Գլխավոր տեղեկություն
Համար
N 259-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2015-03.12.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2015 թվականի N 259-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԿԱՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» ու «զ» կետերով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «բ» ու «դ» կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 19-ի N 259-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԿԱՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառումն իրականացնողները

Ժամկետը

1.

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու ազդարարման համակարգի ստեղծման նախագծային աշխատանքների կատարման, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար տեխնիկական առաջադրանքի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2015 թ.
մայիս

2.

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու ազդարարման համակարգի նախագծում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2015 թ. դեկտեմբեր

3.

Ազդարարման համակարգի հիմնական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների ներգրավման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2016 թ.
մարտ

4.

Ազդարարման համակարգի հիմնական սարքավորումների գնման գործընթացի կազմակերպում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2017 թ.
հունվար

5.

Ազդարարման համակարգի մոնտաժային աշխատանքների համակարգում, փորձարկում և շահագործման հանձնում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2017 թ. դեկտեմբեր

6.

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակավայրերի հետ ազդարարման համակարգի պահպանման մասին պայմանագրերի կնքում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2017 թ. դեկտեմբեր

7.

Ազդարարման համակարգի փորձարկման ժամանակացույցի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2017 թ. դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2015, N 1404-Ա 03.12.2015, N 259-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան