Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.11.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2013 թվականի

թիվ 84

  

 

««Մաքսային միության մաքսային սահմանին ԵՎ Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 84 որոշում

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգին և «Անասնաբուժասանիտարական միջոցների վերաբերյալ» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ՈՐՈՇԵՑ.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.8 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Այդ անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը պատրաստվում են այնպիսի եղանակով, որ դրանց կեղծման հնարավորությունը հասցվի նվազագույնի (հատուկ թղթի, ջրանշանների օգտագործում, տպագրական համարի առկայություն և պաշտպանության այլ միջոցներ)։»։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Բ. Սագինտաև

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով