Գլխավոր տեղեկություն
Համար
N 1095-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1095-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ճարճակիսի գյուղական համայնքում գտնվող, Ճարճակիսի գյուղականի համայնքի սեփականությունը հանդիսացող` 4530.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 534.99 քառ. մետր մակերեսով մանկապարտեզի շենքը և 61.1 քառ. մետր մակերեսով շենքին կից կառույցն ու դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.517 հեկտար հողամասը (վկայական` N 30122014-02-0006) (այսուհետ՝ գույք) որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ճարճակիսի գյուղական համայնքից` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 26.03.15 N 292-Ա)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ճարճակիսի գյուղական համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին ու 3-րդ կետերից բխող պայմանագրերի կնքման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2014 թ. հոկտեմբերի 13

Երևան