Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2015 թվականի N 253-Ա

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 3-ի N 253-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Վ. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Աղամյան

- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Խ. Իսկանդարյան

- Խ. Իսկանդարյանի թոռը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան