Գլխավոր տեղեկություն
Համար
N 741-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.15/44(1133) Հոդ.599
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2015 թվականի N 741-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 32-րդ, 33-րդ և 38-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին, 20.2-րդ, 20.3-րդ և 20.4-րդ կետերով.

«20.1. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 3 ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

20.2. Թիվ 3 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1 ցուցակում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:

20.3. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:

20.4. Թիվ 4 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ցուցակներում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:»,

բ. 41-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) աշխատանքային կենսաթոշակները՝ եթե փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.».

«3) զինվորական կենսաթոշակները` եթե փոխվել է զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը.»,

գ. 43.1-ին կետի 3-րդ ենթակետը «գործակիցը,» բառից հետո լրացնել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար» բառերով,

դ. 45-րդ կետի 3-րդ ենթակետում «գրավոր դիմումն աշխատելու (անհատ ձեռնարկատեր գրանցվելու) մասին» բառերը փոխարինել «կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (եթե այդ իրավունքը ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) գրավոր դիմումն աշխատելու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու մասին.» բառերով,

ե. 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը (եթե այդ իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) կամ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն ընդունվել է աշխատանքի կամ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր.»,

զ. 64.2-րդ կետում «ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «վճարվում է ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 20-րդ կետը «լինելու» բառից հետո լրացնել «, իսկ 2013 թվականից սկսած` եկամտային հարկ վճարած լինելու» բառերով,

բ. 28-րդ կետում «խմբի և ժամանակահատվածի մասին տեղեկանքով» բառերը փոխարինել «խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով» բառերով,

 գ. 38-րդ, 39-րդ, 40-րդ կետերում «NN 1 և 2» բառերը փոխարինել «NN 1, 2, 3 և 4» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հուլիսի 8 
 Երևան