Գլխավոր տեղեկություն
Համար
N 443-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.360.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 443-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կանոնադրության 5-րդ և 6-րդ կետերը և 8-րդ կետի 9-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ամբողջ տեքստում և հավելվածներում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.

2) որոշման N 7 հավելվածի 3-րդ կետում «Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը կնքվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կնիքով` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, և ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին: Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարը կնքվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կնիքով։ Այդ ծրարը ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» նախադասությունները փոխարինել «Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին: Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարն ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» նախադասություններով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մայիսի 5

Երևան