Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
23 փետրվարի 2017 թվականի N 8
32. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի նիստի N 8 |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ևԵվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
2016 թվականի « »-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի ընդունման հետ կապված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ սույն Արձանագրության հավելվածի համաձայն։
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 2016 թվականի « »-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից՝ բոլոր անդամ պետությունների կողմից Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումներն ավանդապահի կողմից ստանալու պայմանով։
Կատարված է _____ քաղաքում, 2016 թվականի _________«__»_-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
Հավելված
««Եվրասիական տնտեսական միության մասին»
2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և
Եվրասիական տնտեսական միության իրավունքի
մաս կազմող առանձին միջազգային
պայմանագրերում փոփոխություններ կատարելու
մասին» արձանագրության
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում կատարվող փոփոխությունները
I. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարվող փոփոխությունները
1. «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված)՝
3-րդ կետում՝
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել կանխավճարներ, արտահանման մաքսատուրքեր (բացառությամբ Միության մաքսային տարածքից դուրս արտահանվող հում նավթի և նավթից (նավթամթերքից) ստացված ապրանքների առանձին կատեգորիաների համար արտահանման մաքսատուրքերի), հարկեր և հավաքագրումներ, ինչպես նաև այլ վճարներ (բացառությամբ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի), որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վճարվել են ներմուծման մաքսատուրքերը վճարողի կողմից և մուտքագրվել են լիազորված մարմնի միասնական հաշիվ։».
չորրորդ պարբերությունից հետո լրացնել նոր բովանդակություն ունեցող պարբերությամբ՝
Սույն կետի երրորդ և չորրորդ պարբերություններում նշված հաշվանցման անցկացումը լիազորված մարմնի միասնական հաշիվ կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վճարման, սակայն ոչ ուշ, քան ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը կատարելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։»։
2. «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթում («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված)՝
7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել կանխավճարներ, արտահանման մաքսատուրքեր (բացառությամբ Միության մաքսային տարածքից դուրս արտահանվող հում նավթի և նավթից (նավթամթերքից) ստացված ապրանքների առանձին կատեգորիաների համար արտահանման մաքսատուրքերի), հարկեր և հավաքագրումներ, ինչպես նաև այլ վճարներ (բացառությամբ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի), որոնք մուտքագրվել են այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշիվ, որտեղ դրանք ենթակա են վճարման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 5 հավելված)՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով՝ վճարողների պարտքի մարման դիմաց կարող են հաշվանցվել ներմուծման մաքսատուրքեր։
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված հաշվանցման անցկացումը լիազորված մարմնի միասնական հաշիվ կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման, սակայն ոչ ուշ, քան այդպիսի մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը կատարելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։».
«8. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարների վճարման դիմաց՝ բացի մաքսավճարների, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման համար վճարողների պարտքի մարման դիմաց հաշվանցումից (այսուհետ՝ հաշվանցում պարտքի մարման դիմաց)։»։
II. Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում կատարվող փոփոխությունները
1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրում՝
անվանման մեջ և տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով՝ բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին կետի.
տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Կողմեր» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով.
առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « »-ի պայմանագրի դրույթների վրա,
կարևորելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման և օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի խախտումների դեմ պայքարը, որոնց կատարման համար նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն».
1-ին հոդվածում՝
1-ին կետում՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
2-րդ կետում՝ 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն Համաձայնագրի շրջանակներում գրագրությունն ու տեղեկությունների փոխանակումն իրականացվում են կապի հասանելի միջոցներով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով, որից հետո փաստաթղթի բնօրինակը կամ տվյալները թղթային կրիչի վրա պետք է պարտադիր ուղարկվեն նաև փոստով.
8-րդ հոդվածում՝
3-րդ կետի «դ» ենթակետում՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
5-րդ կետում՝
«հարցում ստացող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից» բառերը փոխարինել «հարցում ստացող մաքսային մարմնի ղեկավարի (պետի) կամ նրա տեղակալի կողմից» բառերով.
9-րդ հոդվածի 3-րդ կետում՝
«ղեկավարի» բառից հետո ավելացնել «(պետի)» բառը.
10-րդ հոդվածի 1-ին կետում՝ երկրորդ պարբերության մեջ՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 15
Վեճերի կարգավորումը
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։»։
2. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային կարգավորման և օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» պայմանագիր.
տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով՝ բացառությամբ նախաբանի երկրորդ պարբերության, 1-ին հոդվածի չորրորդ և հինգերորդ պարբերությունների, 2-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ հոդվածի 2-րդ կետի.
համապատասխան թվով և հոլովով «Կողմերի» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետությունների» բառերով. նախաբանում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,».
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման, ինչպես նաև օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի կատարումն ապահովելու, դրանք խախտելու համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունները սահմանելու նպատակներով».
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « »-ի պայմանագրի դրույթները»».
1-ին հոդվածում՝
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««հանցագործություններ»՝ Միության իրավունքի մաս կազմող՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման, ինչպես նաև օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի խախտումները, որոնց կատարման համար անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսվում է քրեական պատասխանատվություն։».
հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««վարչական իրավախախտումներ»՝ Միության իրավունքի մաս կազմող՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման, ինչպես նաև օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի խախտումները, որոնց կատարման համար անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։».
վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««ապրանքներ»՝ ապրանքները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված իմաստով».
ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««անձ»՝ իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, ինչպես նաև ֆիզիկական անձ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված իմաստով».
2-րդ հոդվածում՝
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն Պայմանագրով սահմանվում են Միության իրավունքի մաս կազմող՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման և օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի խախտումների համար քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները».
3-րդ հոդվածում՝
2-րդ կետում՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության» բառերը փոխարինել «Միության իրավունքի մաս կազմող՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման, օրենսդրության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
4-րդ հոդվածում՝
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը ապրանքների առաքման վայր չառաքելու դեպքում պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց են թողնվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Ապրանքները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրելիս պարտավորությունները չկատարելու այլ դեպքերում, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մի մասը չառաքելու դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածում նշված անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում խախտումը հայտնաբերվել է։
Ապրանքները երկաթուղային տրանսպորտով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրելիս փոխադրողի պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունը կրում է երկաթուղային փոխադրողը, որն ապրանքներն ընդունել է անդամ պետություններից մեկի տարածքով փոխադրելու համար՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում միջազգային պայմանագրերով և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի վերաբերյալ Խորհրդի ակտերով կամ տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե ապրանքների փոխանցումն իրականացվում է մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողների միջև։
Երկաթուղային տրանսպորտով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրելիս իր պարտավորությունները չկատարելու համար սույն կետի առաջին պարբերության մեջ նշված երկաթուղային փոխադրողը պատասխանատվություն է կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքով փոխադրման համար ապրանքներն ընդունվել են։».
3-րդ կետում՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
6-րդ հոդվածում՝
«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով.
8-րդ հոդվածում՝
3-րդ կետը հանել.
11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն Պայմանագրի շրջանակներում լիազորված մարմինների (իրավասու մարմինների) միջև գրագրությունն ու տեղեկությունների փոխանակումն իրականացվում են ռուսերենով։».
12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 12
«Սույն Պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:»:
3. «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրի անվանման մեջ և տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով՝ բացառությամբ 2-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերությունների, 5-րդ հոդվածի առաջին պարբերության,
համապատասխան թվով և հոլովով «Կողմեր» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով, նախաբանում՝
առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « »- ի պայմանագրի դրույթների վրա,».
1-ին հոդվածում
1-ին ենթակետում՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«կանխիկ դրամական միջոցներ՝ թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշներ՝ բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են անդամ պետություններում կամ Միության անդամ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա դրամանիշները,».
2-րդ հոդվածում
1-ին պարբերության մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « »- ի պայմանագրի» բառերով.
«Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի» բառերը հանել.
2-րդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
3-րդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Միություն իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
3-րդ հոդվածում՝
3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվն ու վայրը, քաղաքացիությունը».
6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«մաքսատուրքեր, հարկեր և հավաքագրումներ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համարը».
7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների փոխադրման երթուղու և միջոցի վերաբերյալ տեղեկություններ (ներառյալ մեկնման (ժամանման) երկիրը, ամսաթիվը, տրանսպորտային միջոցի կամ չվերթի տեսակն ու համարը)».
5-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ՝
«Մաքսային միության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.
8-րդ պարբերության մեջ՝
«ենթակա են պետության սեփականությունը դառնալու» բառերը փոխարինել «ենթակա են պետության սեփականությունը (եկամուտը) դառնալու» բառերով.
9-րդ պարբերության մեջ՝
«սեփականությունը դարձած» բառերը փոխարինել «սեփականությունը (եկամուտը) դարձած» բառերով.
6-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անդամ պետություններն ապահովում են ուղևորային մաքսային հայտարարագրում նշված, մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին վերաբերող, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին առնչվող քրեական գործերով տվյալների հավաքագրումը։».
8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 8
«Սույն Պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:»:
4. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում՝
անվանման մեջ և տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով՝ բացառությամբ 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության.
համապատասխան թվով և հոլովով «Կողմեր», «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով.
նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ, հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « » -ի պայմանագրի վրա, պայմանավորվեցին հետևյալի մասին.».
1-ին հոդվածում՝
«մաքսային օրենսդրության կիրառումը և դրանց մաքսային կարգավորումը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող` մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի կիրառումը» բառերով.
2-րդ հոդվածում՝
«ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմին) և Մաքսային միության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.
5-րդ հոդվածում՝
երրորդ պարբերության մեջ՝
«մաքսային գործին» բառերը փոխարինել «մաքսային կարգավորմանն» բառերով.
չորրորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
հինգերորդ պարբերության մեջ՝
«մաքսային ձևակերպման» բառերը փոխարինել «մաքսային գործառնությունների իրականացման» բառերով.
«և տրանսպորտային միջոցների» բառերը հանել.
վեցերորդ պարբերության մեջ՝
«մաքսային քաղաքականության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում համաձայնեցված քաղաքականության» բառերով.
6-րդ հոդվածում՝
երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
հինգերորդ պարբերության մեջ՝
«ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմին) և Մաքսային միության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.
ութերորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Միություն իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
7-րդ հոդվածում՝
իններորդ պարբերության մեջ՝
«2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրման և բաշխման կարգը սահմանելու և կիրառելու մասին» համաձայնագրին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելվածին» բառերով.
տասներորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին» բառերը փոխարինել «Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներին» բառերով:
5. «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագրում՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագիր.
տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով՝ բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունների.
համապատասխան թվով և հոլովով «Կողմի», «մյուս Կողմի» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետությունների» բառերով.
նախաբանում՝
առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ».
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « »- ի պայմանագրի դրույթների վրա,
հիմնվելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների վրա,».
հինգերորդ պարբերության մեջ «մաքսային գործի ոլորտում» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում» բառերով.
վեցերորդ պարբերության մեջ՝
հանել «ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում» և «(այսուհետ՝ Մաքսային միություն)» բառերը.
1-ին հոդվածում՝
երկրորդ պարբերության մեջ՝
«Մաքսային գործի ոլորտում» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման ոլորտում» բառերով.
3-րդ հոդվածում՝
երկրորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
երրորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության օրենսդրության» բառերը փոխարինել «Միություն իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
4-րդ հոդվածում՝
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ներկայացնելու մաքսային ծառայության շահերն անդամ պետությունների մաքսային ծառայություններում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և Եվրասիական տնտեսական միության այլ մարմիններում, մաքսային կարգավորման ոլորտում գործող միջազգային կազմակերպություններում».
10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10
«Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:»:
6. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում՝
անվանման մեջ և տեքստում՝
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով՝ բացառությամբ 1-ին հոդվածի 3-րդ կետի.
համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության հանձնաժողով» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական հանձնաժողով» բառերով.
համապատասխան թվով և հոլովով «Կողմեր» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով.
նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2016 թվականի « »-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,
համաձայնեցին հետևյալի մասին.».
1-ին հոդվածում՝
2-րդ կետը հանել.
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն Համաձայնագրում գործածվող եզրույթները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող` մաքսային կարգավորման ոլորտում միջազգային այլ պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով».
9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 9
ԱՏԳ-ի տարածքը և այնտեղ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը
1. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքի մի մասը:
2. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Միության մաքսային սահմանը:
3. ԱՏԳ-ի տարածքում կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև Միության՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:
4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
5. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են Միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:»:
10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10
Ապրանքների կարգավիճակի որոշման առանձնահատկությունները
1. Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը գրանցված ռեզիդենտների կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակի որոշումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (27-րդ գլուխ) համապատասխան՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները:
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակի որոշումն այն անձանց կողմից, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում, և որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության «Կալինինգրադի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» 1996 թվականի հունվարի 22-ի թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի (այսուհետ՝ Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենք) հիման վրա, իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (27-րդ գլուխ) համապատասխան՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները:
2. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված ռեզիդենտների, ինչպես նաև այն անձանց համար, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում, և որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների ցանկը, որոնք ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ անկախ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված՝ բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է, եթե այդպիսի ապրանքները չեն արտահանվում Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
3. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված առանձին ռեզիդենտների, ինչպես նաև այն առանձին անձանց նկատմամբ, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում, և որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված` օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի հետ կապված սահմանափակումներ, որոնք կարող են ճանաչվել Միության ապրանքներ, այն դեպքում, եթե այդպիսի ապրանքների բացթողումը Միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի ավելացած քանակներով և այնպիսի պայմաններով, որ դա զգալի տնտեսական վնաս է հասցնում Միության անդամ պետության տնտեսության ճյուղին կամ նման վնաս հասցնելու վտանգ է ստեղծում: Նշված սահմանափակումների սահմանման վերաբերյալ որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով, ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Միության մաքսային սահմաններից դուրս:».
26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 26
«Սույն Համաձայնագրի մեկնաբանման և(կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:».
27-րդ հոդվածում՝
երրորդ պարբերությունը հանել:
