ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2015 թվականի N 466-Ա
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.1-ին կետը, ինչպես նաև Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2015 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բացթողման չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խոր. մետր:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն խոր. մետր:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|