Գլխավոր տեղեկություն
Համար
N 723-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2015 թվականի N 723-Ա

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը, 17-րդ կետի 2-րդ ենթակետը և 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2015 թվականի գնումների պլանում 71241200-1, 71351540-2 և 45611300-2 միջանցիկ կոդերով նախատեսված` «Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում», «Տեխնիկական հսկողության ծառայություններ» և «Այլ շենքերի, շինությունների հիմնանորոգում» գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2015 թվականի գնումների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից սահմանված կարգով ներկայացվող փաստաթղթերի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան