Գլխավոր տեղեկություն
Համար
N 382-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.312
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2015 թվականի N 382-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» N 985-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանված հետևյալ ձևաչափերի՝

1) կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշները՝ Հեռահաղորդակցության միջազգային միության N 1 ձևաչափով՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը.

2) կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշները՝ Կապի տարածաշրջանային համագործակցության N 2 ձևաչափով՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը:».

2) որոշման 5-րդ կետում «փետրվարի 20-ը» բառերը փոխարինել «մայիսի 30-ը» բառերով.

3) որոշման հավելվածի 6-րդ կետում «մարտի 10-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ը» բառերով.

4) որոշման հավելվածի 9-րդ կետում «փետրվարի 20-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով.

5) որոշման հավելվածի 10-րդ կետում «մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը» բառերով.

6) որոշման հավելվածի 12-րդ կետում «մարտի 10-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 17
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան