Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2015-30.04.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.22/13(525) Հոդ.124
Ընդունող մարմին
Լոռու մարզպետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
Լոռու մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 50515152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

16 ապրիլի 2015 թ.
ք. Վանաձոր

թիվ 124-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թ. մարտի 26-ի N 315-Ն որոշման 1-ին կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով՝

 

Որոշում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2011 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. չի լրացել թեկնածուի 65 տարին».

2) որոշման հավելվածի 4-րդ կետում «Ընկերության» բառը փոխարինել «Կազմակերպության» բառով.

3) որոշման հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգով սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին, ով որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով, և հրամանով նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքվող կամ երկարաձգվող պայմանագրի, որի ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան տնօրենի 65 տարին լրանալը».

4) որոշման հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Սույն ընթացակարգի 5.1-ին, 20-րդ, 51-րդ, 62-րդ և 63-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.

«80.1. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասնօրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:».

6) որոշման հավելվածի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:»։

2. Սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ Լոռու մարզպետ

Ա. Նալբանդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան