Գլխավոր տեղեկություն
Համար
N 475-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2015 թվականի N 475-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՅԱԼ ՍԹՈՆՎԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռոյալ Սթոնվեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող`ուղղ 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի նոյեմբերի 17-ըուղղ:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ռոյալ Սթոնվեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 7-ի N 475-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՌՈՅԱԼ ՍԹՈՆՎԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

84178030

Գազի օգտագործված վառարան խեցեգործական իրերի թրծման համար TECOMA

85.940 կգ

1

Իտալիա

729.535.266

2.

84748090

Կավի խառնուրդի և զանգվածի մամլիչ 2002 թ.

7.000 կգ

1

Իտալիա

73.236.474

3.

84178030

Գազի օգտագործված վառարան խեցեգործական իրերի թրծման համար FICCOLA

7.000 կգ

1

Իտալիա

31.542.074

4.

84178030

Գազի օգտագործված վառարան խեցեգործական իրերի թրծման համար MORETTI

8.000 կգ

1

Իտալիա

31.953.098

5.

84748090

Կավի կերամիկական զանգվածի ներկանյութերով և լաքով խառնող օգտագործված սարքավորում

2000 կգ

1

Իտալիա

3.427.947

6.

84642080

Կերամիկական ապրանքների հղկող և փայլեցնող օգտագործված սարքավորում

2.500 կգ

1

Իտալիա

3.633.458

7.

84748090

Կավի և կերամիկական զանգվածի խառնիչ օգտագործված սարքավորում DI CARLO 2011 թ.

4.200 կգ

1

Իտալիա

14.755.805

8.

85371099

Հոսանքի կառավարման բաշխիչ էլ. վահանակ (օգտագործված, քանդված վիճակում)

850 կգ

1

Իտալիա

3.346.153

9.

84283300

Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) Pani Vicentini 2011 թ.

650 կգ

1

Իտալիա

2.742.767

10.

84642080

Կերամիկական ապրանքների հղկող և փայլեցնող օգտագործված սարքավորում CMRM 2002 թ.

1.200 կգ

1

Իտալիա

2.447.654

11.

84283300

Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) Buffagni 2008 թ.

2.000 կգ

1

Իտալիա

2.776.472

12.

84283300

Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) CMRM
2009 թ.

1.000 կգ

1

Իտալիա

2.365.448

13.

84283300

Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) Buffagni 2010 թ.

1.000 կգ

1

Իտալիա

2.365.448

14.

84148075

Օգտագործված կոմպրեսոր Fini Rotar 2006 թ.

1.200 կգ

1

Իտալիա

2.968.834

15.

85143000

Օգտագործված էլ. վառարան խեցեգործական իրերի թրծման համար FICOLA 2009 թ.

850 կգ

1

Իտալիա

2.043.203

16.

73101000

Կավի խառնուրդի և զանգվածի մամլիչ սարքի մետաղ. տարողություն (օգտագործված)

200 լ

1

Իտալիա

212.496

17.

84748090

Գիպսի խառնիչ օգտագործված սարքավորում DUESSEBI

1.210

1

Իտալիա

2.712.351

 Ընդամենը

912.064.948

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան