ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-719 -11.02.2015, 03.04.2015 -ՊԻ-010/0 |
2. |
Հայոց ցեղասպանության |
Պ-720 -11.02.2015, 07.04.2015 -ԱՀ-012/0 |
3. |
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-721 -17.02.2015, 02.04.2015 -ՖՎ-010/0 |
4. |
«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-724 -19.02.2015-ՍՀ-010/0 |
5. |
ա) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Պ-633 -09.10.2014, 03.04.2015 -ՊԻ-010/0 |
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին | Պ-6331 -09.10.2014, 03.04.2015 -ՊԻ-010/0 Հեղինակ` Էդմոն Մարուքյան |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
«2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույց |
745 -31.03.2015-ՄԻ |
2. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը |
746 -01.04.2015-ՖՎ |
3. |
Հայաստանի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդում |
747 -01.04.2015- |
4. |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության մասին հաղորդում |
748 -02.04.2015-ԳԿ |
5. |
Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում |
749 -02.04.2015-ԳԿ |
6. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|
1. |
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին» համաձայնագիր |
Ն-740 -25.03.2015-ԱՀ-011/0 |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիր |
Ն-741 -25.03.2015-ՖՎ,ԱՀ-011/0 |
3. |
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիր |
Ն-742 -25.03.2015-ԱՀ,ՖՎ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
7 ապրիլի 2015 թվականի, |