«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 618-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.04.09 N 429-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.04.09 N 429-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել մարզպետարանի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(2-րդ կետը փոփ. 23.04.09 N 429-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
|  Հավելված | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ 
(վերնագիրը փոփ. 23.04.09 N 429-Ն)
| Խորհրդական | Մամուլի քարտուղար | Օգնական | Ռեֆերենտ | |
| ՀՀ մարզպետներ | 2 | - | 2 | - | 
| այդ թվում՝ ՀՀ Արարատի մարզպետ | 3 | - | 2 | - | 
| 
 ՀՀ Կոտայքի մարզպետ 
 ՀՀ Սյունիքի մարզպետ | 
 2 
 3 | 
 - 
 1 | 
 3 
 2 | 
 - 
 - | 
(հավելվածը փոփ. 23.04.09 N 429-Ն, լրաց. 14.04.11 N 392-Ն, խմբ. 06.04.16 N 365-Ն, լրաց. 29.12.16 N 1397-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |