Գլխավոր տեղեկություն
Համար
N 838-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 838-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասին և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 8.1-ին կետը «արձակուրդում» բառից առաջ լրացնել «ամենամյա» բառով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետի «իէ» պարբերությունում «Դատական դպրոց» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով.

բ. ուժը կորցրած ճանաչել «իը» ենթակետը.

գ. 10-րդ կետից հանել «և 2.4.10-րդ» բառերը.

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում բանկը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ, իսկ պատասխանատու ստորաբաժանումները շարունակում են սոցիալական փաթեթի գումարները փոխանցել շահառուների սոցփաթեթի այդ հաշիվներին` մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով: Պարտավորությունների մարումից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշիվը փակում է տվյալ բանկում և մինչև հաջորդ ամսվա սոցփաթեթի գումարի փոխանցումը, սոցիալական փաթեթի նոր հաշիվ է բացում այլ բանկում, որի մասին տեղեկանքը, ինչպես նաև սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմումը, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված կարգով ներկայացնում է սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Շահառուի դիմումի հիման վրա սոցփաթեթի գումարները հաջորդ ամսվանից փոխանցվում են նրա սոցփաթեթի նոր հաշվին:».

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծելու դեպքում սույն կարգի 10.1-ին կետով նախատեսված սոցիալական փաթեթի նոր հաշվի մասին տեղեկանքը ներկայացնելիս պատասխանատու ստորաբաժանումը պահանջում է նաև սույն կարգի 12-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկանքը:».

զ. 19-րդ կետի 3-րդ ենթակետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով:».

3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.4.15-րդ կետով.

«2.4.15. պայմանագիրը լուծելու դեպքում կատարողը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 31
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան