Գլխավոր տեղեկություն
Համար
N 578-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.17/34(1123) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 30.1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձի` պետության հանդեպ չկատարված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, իսկ զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար` հանրապետական զինկոմիսարիատ, որոնք հարցմանը պատասխանում են այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում.»,

բ. 30.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձի նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը պարզելու նպատակով հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ: Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը հարցմանը պատասխանում է այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում: Անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ առկա լինելու մասին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից տեղեկություն ստանալու դեպքում վարչությունը եռօրյա ժամկետում դրա կատարման ընթացքի վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն և (կամ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որոնք հարցմանը պատասխանում են այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:»,

գ. 30.2-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարությունը» բառերով, իսկ «Հարցման պատասխանը սույն կետում նշված մարմինները վարչություն են ներկայացնում 15-օրյա ժամկետում:» նախադասությունը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 5

Երևան