Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2015-27.04.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.29/47(1136) Հոդ.667
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 792-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետով տառապող երեխաների ու երիտասարդների բժշկական օգնության և սպասարկման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ամերիկյան «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության արտադրության ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնումներն իրականացվելու են «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերությունից` ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով` «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից առաջարկված գների համաձայն:

2. Հաստատել`

1) ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի ձեռքբերման ընթացակարգային արձանագրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության և «Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն N 3 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կարիքների համար «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության միջոցով անհատույց տրամադրվող բժշկական նշանակության ապրանքների (գրիչ-ներարկիչներ, ասեղներ, գլիկոլիզացված հեմոգլոբինի սարքեր և դրանց թեստերը) տպագիր նյութերի և աշխատանքների ցանկին` համաձայն N 4 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 2015-2019 թվականների կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման մասին պայմանագրում ներառել դրույթ, որով պայմանագրի համաձայն մատակարարվող դեղի դիմաց վճարումներն իրականացվելու են սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած հուշագրով սահմանված ծրագրի միջոցառումների` ըստ ժամանակացույցի կատարման պայմանով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ
(ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացրել է գնման ընթացակարգ, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտարարվել է հակադիաբետիկ դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգ, որին հայտ է ներկայացրել միայն «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ հետևյալ գներով` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 6500 դրամ (14.21 ԱՄՆ-ի դոլար), և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 2790 դրամ (6.1 ԱՄՆ-ի դոլար):

2. Ստացված հայտի բացումից և գնահատումից հետո` պայմանագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից ներկայացվում են նոր գնային առաջարկ և ծրագիր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետով տառապող երեխաների ու երիտասարդների համար հնգամյա ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ, որտեղ, բացի ապրանքային գնային իջեցված առաջարկներից (քան ներկայացվել է գնման ընթացակարգի ընթացքում հայտեր ներկայացնելու ժամանակ), հաշվի առած հետագա բանակցությունների արդյունքները (ըստ սկզբնական առաջարկի (ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9 ԱՄՆ-ի դոլար, և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 5 ԱՄՆ-ի դոլար) (ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 8.5 ԱՄՆ-ի դոլար, և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 4.7 ԱՄՆ-ի դոլար), նշված է նաև 5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրային ներդրումների վերաբերյալ առաջարկ:

3. Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ընդունել է որոշում դիմել ինսուլին արտադրող այլ կազմակերպությունների՝ նմանատիպ ծրագրային առաջարկ ստանալու համար, ինչի արդյունքում ինսուլին արտադրող մնացած 2 կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նամակ է ուղարկվել՝ նմանատիպ ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար: Արդյունքում՝ «Սանոֆի Ավենտիս» ընկերությունը չի արձագանքել, իսկ «Նովոնորդիսկ» ընկերությունն ուղարկել է առաջարկ: Ստորև ներկայացվում է «Նովոնորդիսկ» և «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերությունների առաջարկների համեմատական աղյուսակը:

 

հ ա մ ե մ ա տ ա կ ա ն  ա ղ յ ու ս ա կ
«Նովոնորդիսկ» ԵՎ «Էլայ Լիլլի ԵՎ Քամփնի» ընկերությունների ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ առաջարկների

«Էլայ Լիլլի և Քամփնի»

«Նովոնորդիսկ»

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները և նյութերը

Գումարը (ԱՄՆ-ի դոլար)

Ժամանակացույցը՝ ծրագրի սկզբից

Պետության կողմից ֆինանսավորումը (ԱՄՆ-ի դոլար)

Պետության կողմից ձեռք բերվող ապրանքների միավորի գինը (ԱՄՆ-ի դոլար)

Ծրագրի իրականացման համար անհրա-
ժեշտ միջոցառում-
ները և նյութերը

Գումարը (ԱՄՆ-ի դոլար)

Ժամանակացույցը՝ ծրագրի սկզբից

Պետության կողմից ֆինանսավորումը (ԱՄՆ-ի դոլար)

Պետության կողմից ձեռք բերվող ապրանքների միավորի գինը (ԱՄՆ-ի դոլար)

1

2

3

4

5

6

7

8

9

10

Երևանում և ՀՀ մարզերում դիաբետի կառավարման 4 կենտրոնի բացում՝ համապատասխան վերանորոգմամբ, կահավորմամբ և սարքավորումների ձեռքբերմամբ

20,000

3-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ ամիսներ՝ համապատաս-խանաբար

0

 

Չի առաջարկել

0

0

0

 

Բոլոր կենտրոնների համար դիաբետի վերաբերյալ ուսուցանողների պատրաստում

6,000

3-րդ, 4-րդ ամիսներ

0

 

միջազգայնորեն որակավորված հատուկ դասավանդողների պատրաստում և հմտությունների ուսուցում

Չի նշված

Չի
նշված

0

 

Առաջադեմ երկրների փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպում

20,000

յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ

0

 

 կրթական ուսուցում դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների
համար, դիաբետի միջազգային կազմակերպության կողմից հաստատված տպագրական և համակարգչայնաց-
ված կրթական նյութերի շարունակական տրամադրում

Չի նշված

Չի
նշված

0

 

Դիաբետի կառավարման 4 կենտրոնի համար գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման անալիզատորների ձեռքբերում

9,200

2-րդ ամիս

0

 

Չի առաջարկել

0

0

0

 

 Ծրագրի բոլոր շահառուներին գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման համար անհրաժեշտ թեստ-երիզների տրամադրում

60,000

յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ

0

 

Չի առաջարկել

0

0

0

 

Ինսուլինային գրիչ-ներարկիչների անվճար տրամադրում՝ 2000 հատ

100,000

1-ին ամիս

0

 

Առաջարկել է 1000 հատ*

Չի նշված

Չի
նշված

50 000*

 

Դիաբետի միջազգային օրը. Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF)-I կողմից իրականացվող միջոցառումներ ՀՀ-ում և այլ երկրներում

39,800

ամեն տարի դիաբետի միջազգային օրը՝ նոյեմբերի 14-ին

0

 

Չի առաջարկել

0

0

0

 

Գովազդային գործունեություն

15,000

6-րդ և 12-րդ ամիսներ (ամեն տարի)

0

 

Գովազդային գործունեություն

Չի նշված

Չի
նշված

0

 

Ինսուլին լիզպրո (առանց տարիքային սահմանափակման)

   

206,848

8.5

ինսուլին նովորապիդ (կարելի է օգտագործել 2 տարեկանից բարձր)

   

148,443.5

6.1

Ինսուլին մարդու իզոֆան

   

171,550

4.7

ինսուլատարդ

   

148,190

4.06

Ասեղներ՝ գրիչ-ներարկիչների համար

31,525

               

Ծրագրի շրջանակներում կատարվող ներդրումների տարեկան պայմանական չափը

54,000

               

 Ընդամենը՝ 1 տարի

85,525

 

292,873

       

296,633.5

 

 Ընդամենը՝ 5 տարի

427,625

 

1,464,365

       

1,483,167.5

 

* Ենթադրվող հավելյալ ծախս պետության կողմից (ընդամենը՝ գումար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Գինը` առանց ավելացված արժեքի հարկի
(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ

փամփուշտ

8.5

2.

Ինսուլին մարդու իզոֆան
(ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ

փամփուշտ

4.7

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

  

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

  

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԷԼԱՅ ԼԻԼԼԻ ԵՎ ՔԱՄՓՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՄԼՆ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՂԹԵՆՔ ԴԻԱԲԵՏԸ ՄԻԱՍԻՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԳՐԻՉ-ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ, ԱՍԵՂՆԵՐ, ԳԼԻԿՈԼԻԶԱՑՎԱԾ ՀԵՄՈԳԼՈԲԻՆԻ ՍԱՐՔԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԵՍՏԵՐԸ) ՏՊԱԳԻՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների 2015-2019 թվականների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում և նյութերի տրամադրում դիաբետիկ կենտրոններին ու շահառուներին

2. Բոլոր դիաբետիկ կենտրոնների համար դիաբետի վերաբերյալ ուսուցանողների պատրաստում

3. Տպագիր կրթական նյութերի տրամադրում

4. Առաջադեմ երկրների փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպում

5. Ինսուլինային գրիչ-ներարկիչների անվճար տրամադրում՝ 2000 հատ (Հայաստանի Հանրապետությունում իր գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» ՍՊԸ-ի միջոցով)

6. Ասեղներ՝ գրիչ-ներարկիչների համար (Հայաստանի Հանրապետությունում իր գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» ՍՊԸ-ի միջոցով)

7. Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում դիաբետի կառավարման 4 կենտրոնի վերանորոգում, կահավորում և սարքավորումների ձեռքբերում

8. Դիաբետի կառավարման 4 կենտրոնի համար գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման անալիզատորների ձեռքբերում

9. Ծրագրի բոլոր շահառուներին գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման համար անհրաժեշտ թեստ-երիզների տրամադրում

10. Դիաբետի միջազգային օրը. Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF)-I կողմից իրականացվող միջոցառումների կազմակերպում Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան