապերի հիման վրա և գնահատել ստացված արդյունքները` ըստ ՀՕԿ-ի համապատասխան մեթոդաբանության (շարունակական).

12) գնահատել Հայաստանի տարածաշրջանում կլիմայական էքստրեմումների ինդեքսները (RCLIMDEX)` ներառելով վերջին տարիների տվյալները, արդյունքները կիրառել տարբեր ոլորտներին սպասարկելու համար (շարունակական).

13) գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքի մթնոլորտային տեղումների փոփոխությունները՝ նորացված սցենարներով.

14) գնահատել Սևանա լճի տարբեր մակարդակներից և լճի ավազանի մթնոլորտային տեղումներից ու օդի ջերմաստիճանից կախված ազատ հոսքը և բազմամյա փոփոխությունները.

15) կլիմայի փոփոխության համատեքստում մշակել և փորձարկել Սևանա լճից գոլորշացման հաշվարկային ալգորիթմը.

16) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների ամսական և սեզոնային մոնիթորինգ (շարունակական).

17) համեմատել հողի խոնավության ավտոմատ կայաններից ստացված տվյալները հողախորքային դիտարկումների տվյալների հետ և դրանց միջև գտնել ինդեքսներ.

18) զարգացնել եղած մեթոդները և ներդնել նորերը՝ գետերում տասնօրյակային և վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի կանխատեսումների արդարացվածության բարելավման համար.

19) լրամշակել և կատարելագործել Սևանա լճի մակարդակի փոփոխության և խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության կանխատեսումների մեթոդները.

20) իրականացնել «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» ծրագրի (BSMEFFG) միջոցով ստացվող հիդրոօդերևութաբանական արդյունքների լիարժեք կիրառում՝ գետերում հանկարծահաս հեղեղումների կանխատեսման և անբարենպաստ ու վտանգավոր իրավիճակների վերաբերյալ նախազգուշացումների կազմման համար, ինչպես նաև՝ BSMEFFG արդյունքների և փաստացի արժեքների համեմատություն և վերլուծություն.

21) կատարել «Հայկական ԽՍՀ բնական պայմաններ և ռեսուրսներ» ատլասի քարտեզների թվայնացում, տվյալների թարմացում և վերատպագրում` օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները.

22) իրականացնել Ռուսաստանի Դաշնության պետական հիդրոլոգիական ինստիտուտի կողմից մշակված հիդրոլոգիական ծրագրային փաթեթների ներդրում ծառայության աշխատանքներում, դրանց կիրառման վերաբերյալ ուսուցման կազմակերպում՝ ինչպես համապատասխան բաժինների, այնպես էլ՝ դիտարկումների ցանցի աշխատակիցների համար.

23) հիդրոլոգիական կայաններում ներդնել Ռուսհիդրոմետի կողմից մշակված հիդրոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող և ելքային պատրաստի տեղեկատվություն տրամադրող համակարգչային ծրագիրը.

24) GIS համակարգի կիրառմամբ՝ կազմել Սևանա լճի խորաչափական քարտեզը, ինչը հնարավորություն կտա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց գնահատելու առափնյա տարածքների ջրածածկումները և լճի հայելու մակերեսը.

25) լրամշակել և տպագրել «ԽՍՀՄ մակերևութային ջրային ռեսուրսներ. 9-րդ հատորի 2-րդ թողարկում» աշխատությունը.

26) կազմել և թողարկել Մակերևութային ջրային ռեսուրսների և դրանց ռեժիմի բազմամյա տվյալների 2011-2015 թվականների տեղեկատուն:

 

X. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Տեղեկատվության, կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում և ծառայությունների մատուցում` ուղղված հասարակության, պետական ու տարածքային կառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում` համաձայն ՀՕԿ-ի կոնվենցիայով, ԱՊՀ միջպետական համաձայնագրերով, սույն ծրագրով ամրագրված, ինչպես նաև երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝

Տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման ժամկետը

1) եղանակի փաստացի քարտեզ

ամենօրյա

2) հիդրոօդերևութաբանական տեղեկագիր

ամենօրյա

3) ամսական եղանակային պայմանների կանխատեսում

յուրաքանչյուր ամիս

4) սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում

հոկտեմբեր, մարտ

5) տեսություններ դիտված եղանակային պայմանների մասին

յուրաքանչյուր ամիս

6) տեսություններ դիտված և սպասվող երևույթների մասին

յուրաքանչյուր շաբաթ

7) Երևան քաղաքում և մարզկենտրոններում դիտված միջին օրական ջերմաստիճանների տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը

մայիս-հոկտեմբեր

8) լիազոր մարմնի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին և ինտերնետ կայքին եղանակի կանխատեսումների և վտանգավոր երևույթների մասին նախազգուշացումների տրամադրում

ըստ կանխատեսման

9) հանրային հեռուստատեսության համար մեկ օրվա հիդրոօդերևութաբանական կանխատեսման տրամադրում

ամենօրյա

10) Երևան քաղաքի եղանակի կանխատեսում՝ մեկ օրվա համար

ամենօրյա

11) հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրերի պատրաստում

ամենօրյա

12) հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների մասին տեղեկատվության պատրաստում

ամենօրյա

13) հանրային լրատվամիջոցների համար կանխատեսումներ և տեսություններ

ամենօրյա

14) աերոսինօպտիկական նյութեր և կանխատեսումներ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար

ամենօրյա

15) ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում և կանխատեսում

ամենօրյա

16) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում

ամենօրյա

17) շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանն ահազանգում՝ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին

ըստ երևույթների առկայության

18) Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում

ամենօրյա

19) ինտերնետային կայքի ամենօրյա թարմացում՝ դիտված եղանակի վերլուծական նյութերով և կանխատեսումներով, ըստ կանխատեսման՝ եղանակի վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումների տեղադրում

ամեն օր և ըստ դիտման փաստի

20) դիտված եղանակի սեզոնային վերլուծությունների տրամադրում Ռուսաստանի Դաշնության հիդրոմետ ծառայության համապատասխան ստորաբաժանումներին և հարավարևելյան ու միջերկրածովյան երկրների կլիմայական վերլուծությունների կոնսորցիումին

մայիս, հոկտեմբեր

21) եղանակի թվային կանխատեսման (COSMO) փոքր լուծաչափով մոդելի ներդրում

2016 թ.

22) օդերևութաբանական դիտարկումների տվյալների նոր թվային երկուական ունիվերսալ (BUFR) միջազգային ծածկագրի լիակատար ներդրում

2016 թ.

23) աերոլոգիական դիագրամների վերլուծություն

ամեն օր

24) փաստացի և կանխատեսվող տվյալների վիզուալիզացիա՝ քարտեզի տեսքով

2016 թ.

25) վեգետացիայի ընթացքի վերլուծություններ՝ արբանյակային տվյալների միջոցով

վեգետացիայի սեզոնին՝ յուրաքանչյուր տասնօրյակ

26) ցորենի, խաղողի, կարտոֆիլի ջրապահովվածության գնահատում՝ զարգացման տարբեր փուլերում

վեգետացիայի սեզոնին՝ յուրաքանչյուր տասնօրյակ

27) ագրոկլիմայական շրջանների քարտեզագրում

2015 թ.

28) գարնանային վարարումների տարրերի կանխատեսում

մարտ-ապրիլ ամիսներին

29) գարնանային վարարումների տարրերի կանխատեսման ճշգրտում

հունիս ամսին

30) գետերի ամսական ծախսերի կանխատեսում

ամսական

31) գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում

տարեկան մեկ անգամ

32) գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում

յուրաքանչյուր եռամսյակ

33) գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում

յուրաքանչյուր տասնօրյակ

34) գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում

ամեն օր

35) ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք

մարտ ամսին

36) Սևանա լճի ջրային հաշվեկշիռը

ամսական

37) Սևանա լճի մակարդակը

ամենօրյա

38) գետերի մակարդակի և ծախսի մասին տվյալներ

ամենօրյա

39) Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) հաճախականացված դիտարկումների տվյալներ

պարբերաբար՝ ապրիլ-հունիս ամիսներին

40) Սևանա լճից բաց թողնված ջրի քանակի վերաբերյալ տվյալները

ամենօրյա՝ ըստ բացթողումների գրաֆիկի

41) Սևանա լճի մակարդակի (դեկտեմբերի 31-ի դրությամբ) կանխատեսում

ապրիլ, հունիս, սեպտեմբեր

42) դիտված սելավային երևույթների տվյալների մշակում և ԳԻՍ համակարգով քարտեզագրում

մայիս-հոկտեմբեր ամիսներին

43) ձնահյուսերի ուսումնասիրություններ

դեկտեմբեր-մայիս ամիսներին

44) տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման տեղի, ժամանակի, հզորության և չափերի մասին

ըստ առկայության

45) գետերի հունային դեֆորմացիաների ուսումնասիրություններ

 առաջին կիսամյակ

46) տեղեկանքներ լեռնային և նախալեռնային տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին

1-2 անգամ՝ աշնանը

47) տեղեկանքներ աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին

2 անգամ՝ փետրվար-մարտ ամիսներին

48) աշնանացան ցորենի ձմեռման ընթացքում վնասվածության որոշում` ըստ կենսունակության տվյալների

2 անգամ՝ փետրվար-մարտ ամիսներին

49) աշնանացան ցորենի վիճակի կանխատեսում՝ վեգետացիայի սկզբին

մեկ անգամ՝ գարնանը

50) աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում

մեկ անգամ՝ գարնանը

51) աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք

մեկ անգամ՝ գարուն-ամառ ժամանակահատվածում

52) աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսում՝ առանձին տարածաշրջաններում

մեկ անգամ՝ գարուն-ամառ ժամանակահատվածում

53) աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում՝ հասկակալման ժամանակ

մեկ անգամ՝ ամռանը

54) հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության կանխատեսում`

մայիս

 ա. վեգետացիայի վերսկսման ժամանակ

մեկ անգամ՝ գարնանը

 բ. ցողունակալման ժամանակ

մեկ անգամ՝ գարնանը

 գ. հասկակալման ժամանակ

մեկ անգամ՝ գարուն - ամառ ժամանակահատվածում

55) տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ

մեկ անգամ՝ փետրվար-մարտ ամիսներին

56) կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում

մեկ անգամ՝ գարնանը

57) տեղեկանք ջերմասեր կուլտուրաների ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում

մեկ անգամ՝ գարնանը

58) բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական բերքատվության կանխատեսում

մեկ անգամ՝ գարուն-ամառ ժամանակահատվածում

59) ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում

մեկ անգամ՝ գարնանը

60) ծիրանի միջին բերքատվության կանխատեսում

մեկ անգամ՝ գարնանը

61) Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում

մեկ անգամ՝ գարնանը

62) լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում

մեկ անգամ՝ գարուն-ամառ ժամանակահատվածում

63) գարնանացան գարու բերքատվության կանխատեսում հանրապետությունում` ըստ զարգացման փուլերի

2-3 անգամ՝ գարուն-ամառ ժամանակահատվածում

64) հողի խոնավության պաշարների կանխատեսում՝ վեգետացիան սկսվելուց առաջ` ըստ գոտիների, 0-10 սմ, 0-20 սմ, 0-50 սմ հողաշերտերում

մեկ անգամ՝ գարնանը

65) տասնօրյակային ագրոտեղեկագրերի կազմում

յուրաքանչյուր տասնօրյակ

66) բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական տեղեկագրի կազմում

ամսական, ձմռան ընթացքում

67) հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին տեղեկանք

մեկ անգամ, ամռանը

68) աշնանացան ցորենի, կարտոֆիլի և խաղողի բերքատվության կանխատեսում արբանյակային տեղեկատվության կիրառմամբ

հուլիս

69) ՀՀ տարածքի տարեկան կլիմայական նկարագրի պատրաստում և հաշվետվություն ներկայացնելը ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի կենտրոն և ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

փետրվար ամսին

70) ՀՀ տարածքի «Արեգակնային ճառագայթումը, արևափայլը և ամպամածությունը» կլիմայական տեղեկագրի հրատարակում

2015 թ.

71) ՀՀ տարածքի «Մթնոլորտային երևույթներ» կլիմայական տեղեկագրի հրատարակում

2015 թ.

72) ՀՀ տարածքի կլիմայական մոնիթորինգի իրականացում (ամսական, սեզոնային և տարեկան քարտեզներ` միջին ջերմաստիճանները և տեղումների քանակը, դրանց շեղումները նորմայից)

մշտապես՝ շարունակական

73) վերանայել տեղումների և ջերմաստիճանի նորմերը` ընդգրկելով նախորդ տարվա դիտարկումների տվյալները

մշտապես, շարունակական

74) ՀՀ տարածքում տաք և ցուրտ ալիքների գնահատում

մշտապես, շարունակական

75) կլիմայական ամսական տվյալների շարքերի սխալների հայտնաբերում, վերականգնում և համասեռության ապահովում

մշտապես, շարունակական

76) Երևանում 15 մ/վրկ և ավելի արագությամբ քամիների մոդելային կանխատեսման արդարացվածության աստիճանի բարելավում

2015 թ.

77) քաղաքային կլիմայի ջերմային սթրեսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում

2015-2016 թթ.

78) գլոբալ կլիմայական մոդելների արդյունքների վերամասշտաբավորում և տեղայնացում, ՀՀ տարածքի կլիմայական սցենարների ճշգրտում

2015-2017 թթ.

79) ԱՄՆ-ի Միջազգային գիտակիրառական ինստիտուտի կողմից մշակված ամսական-սեզոնային կանխատեսումների մոդելի կիրառում և ստացված արդյունքների գնահատում

շարունակական

80) ՀՀ տարածքի մթնոլորտային տեղումների փոփոխությունների սցենարների ճշգրտում

2015 թ.

81) Սևանա լճի ազատ հոսքի և դրա բազմամյա փոփոխությունների գնահատում

2015 թ.

82) Սևանա լճից գոլորշացման հաշվարկային ալգորիթմի մշակում

2016-2017 թթ.

83) ՀՀ տարածքում երաշտային պայմանների մոնիթորինգի իրականացում

մշտապես՝ շարունակական

84) ավտոմատ կայաններից հողի խոնավության ստացված տվյալների վերլուծություն և ճշտության գնահատում

2015-2016 թթ.

85) տարեգրերի և տեղեկագրերի կազմում`

մշտապես՝ շարունակական

 ա. ագրոօդերևութաբանական

 բ. հիդրոլոգիական

 գ. ռադիոլոգիական

86) տվյալների բանկի ստեղծում`

մշտապես՝ շարունակական

 ա. օդերևութաբանական

 բ. հիդրոլոգիական

 գ. աերոլոգիական

 դ. ակտինոմետրիական

 

 ե. օզոնամետրիական

87) տվյալների հաղորդում և փոխանակում

մշտապես, շարունակական

88) գետնամերձ սինօպտիկական դիտարկումներ (SYNՕP) ծածկագրով 17 կայանների տվյալների տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնին` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի

ամենօրյա

89) կլիմայի ունիվերսալ երկուական միջազգային (BՍFR,CREX) ծածկագրերով գետնամերձ և աերոլոգիական տվյալների փոխանակության ապահովում՝ համաշխարհային կենտրոնների համար

ամսական

90) դիտված վտանգավոր երևույթների սեզոնային տեղեկագրի տրամադրում Տվյալների համաշխարհային կենտրոնին

ապրիլ, նոյեմբեր

91) ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններին

ամենօրյա

92) օզոնամետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոնին

ամսական

93) գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը

շաբաթական, ամսական

XI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

17. Լիազոր մարմնի պետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման նպատակով իրականացնել`

1) մասնագետների ատեստավորում` ըստ կարգի և ժամանակացույցի.

2) ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների համար «Ընդհանուր հիդրոօդերևութաբանության հիմունքները» թեմայով դասընթացների անցկացում.

3) համագործակցություն Երևանի պետական համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանության մասնագիտությունն ընտրած ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ.

4) ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հերթական նստաշրջաններում ընդունված որոշումների կատարում, ինչպես նաև մասնակցություն ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 27-րդ, 28-րդ և 29-րդ նստաշրջանների քննարկմանը ներկայացվող նյութերի նախապատրաստման աշխատանքներին.

5) միջոցառումներ ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոններում մասնագետների վերապատրաստման ուղղությամբ.

6) պետհիդրոմետի մասնագետների մասնակցության ապահովում՝ թուրքական կողմի մասնագետների հետ համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը՝ Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդաշատ ջրաչափական դիտակետերում.

7) միջոցառումներ` նվիրված օդերևութաբանության, օզոնային շերտի պահպանության և ջրի համաշխարհային օրերին.

8) միջոցառումներ` նվիրված Հայաստանի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության հիմնադրման 85-ամյակին.

9) ՀՕԿ-ի և ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի ծրագրերով մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի ու պայմանագրերի շրջանակներում անցկացվող՝ ստորև նշված կարևորագույն միջոցառումներին մասնակցության ապահովում, այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման պայմանով.

 

NN
ը/կ

Վայրը

Միջոցառման անվանումը (նպատակը)

Ժամկետը
2015 թ.

Ժամկետը
2016 թ.

Ժամկետը
2017 թ.

1)

ՌԴ,
քաղ. Ժելեզնոդորոժնի

ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ՀՄԽ) աշխատանքային խմբերի նիստեր

2-րդ եռամսյակ

2-րդ եռամսյակ

2-րդ եռամսյակ

2)

ԱՊՀ երկրներ

ԱՊՀ ՀՄԽ–ի 27-րդ, 28-րդ, 29-րդ նստաշրջաններ

3-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

3)

ՌԴ,
քաղ. Մոսկվա

լիազոր մարմնի պետհիդրոմետի և Ռուսհիդրոմետի երկկողմ համագործակցության քննարկում

ըստ պայմա- նավորվա- ծության

 

ըստ պայմա- նավորվա- ծության

4)

ՌԴ,
քաղ. Մոսկվա

մասնակցություն Ռուսհիդրոմետի կոլեգիայի ընդլայնված նիստին

փետրվար

փետրվար

փետրվար

5)

ՌԴ,
քաղ. Սանկտ Պետերբուրգ,
քաղ. Օբնինսկ,
քաղ. Ժելեզնո-դորոժնի

հիդրոօդերևութաբանության բնագավառում մասնագետների վերաորակավորման և վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մասին ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում մասնագետների վերապատրաստում ՌԴ-ի ռեգիոնալ ուսուցողական կենտրոններում

ըստ ուսում-
նական ծրագրերի և ֆինանսա-
կան հնարավո- րության

ըստ ուսում-
նական ծրագրերի և ֆինանսա-
կան հնարավո- րության

ըստ ուսում-
նական ծրագրերի և ֆինանսա-
կան հնարավո- րության

6)

Շվեյցարիա,
քաղ. Ժնև

մասնակցություն ՀՕԿ-ի վեհաժողովի (Կոնգրես) 17-րդ նստաշրջանի աշխատանքներին

մայիս- հունիս

   

7)

Ըստ կայանալու վայրի

մասնակցություն ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի 17-րդ նստաշրջանի աշխատանքներին

   

սեպտեմ-բեր-հոկտեմբեր

8)

Շվեյցարիա,
քաղ. Ժնև

մասնակցություն ՀՕԿ-ի Կլիմայական սպասարկումների միջկառավարական խորհրդի նիստերի աշխատանքներին

տարվա
ընթացքում

տարվա
ընթացքում

տարվա ընթացքում

9)

Ըստ կայանալու վայրի

մասնակցություն ՀՕԿ-ի հիմնական սահմանադրական մարմինների (գործադիր խորհրդի, տարածաշրջանային ասոցիացիաների, տեխնիկական հանձնաժողովների) նստաշրջաններին

տարվա ընթացքում

տարվա
ընթացքում

տարվա ընթացքում

10)

Ըստ կայանալու վայրի

մասնագետների վերապատրաստում ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսուցողական կենտրոններում` ՀՕԿ-ի կրթության ծրագրի շրջանակներում

ըստ ֆինանսա- կան հնարավորու-
թյունների

ըստ ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

11)

«Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշաց-ման միասնական տարածաշրջա-նային համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» ծրագիր (RIMES),
քաղ. Բանգկոկ (Թաիլանդ)

հիդրոմետ ծառայության և «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում` մասնակցություն ծրագրի խորհրդի և այլ ֆորումների աշխատանքներին, փոխայցելություններ, համատեղ ծրագրերի իրականացում տարածաշրջանային աշխատաժողովների կազմակերպում

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-
թյունների

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

12)

Ֆրանսիա,
քաղ. Թուլուզ

«Մետեո-Ֆրանս» կազմակերպության հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-
թյունների

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

13)

Լեհաստան,
քաղ. Վարշավա

Լեհաստանի օդերևութաբանության և ջրային ռեսուրսների կառավարման ինստիտուտի հետ երկկողմ համագործակցության քննարկում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-
թյունների

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

14)

Վրաստան,
քաղ. Թբիլիսի

լիազոր մարմնի պետհիդրոմետի և Վրաստանի հիդրոօդերևութաբանական դեպարտամենտի միջև երկկողմ համաձայնագրի քննարկում

ըստ պայ- մանավոր-
վածության

 

ըստ պայ- մանավոր-
վածության

15)

ՀՕԿ-ի քարտու- ղարություն

ՀՕԿ-ի կամավոր համագործակ-ցության ծրագրի շրջանակներում ստացված սարքավորումների աշխատանքային վիճակի մասին հաշվետվություն ներկայացնելը, ընթացիկ ծրագրերի իրականաց-ման ապահովում` ռադիոզոնդեր, սարքեր, ծրագրային փաթեթներ և այլ սարքավորումներ հայթայթելու ուղղությամբ

ըստ
պայմա- նավորվա-ծության և ներկայաց-
նելու ժամ- կետների

ըստ
պայմա- նավորվա-
ծության և ներկայաց-նելու ժամկետների

ըստ պայմա- նավորվա- ծության և ներկայաց-
նելու ժամ- կետների

16)

Գերմանիա,
քաղ. Դարմշտադ

«Արբանյակային տեղեկատվություն» թեմայով սեմինարին մասնակցության ապահովում՝ արբանյակային տվյալների հիման վրա ՀՀ տարածքի կլիմայական պայմանների գնահատման համար

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ պայմա-նավորվա-
ծության և ֆիանսական հնարավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

17)

Նորվեգիա,
քաղ. Օսլո

Նորվեգիայի ջրի և էներգիայի կազմակերպության ( NVE) հետ համագործակցության շրջանակներում փոխայցելություններ

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-
ծության և ֆինանսական հնարավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

18)

 

ֆիննական «VAISALA» և ֆրանսիական «SAGIM» ֆիրմաների հետ տեխնիկական հարցերով համագործակցության իրականացում

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-
ծության և ֆինանսական հնարավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-
ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

19)

Իսրայել,
քաղ. Երուսաղեմ

ՀՕԿ-ի կրթության ծրագրի շրջանակներում Իսրայելի ռեգիոնալ կենտրոնում մասնագետների վերապատրաստում

ըստ
պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-ծության և ֆինանսական հնարավորու-
թյունների

ըստ պայմա- նավորվա-ծության և ֆինանսա- կան հնա- րավորու-
թյունների

20)

Ըստ կայանալու վայրի

լիազոր մարմնի պետհիդրոմետի և Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձա-գետների խմբի (IPCC) հետ համագործակցության շրջանակ-ներում` գիտական աշխատանք-ների իրականացում, մասնա-գետների փոխայցելություններ, մասնակցություն աշխատան-քային խմբերի հանդիպումներին

տարվա ընթացքում

տարվա
ընթացքում

տարվա ընթացքում

21)

ՌԴ,
քաղ. Սանկտ Պետերբուրգ

հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում

ըստ
ժամկետների

ըստ ժամկետ- ների

ըստ ժամկետ- ների

22)

ՌԴ,
քաղ. Կիսլովոդսկ

նմուշային ակտինոմետրի` ըստ ԳԳՕ-ի տարածաշրջանային ստանդարտի, հերթական ստուգաբերման իրականացում

ըստ
ժամկետների

ըստ ժամկետ- ների

ըստ ժամկետ- ների

23)

Գերմանիա,
քաղ. Հոեն-Պայսեն-բերգ

Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրի հերթական ստուգաբերում` ըստ ստուգաբերման եվրոպական կենտրոնի ծրագրի

 

ըստ պայ-մանավոր-վածության

 

 

XII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

18. Ծրագրի ֆինանսական ապահովումն իրականացվում է`

1) պետհիդրոմետի համար յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության միջոցների հաշվին.

2) ձեռնարկատիրական գործունեությունից պետհիդրոմետի ստացած եկամուտների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան