Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.244
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 303-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման գնման հայտով, նախաորակավորման հայտարարությամբ և հրավերով մասնակիցների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները՝

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որակավորման չափանիշների պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով մասնակիցները նշված պահանջներին իրենց տվյալների համապատասխանությունը գնահատելու համար ներկայացնում են միայն գրավոր հայտարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցը գնային առաջարկը կարող է ներկայացնել արտարժույթով, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պայմանագիրը կարող է կնքվել և վճարումներն իրականացվել այդ արտարժույթով.

3) մասնակիցը հայտով ներկայացնում է կնքվելիք պայմանագրի նախագիծը, որը պետք է ներառի դրույթ հետևյալի մասին՝ պայմանագիրը կնքվում է արտարժույթով, թե դրամով և նախատեսվի մատուցված ծառայությունների դիմաց առաջարկվող գումարի չափը.

4) պայմանագիրը կնքվում է կայուն գնով՝ հինգ տարի ժամկետով.

5) Հայաստանի Հանրապետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա այն պետության հետ, որի ռեզիդենտն է հանդիսանում վարձակալության ենթակա արբանյակի սեփականատերը և (կամ) օպերատորը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան