Գլխավոր տեղեկություն
Համար
N 474-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.20/29(1118) Հոդ. 375
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 474-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 5-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. «փոփոխման մասին» բառերից հետո լրացնել «համաձայն N 1 հավելվածով նախատեսված ձևի» բառերով,

բ. «ե» պարբերությունում «տեղեկանքը» բառը փոխարինել «տեղեկատվություն» բառով.

2) 7-րդ կետում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ութ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 8-րդ կետում`

ա. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մարզպետը երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված տարբերակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:».

4) 9-րդ կետում՝

ա. «ընթացակարգով» բառից հետո լրացնել «և ժամկետներում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն:».

5) 11-րդ կետում «8-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով.

6) 13-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով.

7) 14-րդ կետը «կոմիտեի» բառից հետո լրացնել «առաջիկա» բառով.

8) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում կամ այն դեպքում, երբ դրական կարծիք չի ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը (առնվազն 5 անդամ), հողաշինարարական գործը՝ մերժման համապատասխան հիմքերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համապատասխան մարզպետի միջոցով վերադարձվում է համայնքի ղեկավարին` եզրակացությունը կամ կարծիքներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

9) 17-րդ կետը «ավագանուն՝ հաստատման» բառերից հետո լրացնել «և առաջարկում ընդգրկել ավագանու առաջիկա նիստում» բառերով.

10) 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ 14-րդ և 14.2-րդ կետերը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով:

2. Հաստատել գլխավոր հատակագծի բացակայության դեպքում հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումի ձևը՝ համաձայն հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշումը լրացնել նոր՝ N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 474-Ն որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման

 

Ձև

_______________________________________________

   (համայնքի անվանումը)

  
_______________________________________________

   (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

  
  _______________________________________________

 (դիմողի անունը, ազգանունը/անվանումը)

  
_______________________________________________

   (բնակության վայրը/գտնվելու վայրը)

  
 

Դ ի մ ու մ

 

Գլխավոր հատակագծի բացակայության դեպքում հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին

 

Խնդրում եմ փոփոխել ________________________ հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը:

Տեղեկացնում եմ

1. Հողամասի ծածկագիրը ___________________:

2. Ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը _________ :

3. Հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը _______:

4. Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, իսկ կառուցապատման նպատակով տրամադրելու դեպքում` նաև նախատեսվող օբյեկտի հզորությունը _________________:

5. Բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն` կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:

6. Հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար________, առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում) __________:

 

  Դիմող  _______________________  _______________________
 

   (ստորագրությունը)

   (անունը, ազգանունը)


  ---   

 
 -----------------թ. :»:
 
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան