Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 03.11. 2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.10.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2013 թվականի

թիվ 50 

քաղ. Մինսկ

 

«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄՈԴԵԼԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը պետությունների ղեկավարների մակարդակով որոշեց.

1. Հաստատել «Մրցակցության մասին» կից ներկայացված մոդելային օրենքը:

2. «Մրցակցության մասին» մոդելային օրենքի հաստատմամբ պայմանավորված՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը չգերազանցող ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել այդ պետությունների օրենսդրության մեջ նշված մոդելային օրենքի դրույթների կիրառման մասին:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝ «Եվրասիական տնտեսական միության» մասին պայմանագրի նախագծում հաշվի առնել «Մրցակցության մասին» մոդելային օրենքի դրույթները։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի 2013 թվականի
հոկտեմբերի 24-ի թիվ 50 որոշմամբ

 

Մոդելային օրենք «Մրցակցության մասին»

 

Սույն Օրենքով սահմանվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների (այսուհետ՝ պետություններ) մրցակցության պաշտպանության մասին օրենքի, որը սույն Օրենքի նպատակներով այսուհետ անվանվելու է պետության օրենք, հիմնական դրույթներին միասնական մոտեցումները։

Սույն Օրենքի նպատակը Միասնական տնտեսական տարածքի սահմաններում մրցակցային քաղաքականության ոլորտում տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման մոտարկումն է։

Սույն Օրենքը տարածվում է բնական մենաշնորհների սուբյեկտների մասնակցությամբ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության ոլորտում պետությունների համաձայնագրերով (պայմանագրերով), ինչպես նաև պետությունների օրենսդրությամբ նախատեսված առանձնահատկությունները։

Սույն Օրենքը հանձնարարական բնույթ է կրում։

 

ԳԼՈՒԽ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Պետության օրենքի առարկան և նպատակները

 

1. Պետության օրենքով սահմանվում են մրցակցության պաշտպանության կազմակերպական և իրավական հիմքերը, այդ թվում՝ այն հիմքերը, որոնք նախատեսված են կանխարգելելու և կասեցնելու՝

1) մենաշնորհային գործունեությունն ու անբարեխիղճ մրցակցությունը.

2) պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), առանձին պաշտոնատար անձանց, ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից մրցակցությունը չթույլատրելը, սահմանափակելը, վերացնելը։

2. Պետության օրենքի նպատակներն են տնտեսական տարածքի միասնականության, ապրանքների ազատ տեղաշարժի, տնտեսական գործունեության ազատության ապահովումը, մրցակցության պաշտպանությունը և պետության տարածքում ապրանքային շուկաների արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումը։

 

Հոդված 2.

Մրցակցության պաշտպանության ոլորտում հարաբերությունների կարգավորումը

 

1. Պետության տարածքում մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետության օրենքով։

Մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել պետության այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ պետության օրենքով նախատեսված դեպքերում՝ հակամենաշնորհային մարմնի նորմատիվ իրավական ակտերով։

2. Եթե միջազգային պայմանագրով, որին մասնակցում է պետությունը, սահմանված են այլ կանոններ, քան նախատեսվում են պետության օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները։

3. Պետության օրենքի դրույթները չեն տարածվում միջսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոնների, ինչպես նաև արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունների վրա, որոնք, միջազգային պայմանագրերի համաձայն, վերապահվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը։

 

Հոդված 3.

Պետության օրենքի կիրառության ոլորտը

1. Պետության օրենքը գործում է պետության ամբողջ տարածքում և տարածվում է այն հարաբերությունների վրա, որոնց մասնակցում են տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունները, պետական արտաբյուջետային ֆոնդերը, ազգային (կենտրոնական) բանկը, առանձին պաշտոնատար անձինք, ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը։

2. Պետության օրենքի դրույթները կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ պետության անձանց և (կամ) օտարերկրյա անձանց կամ կազմակերպությունների միջև պետության սահմաններից դուրս ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող գործողությունների վրա, եթե այդպիսի համաձայնությունները կամ գործողություններն ազդեցություն են ունենում պետության տարածքում մրցակցության իրավիճակի վրա։

3. Պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել մտավոր գործունեության արդյունքների և դրանց հավասարեցված՝ իրավաբանական անձի անհատականացման միջոցների, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների օգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ պետության օրենքի կիրառման կարգը՝ բացառությամբ սույն Օրենքով սահմանված դեպքերի։

 

Հոդված 4.

Սույն Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն Օրենքի և պետության օրենքի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) «հակամենաշնորհային մարմին»՝ պետության պետական իշխանության մարմին, որի իրավասությունների մեջ են մտնում հակամենաշնորհային (մրցակցային) քաղաքականության իրագործումը, նորմատիվ իրավական ակտերի ընդունման հետ կապված և պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված գործառույթների իրականացումը.

2) «ուղղահայաց համաձայնություն»` համաձայնություն այնպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկը ձեռք է բերում ապրանք կամ ապրանքի հնարավոր ձեռք բերող է, իսկ մյուսը մատակարարում է ապրանք կամ ապրանքի հնարավոր վաճառող է.

3) «փոխադարձ փոխարինելի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ դրանց գործառական նշանակության, կիրառության, որակական ու տեխնիկական բնութագրերի, գնի կամ այլ հատկանիշների այնպես, որ ձեռք բերողը սպառման ժամանակ (այդ թվում՝ արտադրական նպատակներով սպառման ժամանակ) իսկապես փոխարինում է կամ պատրաստ է փոխարինել մեկ ապրանքը մյուսով.

4) «պետական ձեռնարկություն»՝ պետական (հանրապետական կամ կոմունալ) ունիտար ձեռնարկություններ, տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություններ և օպերատիվ կառավարման իրավունքով ունիտար ձեռնարկություններ, այլ պետական և մունիցիպալ ունիտար ձեռնարկություններ, որոնք ստեղծվել են պետությունների օրենսդրության համաձայն.

5) «պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումներ»՝ պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների կողմից առանձին տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի առավելության տրամադրում, որով նրանց համար ապահովվում են գործունեության ավելի շահավետ պայմաններ՝ պետական կամ մունիցիպալ գույքի, քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտների փոխանցման կամ գույքային արտոնությունների, պետական կամ մունիցիպալ երաշխիքների տրամադրման միջոցով.

6) «գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) պետական ռեեստր»՝ այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ցանկը, որոնք գերիշխող դիրք ունեն համապատասխան ապրանքային շուկայում՝ բացառությամբ այն շուկաների, որոնցում բնական մենաշնորհ է.

7) «խտրական պայմաններ»՝ ապրանքային շուկա մուտք գործելու պայմաններ, ապրանքի արտադրության, փոխանակման, սպառման, ձեռքբերման, վաճառքի, այլ կերպ փոխանցման պայմաններ, որոնց դեպքում տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ) անհավասար իրավիճակում է հայտնվում մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համեմատությամբ.

8) «ֆինանսական ծառայության մրցակցային գին»՝ գին, որով ֆինանսական ծառայությունը կարող է մատուցվել մրցակցության պայմաններում.

9) «մրցակցություն»՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցություն, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում են համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանիորեն ազդելու նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունները.

10) «տնտեսական գործունեության համակարգում»՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցում երրորդ անձի կողմից, որն այդ տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ ընդգրկված չէ անձանց միևնույն խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որում (որոնցում) իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը։ Տնտեսական գործունեության համակարգում չեն համարվում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այն գործողությունները, որոնք իրականացվում են ուղղահայաց համաձայնությունների շրջանակներում.

11) «տնտեսական համակենտրոնացման օբյեկտ հանդիսացող անձ»՝ անձ, որի բաժնետոմսերը (բաժնեմասերը), հիմնական արտադրական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները ձեռք են բերվում կամ ընդգրկվում են կանոնադրական կապիտալում (կանոնադրական ֆոնդում), և (կամ) անձ, որի նկատմամբ իրավունքները ձեռք են բերվում պետության օրենքով սահմանված կարգով.

12) «էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկայում գների մանիպուլյացիա»՝ տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված այնպիսի գործողությունների կատարում, մասնավորապես՝ մեծածախ շուկայում գերիշխող դիրքի օգտագործման միջոցով, որոնք հանգեցնում են մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության գների (գնի) էական փոփոխության՝

էլեկտրական էներգիա և (կամ) հզորություն գնելու կամ վաճառելու անհիմն բարձր կամ ցածր գնային հայտի ներկայացման միջոցով։ Բարձր գնային հայտ կարող է ճանաչվել այն հայտը, որում ներկայացված գինը գերազանցում է համադրելի ապրանքային շուկայում ձևավորված գինը կամ այդ ապրանքային շուկայում ավելի վաղ (նախորդող օրվա նույն ժամերի համար, նախորդ շաբաթվա օրվա նույն ժամերի համար, նախորդ ամսվա, եռամսյակի օրվա նույն ժամերի համար) սահմանված գինը.

այնպիսի ծավալի նշումով էլեկտրական էներգիայի վաճառքի գնային հայտի ներկայացման միջոցով, որը չի համապատասխանում մատակարարի արտադրական սարքավորումների արտադրական հզորության այն առավելագույն մեծության օգտագործմամբ արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալին, որը սահմանվել է պետության օրենսդրությամբ սահմանված՝ մեծածախ շուկայի կանոններին (առանձնահատկություններին) համապատասխան.

այնպիսի գնային հայտի ներկայացման միջոցով, որը չի համապատասխանում պետության օրենսդրությամբ նախատեսված՝ տնտեսական հիմնավորվածության սահմանված պահանջներին։

Պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկայում գների մանիպուլյացիայի այլ դեպքեր.

13) «էլեկտրական էներգիայի (հզորության) մանրածախ շուկայում գների մանիպուլյացիա»՝ մանրածախ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված այնպիսի գործողությունների իրականացում, որոնք հանգեցնում են էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության չկարգավորվող գների (գնի) էական փոփոխության։

Պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել էլեկտրական էներգիայի (հզորության) մանրածախ շուկայում գների մանիպուլյացիայի այլ դեպքեր.

14) «մենաշնորհային գործունեություն»՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի), անձանց խմբի կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահում, համաձայնություններ կամ համաձայնեցված գործողություններ, որոնք արգելված են պետության օրենքով, ինչպես նաև այլ գործողություններ (անգործություն), որոնք, պետության օրենսդրության համաձայն, համարվում են մենաշնորհային գործունեություն.

15) «անբարեխիղճ մրցակցություն»՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ անձանց խմբի՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն, որը հակասում է պետության օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեվարքության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել մրցակից հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին․

16) «ֆինանսական ծառայության անհիմն բարձր գին», «ֆինանսական ծառայության անհիմն ցածր գին»՝ ֆինանսական ծառայության կամ ֆինանսական ծառայությունների՝ գերիշխող դիրք ունեցող ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված գին, որը զգալիորեն տարբերվում է ֆինանսական ծառայության մրցակցային գնից և (կամ) դժվարացնում է այլ ֆինանսական կազմակերպությունների մուտքը ապրանքային շուկա և (կամ) բացասական ազդեցություն է ունենում մրցակցության վրա.

17) «մրցակցության սահմանափակման նշաններ»՝ ապրանքային շուկայում անձանց միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատում, ապրանքի գնի աճ կամ նվազեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության այլ ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններ կատարելուց հրաժարվելը, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնության հիման վրա կամ նրանց կողմից կատարման համար պարտադիր՝ այլ անձի ցուցումներին համապատասխան կամ անձանց միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում իրենց գործողությունների համաձայնեցման արդյունքում ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնց միջոցով տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հնարավորություն է ընձեռվում միակողմանիորեն ազդելու ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների կողմից այդպիսի ծառայությունների մատուցմանը մասնակցելու ժամանակ ապրանքների կամ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ այնպիսի պահանջների սահմանում, որոնք սահմանված չեն պետության օրենսդրությամբ.

18) «առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) ձեռքբերում»՝ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) հիման վրա տրամադրվող ձայնի իրավունքի գնում կամ դրա իրականացման այլ հնարավորությունների ստացում՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերի, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության պայմանագրերի, այլ գործարքների հիման վրա կամ այլ հիմունքներով.

19) «մենաշնորհային գործունեության կանոնավոր իրականացում»՝ 3 տարվա ընթացքում ավելի քան 2 անգամ պետության օրենքով սահմանված կարգով բացահայտված՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից մենաշնորհային գործունեության իրականացում.

20) «համաձայնություն»՝ գրավոր պայմանավորվածություն՝ ամրագրված փաստաթղթով կամ մի քանի փաստաթղթերով, ինչպես նաև բանավոր պայմանավորվածություն.

21) «ապրանք»՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտ (այդ թվում՝ աշխատանք, ծառայություն՝ ներառյալ ֆինանսական ծառայությունները), որը նախատեսված է վաճառքի, փոխանակման կամ այլ կերպ շրջանառության մեջ դնելու համար.

22) «ապրանքային շուկա»՝ այն ապրանքի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրության ապրանքի) շրջանառության ոլորտ, որը չի կարող փոխարինվել այլ ապրանքով, կամ փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմաններում (այդ թվում՝ աշխարհագրական), ելնելով տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորությունից կամ նպատակահարմարությունից, ձեռք բերողը կարող է ձեռք բերել ապրանք, և որի սահմաններից դուրս այդ հնարավորությունը կամ նպատակահարմարությունը բացակայում է.

23) «ֆինանսական կազմակերպություն»՝ տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), որը մատուցում է ֆինանսական ծառայություններ՝ պետության օրենսդրությանը համապատասխան, որով սահմանվում են տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) ֆինանսական կազմակերպություն համարելու չափորոշիչները.

24) «ֆինանսական ծառայություն»՝ բանկային ծառայություն, ապահովագրական ծառայություն, արժեթղթերի շուկայում մատուցվող ծառայություն, լիզինգի պայմանագրով ծառայություն, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող և իրավաբանական ու ֆիզիկական անձանց դրամական միջոցների ներգրավման և (կամ) տեղաբաշխման հետ կապված ծառայություն.

25) «տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ)»՝ առևտրային կազմակերպություն կամ ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է եկամուտ բերող գործունեություն, անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև ֆիզիկական անձ, որի մասնագիտական և եկամուտ բերող գործունեությունը, պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպությունում անդամակցության հիմքով, ենթակա է պետական գրանցման և (կամ) լիցենզավորման.

26) «տնտեսական համակենտրոնացում»՝ գործարքներ, այլ գործողություններ, որոնց իրականացումն ազդեցություն ունի կամ կարող է ազդեցություն ունենալ մրցակցության իրավիճակի վրա։

 

Հոդված 5.

Գերիշխող դիրքը

1. Գերիշխող, այդ թվում՝ մոնոպսոնային է ճանաչվում որոշակի ապրանքի շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (անձանց խմբերի) այն դիրքը, որն այդ տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) (անձանց խմբին) կամ այդ տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) (անձանց խմբերին) հնարավորություն է տալիս որոշիչ ազդեցություն ունենալու համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) այդ ապրանքային շուկայից դուրս մղելու մյուս տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) և (կամ) դժվարացնելու այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մուտքն այդ ապրանքային շուկա։

Գերիշխող է ճանաչվում այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների)՝

1) որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում գերազանցում է պետության օրենքով սահմանված մեծությունը, եթե միայն հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտման վերաբերյալ գործն ուսումնասիրելիս կամ տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն իրականացնելիս չհաստատվի, որ, չնայած նշված մեծությունը գերազանցելու հանգամանքի, ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող չէ.

2) որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում փոքր է պետության օրենքով սահմանված մեծությունից, եթե այդ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ունենալու հանգամանքը հաստատվել է հակամենաշնորհային մարմնի կողմից՝ ելնելով ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) անփոփոխ կամ աննշան փոփոխությունների ենթարկված մասնաբաժնից, տվյալ ապրանքային շուկայում մրցակիցներին պատկանող մասնաբաժինների հարաբերական չափից, այդ ապրանքային շուկա նոր մրցակիցների մուտք գործելու հնարավորությունից կամ ապրանքային շուկան բնութագրող այլ չափորոշիչներից։

2. Գերիշխող չի կարող ճանաչվել այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների), որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում չի գերազանցում պետության օրենքով սահմանված մեծությունը՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Գերիշխող է ճանաչվում մի քանի տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) յուրաքանչյուր այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը, որի դեպքում հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

1) մի քանի այնպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հանրագումարային մասնաբաժնի առկայությունը, որոնցից յուրաքանչյուրի մասնաբաժինը մեծ է համապատասխան ապրանքային շուկայում մյուս տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժիններից, և եթե այդ հանրագումարային մասնաբաժինը գերազանցում է պետության օրենքով սահմանված մեծությունը, ինչպես նաև պետության օրենքով՝ նշված տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) թեկուզ մեկի մասնաբաժնի այն նվազագույն մեծության սահմանման դեպքում, որը հանգեցնում է տվյալ չափորոշիչը չկիրառելուն.

2) այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների հարաբերական չափերի անփոփոխ լինելը կամ փոփոխությունների աննշան լինելը երկար ժամանակահատվածի ընթացքում (մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում, կամ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է՝ համապատասխան ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածի ընթացքում կամ պետության օրենքով սահմանված այլ ժամանակահատվածի ընթացքում), ինչպես նաև նոր մրցակիցների համար համապատասխան ապրանքային շուկա մուտք գործելու դժվարությունը.

3) այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրացվող կամ ձեռք բերվող ապրանքները սպառման ժամանակ (այդ թվում՝ արտադրական նպատակներով սպառման ժամանակ) այլ ապրանքներով փոխադարձ փոխարինելու անհնարինությունը, ապրանքի գնի աճն այդ աճին համապատասխան տվյալ ապրանքի պահանջարկի նվազեցմամբ պայմանավորված չլինելը, անձանց անորոշ շրջանակի համար այդ ապրանքի գնի, իրացման կամ ձեռքբերման պայմանների մասին տեղեկությունների հասանելիությունը։

4. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու հակամենաշնորհային մարմին կամ դատարան այն մասին, որ ապրանքային շուկայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը չի կարող ճանաչվել գերիշխող։

5. Գերիշխող է ճանաչվում այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը, որը բնական մենաշնորհի սուբյեկտ է այն ապրանքային շուկայում, որում բնական մենաշնորհ է:

6. Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող ճանաչելու դեպքերը, որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում փոքր է պետության օրենքով որպես տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող ճանաչելու չափորոշիչ սահմանված մեծությունից:

7. Հակամենաշնորհային մարմնի կողմից իրականացված՝ մրցակցության իրավիճակի վերլուծության արդյունքներով գերիշխող է ճանաչվում այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը, որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում փոքր է 35 տոկոսից և գերազանցում է համապատասխան ապրանքային շուկայում մյուս տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինները, սակայն որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

1) տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) հնարավորություն ունի միակողմանիորեն որոշելու ապրանքի գնի մակարդակը և որոշիչ ազդեցություն ունենալու համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի իրացման ընդհանուր պայմանների վրա.

2) նոր մրցակիցների մուտքը համապատասխան ապրանքային շուկա դժվարացված է, մասնավորապես՝ տնտեսական, տեխնոլոգիական, վարչական կամ այլ սահմանափակումների առկայության հետևանքով.

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից իրացվող կամ ձեռք բերվող ապրանքը սպառման ժամանակ (այդ թվում՝ արտադրական նպատակներով սպառման ժամանակ) չի կարող փոխարինվել այլ ապրանքով.

4) ապրանքի գնի փոփոխությամբ չէ պայմանավորված այդպիսի փոփոխությանը համապատասխան ապրանքի պահանջարկի նվազումը:

8. Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը սույն հոդվածի 7-րդ մասում նշված հիմքերով կարող է ճանաչվել գերիշխող այն դեպքում, երբ հակամենաշնորհային մարմնի կողմից այդ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող չի ճանաչվել սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված հիմքերով:

9. Պետության օրենքով պետք է սահմանվեն ֆինանսական կազմակերպության դիրքը գերիշխող ճանաչելու պայմանները:

10. Գերիշխող դիրքի որոշման ժամանակ հակամենաշնորհային մարմինը պետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է մրցակցային միջավայրի իրավիճակի գնահատում, որն իր մեջ ներառում է մրցակցության իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հանգամանքների, այդ թվում՝ ապրանքային շուկա մուտք գործելու պայմանների գնահատումը, որոշակի ապրանքի շուկաներում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների, ապրանքը վաճառողների և գնորդների մասնաբաժինների հարաբերակցության, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա որոշիչ ազդեցություն ունենալու հնարավորության առկայության ժամանակահատվածի գնահատումը։

Մրցակցության իրավիճակի վերլուծության համար ժամանակահատվածը որոշվում է՝ ելնելով ուսումնասիրության նպատակից, ապրանքային շուկայի առանձնահատկություններից և տեղեկությունների հասանելիությունից։ Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքը հաստատելու նպատակով մրցակցության իրավիճակի վերլուծության համար նվազագույն ժամանակահատվածը պետք է կազմի մեկ տարի կամ հավասար լինի ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածին, եթե այն մեկ տարուց պակաս է։ Պետության օրենքով կարող է սահմանվել տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքը հաստատելու նպատակով մրցակցության իրավիճակի վերլուծության համար այլ ժամանակահատված:

 

Հոդված 6.

Ապրանքի մենաշնորհային բարձր գինը

1. Ապրանքի մենաշնորհային բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը, եթե այդ գինը գերազանցում է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի ու շահույթի գումարը, և ըստ ապրանքի գնորդների կամ վաճառողների կազմի, ապրանքի շրջանառության պայմանների, ապրանքային շուկա մուտք գործելու պայմանների, պետական կարգավորման՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը՝ համադրելի ապրանքային շուկայում (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա) մրցակցության պայմաններում ձևավորված գինը՝ պետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, այդ թվում՝ այն գինը, որը սահմանվել է՝

1) ապրանքի ավելի վաղ սահմանված գինը բարձրացնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն անփոփոխ են մնացել, կամ դրանց փոփոխությունը չի համապատասխանում ապրանքի գնի փոփոխությանը.

ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմն անփոփոխ է մնացել, կամ ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունն աննշան է.

ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, մնացել են անփոփոխ, կամ դրանց փոփոխությունը համարժեք չէ ապրանքի գնի փոփոխությանը.

2) ապրանքի ավելի վաղ սահմանված գինը պահպանելու կամ չնվազեցնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն նվազել են.

ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմով է պայմանավորված ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը.

ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, ապահովում են ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը:

2. Ապրանքի գինը չի համարվում մենաշնորհային բարձր, եթե այն սահմանվել է բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից այդ ապրանքի համար պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված սակագնի սահմաններում:

3. Ապրանքի գինը չի համարվում մենաշնորհային բարձր այն գինը չգերազանցելու դեպքում, որը ձևավորվել է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում։

4. Սույն Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների պահպանման դեպքում մենաշնորհային բարձր չի համարվում այն ապրանքի գինը, որն ստեղծվել է նորարարական գործունեության արդյունքում, այսինքն՝ այնպիսի գործունեության արդյունքում, որը հանգեցնում է փոխադարձ անփոխարինելի նոր ապրանքի կամ փոխադարձ փոխարինելի նոր ապրանքի ստեղծմանը՝ դրա արտադրության և (կամ) դրա որակի բարելավման ծախսերի նվազեցման դեպքում։

5. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ապրանքի գինը մենաշնորհային բարձր չհամարելու այլ դեպքեր, այդ թվում՝ բորսայում գնի սահմանման դեպքում։

6. Ապրանքի մենաշնորհային բարձր գինը որոշելու ժամանակ հակամենաշնորհային մարմնի կողմից, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, կարող են հաշվի առնվել գների բորսայական և արտաբորսայական ինդիկատորները, որոնք սահմանվել են նույնանման ապրանքի համաշխարհային շուկաներում։

 

Հոդված 7.

Ապրանքի մենաշնորհային ցածր գինը

1. Ապրանքի մենաշնորհային ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը, եթե այդ գինը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի ու շահույթի գումարից և ցածր է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գնից՝ պետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, այդ թվում՝ այն գինը, որը սահմանվել է՝

1) Ապրանքի ավելի վաղ սահմանված գինը նվազեցնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն անփոփոխ են մնացել, կամ դրանց փոփոխությունը չի համապատասխանում ապրանքի գնի փոփոխությանը.

ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմն անփոփոխ է մնացել, կամ ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունն աննշան է.

ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, մնացել են անփոփոխ, կամ դրանց փոփոխությունը համաչափ չէ ապրանքի գնի փոփոխությանը.

2) ապրանքի ավելի վաղ սահմանված գինը պահպանելու կամ չբարձրացնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն աճել են.

ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմով է պայմանավորված ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը.

ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, ապահովում են ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը:

2. Ապրանքի գինը մենաշնորհային ցածր չի համարվում այն դեպքում, երբ՝

1) այն սահմանվել է բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից այդ ապրանքի համար պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված սակագնի սահմաններում.

2) այն ցածր չէ համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գնից.

3) դրա սահմանումը ապրանքը վաճառողի կողմից չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակմանը՝ կապված համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի վաճառողների կամ գնորդների հետ միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման հետ։

3. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ապրանքի գինը մենաշնորհային ցածր չհամարելու այլ դեպքեր, մասնավորապես՝ մոնոպսոնային ցածր գների որոշման նպատակներով։

 

Հոդված 8.

Մոնոպսոնային դիրքը և մենաշնորհային ցածր գինը

1. Մոնոպսոնային դիրք է ճանաչվում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ անձանց խմբի կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ անձանց խմբերի գերիշխող դիրքը որոշակի ապրանքի շուկայում, որտեղ այդ տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ անձանց խումբը կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) կամ անձանց խմբերն են իրականացնում ապրանքի ձեռքբերում։

2. Մոնոպսոնային դիրքը որոշվում է սույն Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն։

3. Մոնոպսոնային ցածր գին է համարվում մոնոպսոնային դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված ապրանքի գինը, եթե՝

1) այդ գինը մոնոպսոնային դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) հնարավորություն է տալիս լրացուցիչ եկամուտ ստանալու ապրանքների արտադրության և (կամ) իրացման ծախսերի նվազեցման միջոցով.

2) այդ գինը ցածր է այդ ապրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) դրա արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից։

4. Պետության՝ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությամբ կարող է նախատեսվել մոնոպսոնային ցածր գնի որոշման այլ կարգ։

 

Հոդված 9.

Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողությունները

1. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողություններ են համարվում համաձայնության բացակայության դեպքում ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այն գործողությունները, որոնք հավաքականորեն բավարարում են հետևյալ պայմանները՝

1) այդպիսի գործողությունների արդյունքը համապատասխանում է տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) յուրաքանչյուրի շահերին.

2) գործողությունները նախապես հայտնի են դրանց մասնակցող տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) յուրաքանչյուրին, քանի որ դրանցից մեկը հրապարակայնորեն հայտարարել է այդպիսի գործողություններ կատարելու մասին.

3) նշված տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) յուրաքանչյուրի գործողությունները պայմանավորված են համաձայնեցված գործողություններին մասնակցող մյուս տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողություններով և այն հանգամանքների արդյունք չեն, որոնք հավասարապես ազդում են համապատասխան ապրանքային շուկայում բոլոր տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վրա։ Այդպիսի հանգամանքների թվին, մասնավորապես, կարող են դասվել կարգավորվող սակագների փոփոխությունը, ապրանքի արտադրության համար օգտագործվող հումքի գների փոփոխությունը, համաշխարհային ապրանքային շուկաներում ապրանքի գների փոփոխությունը, ապրանքի պահանջարկի զգալի փոփոխությունը ոչ պակաս, քան մեկ տարվա ընթացքում կամ համապատասխան ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածի ընթացքում, եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից գործողությունների իրականացումն ըստ համաձայնության չի որակվում որպես համաձայնեցված գործողություն, այլ համարվում է համաձայնություն։

3. Պետության օրենքով կարող են սահմանվել ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողությունների որոշման այլ պայմաններ։

 

Հոդված 10.

Անձանց խումբը և փոխկապակցված անձինք

1. Անձանց խումբ է ճանաչվում ստորև թվարկված հատկանիշներից մեկին կամ մի քանիսին համապատասխանող ֆիզիկական անձանց և (կամ) իրավաբանական անձանց համախումբը.

1) տնտեսական ընկերություն (ընկերակցություն, տնտեսական գործընկերություն) և ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, եթե այդ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը տվյալ տնտեսական ընկերությունում (ընկերակցությունում, տնտեսական գործընկերությունում) իր մասնակցության կամ այլ անձանցից, մասնավորապես գրավոր համաձայնությամբ ստացված լիազորությունների հիման վրա ունի տվյալ տնտեսական ընկերության (ընկերակցության, տնտեսական գործընկերության) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (կանոնադրական ֆոնդում) քվեարկող բաժնետոմսերին (բաժնեմասերին) համապատասխան ձայների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը.

2) իրավաբանական անձ և ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, եթե այդ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձն իրականացնում է տվյալ իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթներ.

3) տնտեսական ընկերություն (ընկերակցություն, տնտեսական գործընկերություն) և ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, եթե այդ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը տվյալ տնտեսական ընկերության (ընկերակցության, տնտեսական գործընկերության) հիմնադիր փաստաթղթերի կամ այդ տնտեսական ընկերության (ընկերակցության, տնտեսական գործընկերության) հետ կնքված պայմանագրի հիման վրա իրավասու է այդ տնտեսական ընկերությանը (ընկերակցությանը, տնտեսական գործընկերությանը) տալու կատարման համար պարտադիր ցուցումներ.

4) իրավաբանական անձինք, որոնց կոլեգիալ գործադիր մարմնի և (կամ) տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի, ֆոնդի խորհրդի) քանակական կազմի ավելի քան 50 տոկոսը կազմում են միևնույն ֆիզիկական անձինք.

5) տնտեսական ընկերություն (տնտեսական գործընկերություն) և ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, եթե այդ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի առաջարկով նշանակվել կամ ընտրվել է տվյալ տնտեսական ընկերության (տնտեսական գործընկերության) միանձնյա գործադիր մարմինը.

6) տնտեսական ընկերություն և ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, եթե այդ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի առաջարկով ընտրվել է տվյալ տնտեսական ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի կամ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) քանակական կազմի ավելի քան 50 տոկոսը.

7) ֆիզիկական անձ, նրա ամուսինը, ծնողները (այդ թվում՝ որդեգրողները), երեխաները (այդ թվում՝ որդեգրվածները), հարազատ և ոչ հարազատ եղբայրներն ու քույրերը.

8) այն անձինք, որոնցից յուրաքանչյուրը, ըստ սույն մասի 1-7-րդ կետերով նախատեսված որևէ հատկանիշի, նույն անձի հետ ընդգրկված է միևնույն խմբում, ինչպես նաև այլ անձինք, որոնք այդ անձանցից որևէ մեկի հետ ընդգրկված են խմբում՝ ըստ սույն մասի 1-7-րդ կետերով նախատեսված որևէ հատկանիշի.

9) տնտեսական ընկերություն (ընկերակցություն, տնտեսական գործընկերություն), ֆիզիկական անձինք և (կամ) իրավաբանական անձինք, որոնք, ըստ սույն մասի 1-8-րդ կետերով նախատեսված որևէ հատկանիշի, ընդգրկված են անձանց խմբում, եթե այդ անձինք տվյալ տնտեսական ընկերությունում (ընկերակցությունում, տնտեսական գործընկերությունում) իրենց համատեղ մասնակցության կամ այլ անձանցից ստացված լիազորությունների հիման վրա ունեն տվյալ տնտեսական ընկերության (ընկերակցության, տնտեսական գործընկերության) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (կանոնադրական ֆոնդում) քվեարկող բաժնետոմսերին (բաժնեմասերին) համապատասխան ձայների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը։

2. Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գործողությունների (անգործության) առնչությամբ պետության օրենքով սահմանված արգելքները տարածվում են անձանց խմբի գործողությունների (անգործության) վրա, եթե այլ բան սահմանված չէ պետության օրենքով։

3. Պետության օրենքով կարող են սահմանվել ֆիզիկական անձանց և (կամ) իրավաբանական անձանց ամբողջությունը որպես անձանց խումբ որակելու այլ հատկանիշներ։

4. Պետության օրենքով կարող են սահմանվել տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) հանդիսացող իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց գործունեության վրա ազդեցություն ունենալու կարողություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես փոխկապակցված անձինք որակելու հատկանիշներ։

 

ԳԼՈՒԽ II

 

ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11.

Գերիշխող դիրքի չարաշահումը

1. Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) այն գործողությունները (անգործությունը), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն և (կամ) ձեռնարկատիրական գործունեության ոլորտում այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ անսահմանափակ թվով սպառողների շահերը ոտնահարելուն, արգելվում են, այդ թվում՝ հետևյալ գործողությունները (անգործությունը)՝

1) ապրանքի՝ մենաշնորհային բարձր, մենաշնորհային ցածր կամ մոնոպսոնային ցածր գին սահմանելը, պահպանելը.

2) ապրանքը շրջանառությունից հանելը, եթե դրա արդյունքում ապրանքի գինը բարձրացել է.

3) կոնտրագենտին տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված, նրա համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող պայմանագրային պայմաններ պարտադրելը (տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված և (կամ) պետության օրենսդրությամբ կամ դատական ակտերով ուղղակիորեն չնախատեսված պահանջներ՝ ֆինանսական միջոցների, այլ գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների փոխանցման մասին, պայմանագիրը կնքելու համաձայնություն՝ դրանում այնպիսի ապրանքի վերաբերյալ դրույթներ ներառելու պայմանով, որով կոնտրագենտը հետաքրքրված չէ, ինչպես նաև այլ պահանջներ).

4) ապրանքի արտադրությունը տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված ձևով կրճատելը կամ դադարեցնելը, եթե այդ ապրանքը պահանջարկ ունի, կամ դրա մատակարարման վերաբերյալ կնքվել են պայմանագրեր՝ ապրանքի շահավետ արտադրության համար հնարավորության առկայության պարագայում, ինչպես նաև, եթե ապրանքի արտադրության այդպիսի կրճատումը կամ դադարեցումն ուղղակիորեն նախատեսված չէ պետության օրենսդրությամբ կամ դատական ակտերով.

5) առանձին գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված ձևով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության կամ մատակարարման հնարավորության առկայության պարագայում, եթե հրաժարվելը կամ խուսափելն ուղղակիորեն նախատեսված չէ պետության օրենսդրությամբ կամ դատական ակտերով.

6) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գներ (սակագներ) սահմանելը, եթե այլ բան նախատեսված չէ պետության օրենսդրությամբ.

7) ֆինանսական կազմակերպության կողմից ֆինանսական ծառայության համար չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գին սահմանելը.

8) խտրական պայմաններ ստեղծելը.

9) այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելը.

10) պետության օրենսդրությամբ սահմանված գնագոյացման կարգը խախտելը.

11) էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիան։

2. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից գերիշխող դիրքի չարաշահման այլ դեպքեր։

3. Խտրական պայմանների ստեղծումը կանխարգելելու նպատակով պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքային շուկաներ մուտք գործելու և (կամ) բնական մենաշնորհների սուբյեկտներ հանդիսացող այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների հասանելիության ոչ խտրական պայմաններ, որոնց գործունեության կարգավորումն իրականացվում է պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև բնական մենաշնորհների գործունեության ոլորտում ուղղակիորեն ծառայությունների մատուցման նպատակով բնական մենաշնորհների այդ սուբյեկտների կողմից օգտագործվող՝ ենթակառուցվածքների օբյեկտների հասանելիության ոչ խտրական պայմաններ։ Նշված կանոնները պետք է պարունակեն՝

1) այն ապրանքների, ենթակառուցվածքների օբյեկտների ցանկը, որոնց հասանելիությունն ապահովվում է առանց խտրականության.

2) համապատասխան ապրանքային շուկայի մասնակիցների կողմից ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության և (կամ) ապրանքային շուկա մուտք գործելու պայմանները համադրելու հնարավորություն ապահովող տեղեկությունների, ինչպես նաև ապրանքային շուկա մուտք գործելու և (կամ) ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության համար անհրաժեշտ այլ էական տեղեկությունների ցանկը.

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների, այդ թվում՝ սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների, այդ ապրանքների արժեքի և ապրանքային շուկա մուտք գործելու համար վճարի չափի, այդ ապրանքների արտադրության կամ իրացման հնարավոր ծավալի, այդ ապրանքների տրամադրման տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը.

4) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ համապատասխան ապրանքների արտադրության և (կամ) իրացման և (կամ) ապրանքային շուկա մուտք գործելը կազմակերպելու հետ կապված տնտեսապես հիմնավորված ծախսերի փոխհատուցման կարգը․

5) այն ապրանքային շուկա մուտք գործելու մրցութային ընթացակարգերի անցկացման պայմանները, որտեղ գործունեություն են իրականացնում սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները)՝ տնտեսական, տեխնոլոգիական կամ այլ հնարավորության առկայության պարագայում, եթե ապրանքային շուկա մուտք գործելու այլ ընթացակարգեր նախատեսված չեն պետության օրենսդրությամբ.

6) ապրանքային շուկա մուտք գործելու հնարավորության և (կամ) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ապրանքների հասանելիության ապահովման մասին պայմանագրերի էական պայմանները և (կամ) տիպային պայմանագրերը.

7) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքների նկատմամբ պահանջմունքներն ամբողջությամբ բավարարելու անհնարինության դեպքում՝ պարտադիր սպասարկման ենթակա սպառողների որոշման կարգը, նրանց ապահովման նվազագույն մակարդակի և ապրանքային շուկա նրանց մուտք գործելու և (կամ) ապրանքների հասանելիության ապահովման համար հերթականության որոշման կարգը՝ հաշվի առնելով քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, պետության անվտանգության ապահովման, բնության և մշակութային արժեքների պահպանության անհրաժեշտությունը.

8) ապրանքային շուկա մուտք գործելու և (կամ) ապրանքների և (կամ) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ենթակառուցվածքների օբյեկտների հասանելիության պայմանները, իսկ սահմանված դեպքերում՝ տեխնոլոգիական և (կամ) տեխնիկական միջոցառումներ իրականացնելու պահանջները, մասնավորապես՝ միացման (տեխնոլոգիական միակցման) դեպքում.

9) ապրանքի բնութագրերին ներկայացվող պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ պետության օրենսդրությամբ։

4. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել մրցակցության իրավիճակի վերլուծության արդյունքների հիման վրա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջները պարունակող՝ առանց խտրականության հասանելիության կանոնների սահմանում այն ապրանքների համար, որոնք արտադրվում և (կամ) իրացվում են գերիշխող դիրք ունեցող և բնական մենաշնորհի սուբյեկտ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից, որի դեպքում հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

1) համապատասխան ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) մասնաբաժինը կազմում է ավելի քան 70 տոկոս կամ պետության օրենքով սահմանված այլ մեծություն.

2) երկար ժամանակահատվածի ընթացքում (մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում, կամ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է՝ համապատասխան ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածի ընթացքում) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների հարաբերական չափերն անփոփոխ են կամ ենթարկվել են աննշան փոփոխությունների.

3) նոր մրցակիցների մուտքը համապատասխան ապրանքային շուկա դժվարացված է, մասնավորապես՝ տնտեսական, տեխնոլոգիական, վարչական կամ այլ սահմանափակումների առկայության հետևանքով.

4) ապրանքի պահանջարկը զգալիորեն գերազանցում է ապրանքի առաջարկը երկար ժամանակահատվածի ընթացքում, որը որոշվում է հակամենաշնորհային մարմնի կողմից մրցակցության իրավիճակի վերլուծության իրականացման արդյունքում։

5. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել հակամենաշնորհային մարմնի իրավունքը՝ գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ գործի քննության արդյունքներով կամ տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության իրականացման ժամանակ պետության օրենսդրության խախտման գործով պատասխանող հանդիսացող կամ գործարքի (այլ գործողության) իրականացման մասին հակամենաշնորհային մարմին միջնորդություն կամ ծանուցում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կարգադրագիր տալու այն ապրանքի առանց խտրականության հասանելիության ապահովմանն ուղղված առևտրային գործելակերպի կանոնների հաստատման ու հրապարակման մասին, որի շուկայում տվյալ տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) ունի գերիշխող դիրք։ Առևտրային գործելակերպի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են պետության օրենքով։

 

Հոդված 12.

Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հակամրցակցային համաձայնությունները

1. Կարտել են համարվում և արգելվում են մրցակից համարվող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (միևնույն ապրանքային շուկայում ապրանքներ վաճառող կամ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)) համաձայնությունները, եթե այդ համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել՝

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների) և (կամ) հավելագների սահմանմանը կամ պահպանմանը.

2) սակարկությունների ժամանակ գների բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) որոշակի վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն։

Սույն մասի 2-րդ կետի դրույթները կարող են տարածվել, մասնավորապես, անձանց միևնույն խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնությունների վրա։

2. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնություններն արգելվում են (բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք թույլատրելի են համարվում՝ համաձայն սույն Օրենքի 14-րդ հոդվածի), եթե՝

1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը գնորդի (պատվիրատուի) համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

2) այդպիսի համաձայնությամբ գնորդը (պատվիրատուն) պարտավորվում է չվաճառել վաճառողի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը.

3) այդպիսի համաձայնությամբ վաճառողը պարտավորվում է ապրանք չվաճառել գնորդի (պատվիրատուի) մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին)։

3. Համաձայնություններն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնք էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաների մասնակիցներ են, առևտրային ենթակառուցվածքի կազմակերպություններ են, տեխնոլոգիական ենթակառուցվածքի կազմակերպություններ են, ցանցային կազմակերպություններ են, արգելվում են, եթե այդպիսի համաձայնությունները հանգեցնում են էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիայի։

4. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնություններն արգելվում են (բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք թույլատրելի են համարվում՝ համաձայն սույն Օրենքի 14-րդ հոդվածի), եթե պարզվել է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։ Այդպիսի համաձայնություններ կարող են համարվել մասնավորապես այն համաձայնությունները, որոնք վերաբերում են՝

1) կոնտրագենտին նրա համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող պայմանագրային պայմաններ պարտադրելուն (չհիմնավորված պահանջներ՝ ֆինանսական միջոցների, այլ գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների փոխանցման մասին, պայմանագիրը կնքելու համաձայնություն՝ դրա մեջ այնպիսի ապրանքների վերաբերյալ դրույթներ ներառելու պայմանով, որոնցով կոնտրագենտը հետաքրքրված չէ, ինչպես նաև այլ պահանջներ).

2) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես և այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գներ (սակագներ) սահմանելուն.

3) այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելուն.

4) մասնագիտական և այլ միավորումներին անդամակցության (մասնակցության) պայմաններ սահմանելուն։

5. Ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է իրականացնել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգում, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված ցանկացած հետևանքի, որը չի կարող համարվել թույլատրելի՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, կամ որը նախատեսված չէ պետության օրենսդրությամբ։

6. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) իրավունք ունի ներկայացնելու ապացույցներ այն մասին, որ իր կողմից կնքված՝ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված համաձայնությունները կարող են համարվել թույլատրելի՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն։

7. Հակամրցակցային համաձայնություններ կնքելու արգելքները չեն տարածվում անձանց միևնույն խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև կնքվող համաձայնությունների վրա, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) մեկը վերահսկողություն է սահմանել մյուս տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաև եթե այդ տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) գտնվում են մեկ անձի վերահսկողության տակ` բացառությամբ այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև կնքվող համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակյա կատարումը մեկ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից, պետության օրենսդրության համաձայն, չի թույլատրվում։

8. Սույն հոդվածում, սույն Օրենքի 13-րդ հոդվածում, ինչպես նաև տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակներով «վերահսկողություն» նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի հնարավորություն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն (մեկ իրավաբանական անձի կամ մի քանի իրավաբանական անձանց միջոցով) կանխորոշելու մեկ այլ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները հետևյալ գործողություններից մեկի կամ մի քանիսի միջոցով՝

1) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (կանոնադրական ֆոնդում) բաժնետոմսերին (բաժնեմասերին) համապատասխան ձայների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսի տնօրինում.

2) իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացում։

 

Հոդված 13.

Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնեցված գործողությունների արգելումը

 

1. Մրցակիցներ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողություններն արգելվում են, եթե այդ համաձայնեցված գործողությունները հանգեցնում են՝

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների) և (կամ) հավելագների սահմանմանը կամ պահպանմանը.

2) սակարկությունների ժամանակ գների բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) որոշակի վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն, եթե հրաժարվելն ուղղակիորեն նախատեսված չէ պետության օրենսդրությամբ։

2. Համաձայնեցված գործողությունների իրականացումն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից, որոնք էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաների մասնակիցներ են, առևտրային ենթակառուցվածքի կազմակերպություններ են, տեխնոլոգիական ենթակառուցվածքի կազմակերպություններ են, ցանցային կազմակերպություններ են, արգելվում է, եթե այդպիսի համաձայնեցված գործողությունները հանգեցնում են էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիայի։

3. Մրցակիցներ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով չնախատեսված այլ համաձայնեցված գործողություններն արգելվում են, եթե պարզվել է, որ այդպիսի համաձայնեցված գործողությունները հանգեցնում են մրցակցության սահմանափակմանը։ Այդպիսի համաձայնեցված գործողություններ կարող են համարվել այն գործողությունները, որոնք կապված են՝

1) կոնտրագենտին նրա համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող պայմանագրային պայմաններ պարտադրելու հետ (չհիմնավորված պահանջներ՝ ֆինանսական միջոցների, այլ գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների փոխանցման մասին, պայմանագիրը կնքելու համաձայնություն՝ դրա մեջ այնպիսի ապրանքների վերաբերյալ դրույթներ ներառելու պայմանով, որոնցով կոնտրագենտը հետաքրքրված չէ, ինչպես նաև այլ պահանջներ).

2) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես և այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գներ (սակագներ) սահմանելու հետ.

3) այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելու հետ։

4. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) իրավունք ունի ներկայացնելու ապացույցներ այն մասին, որ իր կողմից իրականացված՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված համաձայնեցված գործողությունները կարող են համարվել թույլատրելի՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։

5. Պետության օրենքով կարող է նախատեսվել, որ սույն հոդվածում նշված արգելքները չեն տարածվում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողությունների վրա այն դեպքում, երբ դրանց հանրագումարային մասնաբաժինը և դրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինն ապրանքային շուկայում չեն գերազանցում պետության օրենքով սահմանված մեծությունը։

 

Հոդված 14.

Գործողություններ (անգործություն), համաձայնություններ, այդ թվում՝ «ուղղահայաց» համաձայնություններ, համաձայնեցված գործողություններ, որոնք կարող են համարվել թույլատրելի

 

1. Սույն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները (բացառությամբ սույն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում (բացառությամբ նորարարական գործունեության արդյունք հանդիսացող ապրանքի գնի սահմանման կամ պահպանման դեպքերի), 2-րդ, 3-րդ, 5-7-րդ և 10-րդ կետերում նշված գործողությունների (անգործության)), սույն Օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 13-րդ հոդվածով նախատեսված համաձայնությունները և համաձայնեցված գործողությունները, սույն Օրենքի VI գլխով նախատեսված գործարքները և մյուս գործողությունները կարող են համարվել թույլատրելի, եթե այդպիսի գործողություններով (անգործությամբ), համաձայնություններով ու համաձայնեցված գործողություններով, գործարքներով ու մյուս գործողություններով առանձին անձանց համար համապատասխան ապրանքային շուկայում մրցակցությունը վերացնելու հնարավորություն չի ստեղծվում, դրանց մասնակիցների կամ երրորդ անձանց նկատմամբ չեն կիրառվում այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն համապատասխանում այդ գործողությունների (անգործության), համաձայնությունների ու համաձայնեցված գործողությունների, գործարքների, այլ գործողությունների նպատակների իրագործմանը, ինչպես նաև եթե դրանք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել՝

1) արտադրության կատարելագործմանը, ապրանքների իրացմանը կամ տեխնիկական, տնտեսական առաջընթացի խթանմանը կամ համաշխարհային ապրանքային շուկայում հայրենական արտադրության ապրանքների մրցունակության բարձրացմանը,

2) գնորդների (պատվիրատուների) կողմից գործողությունների (անգործության), համաձայնությունների ու համաձայնեցված գործողությունների, գործարքների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ստացված առավելություններին (օգուտներին) համարժեք առավելությունների (օգուտների) ստացմանը։

2. Համատեղ գործունեության մասին տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնությունները, որոնք կարող են հանգեցնել սույն Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված հետևանքների, կարող են համարվել թույլատրելի, եթե այդ համաձայնությունների միջոցով առանձին անձանց համար չի ստեղծվում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցությունը վերացնելու հնարավորություն, երրորդ անձանց նկատմամբ չեն կիրառվում սահմանափակումներ, և այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել հավաքականորեն՝

1) արտադրության կատարելագործմանը, ապրանքների իրացմանը կամ տեխնիկական, տնտեսական առաջընթացի խթանմանը կամ պետության տարածքում դրա մասնակիցների կողմից ուղղակի ներդրումների կատարմանը (այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ներդրմանը, առկա արտադրական հզորությունների արդիականացմանը).

2) գնորդների կողմից գործողությունների (անգործության), համաձայնությունների ու համաձայնեցված գործողությունների, գործարքների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ստացված առավելություններին (օգուտներին) համարժեք առավելությունների (օգուտների) ստացմանը։

3. Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմաններին համապատասխանող համաձայնությունների և համաձայնեցված գործողությունների թույլատրելիության դեպքեր (ընդհանուր բացառություններ)։ Սույն Օրենքի 12-րդ հոդվածի 2-5-րդ մասերում նշված համաձայնություններին առնչվող ընդհանուր բացառությունները սահմանվում են պետության կողմից հակամենաշնորհային մարմնի առաջարկությամբ, և դրանցով նախատեսվում են՝

համաձայնության տեսակը.

այն պայմանները, որոնք չեն կարող դիտարկվել որպես թույլատրելի այդպիսի համաձայնությունների առնչությամբ.

մրցակցության ապահովման համար պարտադիր պայմանները, որոնք պետք է ներառվեն այդպիսի համաձայնություններում։

Ընդհանուր բացառություններով սույն մասում նշված պայմանների հետ կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն համաձայնությունները։

Թույլատրվում է կնքել գրավոր «ուղղահայաց» համաձայնություններ (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվող «ուղղահայաց» համաձայնությունների), եթե այդ համաձայնություններն առևտրային կոնցեսիայի պայմանագրեր են [համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրեր]։

Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնություններ (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվող «ուղղահայաց» համաձայնությունների) կնքելու թույլատրելիությունը կարող է նաև որոշվել՝ ելնելով ցանկացած ապրանքային շուկայում համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրին պատկանող՝ պետության օրենքով սահմանված չափը չգերազանցող մասնաբաժնից։

 

Հոդված 15.

Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների նկատմամբ պետական վերահսկողությունը

 

1. Այն տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), որոնք այնպիսի համաձայնություն ձեռք բերելու մտադրություն ունեն, որը կարող է համարվել թույլատրելի սույն Օրենքի համաձայն, իրավունք ունեն դիմում ներկայացնելու հակամենաշնորհային մարմին պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանությունը ստուգելու մասին։

Այն տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), որոնք նշված համաձայնությունը ձեռք բերելու մտադրություն ունեն, դիմումի հետ հակամենաշնորհային մարմին են ներկայացնում հակամենաշնորհային մարմնի կողմից հաստատված ցանկին համապատասխան փաստաթղթեր ու տեղեկություններ։

2. Հակամենաշնորհային մարմինը որոշում է ընդունում պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին սահմանված ժամկետում, որը հաշվարկվում է դիմումի քննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու ամսաթվից։

3. Դիմումի քննության համար անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հակամենաշնորհային մարմինը պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որը հաշվարկվում է նշված դիմումը ստանալու օրվանից, ծանուցում է դիմողին։ Ընդ որում, ներկայացված փաստաթղթերը հակամենաշնորհային մարմնի կողմից պահելու ժամկետը, որի ընթացքում դիմողն իրավունք ունի պահանջելու դրանք, սահմանվում է պետության օրենսդրությամբ և հաշվարկվում է համապատասխան ծանուցումը դիմողի կողմից ստանալու ամսաթվից։

4. Պետության օրենքի պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի անհամապատասխանության մասին որոշում ընդունելու համար հիմք են ընդունվում՝

1) սույն Օրենքի 12-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված պայմանների առկայությունը՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ համաձայնության նախագիծը թույլատրելի համարելու համար հիմքերի բացակայության դեպքում.

2) փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ներկայացված և որոշում ընդունելու համար նշանակություն ունեցող այլ տեղեկությունների ոչ հավաստի լինելը։

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումի քննության ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել հակամենաշնորհային մարմնի կողմից, ինչի մասին գրավոր տեղեկացվում է դիմողը՝ ժամկետի երկարաձգման պատճառների նշումով։

6. Պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության մասին հակամենաշնորհային մարմնի որոշման գործողությունը դադարում է, եթե այդ համաձայնությունը ձեռք չի բերվում սահմանված ժամկետում։

7. Հակամենաշնորհային մարմինը պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության մասին որոշման հետ մեկտեղ իրավունք ունի համաձայնության մասնակիցներին տալու կարգադրագիր՝ ուղղված մրցակցության ապահովմանը։

8. Հակամենաշնորհային մարմինն իրավունք ունի չեղյալ ճանաչելու պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության մասին որոշումն այն դեպքում, երբ՝

1) որոշումն ընդունելուց հետո պարզվել է, որ համաձայնություն ձեռք բերելու մտադրություն ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիմումի քննության ժամանակ ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ.

2) համաձայնություն ձեռք բերելու մտադրություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) չեն կատարել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ հակամենաշնորհային մարմնի կարգադրագիրը.

3) սույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ համաձայնության նախագիծը թույլատրելի համարելու համար հիմք ծառայած պայմանները փոխվել են։

9. Պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության մասին հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա համաձայնություն կնքած տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) պարտավոր են դադարեցնել այդ համաձայնությունը տվյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որը հաշվարկվում է դրանցից ցանկացածի կողմից՝ պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին հակամենաշնորհային մարմնի կողմից սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետին համապատասխան ընդունված պատճառաբանված որոշումն ստանալու պահից։ Պետության օրենսդրության պահանջներին համաձայնության (գրավոր) նախագծի համապատասխանության մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին հակամենաշնորհային մարմնի որոշումը կարող է ընդունվել ապրանքային շուկայում համաձայնության մասնակիցների մասնաբաժնի փոփոխության դեպքում, ինչպես նաև համաձայնության մասնակիցների կողմից դրա պայմանները չկատարելու դեպքում։

 

Հոդված 16.

Անբարեխիղճ մրցակցության անթույլատրելիությունը

1. Անբարեխիղճ մրցակցությունը չի թույլատրվում, այդ թվում՝

1) կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված այնպիսի տեղեկություններ տարածելը, որոնց պատճառով մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կարող է կորուստներ կրել, կամ որոնք կարող են վնաս հասցնել նրա գործարար համբավին.

2) ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ մոլորության մեջ գցելը.

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ոչ կոռեկտ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև.

4) ապրանքը վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ ապրանքը շրջանառության մեջ դնելը, եթե այդ ժամանակ ապօրինաբար օգտագործվել են մտավոր գործունեության արդյունքներ և դրանց հավասարեցված՝ իրավաբանական անձանց անհատականացման միջոցներ, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների անհատականացման միջոցներ.

5) առևտրային, ծառայողական կամ պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինաբար ստանալը, դրանք օգտագործելը, հրապարակելը։

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված ձևերից՝ պետության օրենքով կարող են նախատեսվել անբարեխիղճ մրցակցության այլ ձևեր, որոնք պետք է արգելվեն։

 

ԳԼՈՒԽ III

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՆՇՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ (ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ) ԲԱՆԿԻ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ԱԿՏԵՐԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ), ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17.

Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող ակտերի և գործողությունների (անգործության) արգելումը

1. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, ինչպես նաև պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող այն ակտերն ու գործողությունները (անգործությունը), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, արգելվում են՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. մասնավորապես, արգելվում է՝

1) սահմանափակումներ նախատեսել գործունեության որևէ ոլորտում տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) ստեղծելու առնչությամբ, ինչպես նաև արգելքներ սահմանել կամ սահմանափակումներ նախատեսել գործունեության առանձին տեսակների իրականացման կամ որոշակի տեսակների ապրանքների արտադրության առնչությամբ.

2) անհիմն խոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից գործունեության իրականացումը, մասնավորապես՝ ապրանքների կամ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ պետության օրենսդրությամբ չնախատեսված պահանջներ սահմանելու միջոցով.

3) արգելքներ սահմանել կամ սահմանափակումներ նախատեսել պետության տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի առնչությամբ, ինչպես նաև սահմանափակել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ ապրանքները վաճառելու, գնելու, այլ կերպ ձեռք բերելու, փոխանակելու իրավունքները.

4) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) ցուցումներ տալ գնորդների (պատվիրատուների) որոշակի կատեգորիայի համար ապրանքներն առաջնահերթ կարգով մատակարարելու կամ գերակայության կարգով պայմանագրեր կնքելու մասին.

5) ապրանքների գնորդների (պատվիրատուների) համար սահմանել այդպիսի ապրանքներ տրամադրող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ընտրության սահմանափակումներ.

6) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) համար գերակայության կարգով ապահովել տեղեկությունների հասանելիություն.

7) տրամադրել պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումներ՝ սույն Օրենքի V գլխով սահմանված պահանջները խախտելով.

8) ստեղծել խտրական պայմաններ.

9) պետական կամ մունիցիպալ ծառայություններ, ինչպես նաև պետական կամ մունիցիպալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ և պարտադիր համարվող ծառայություններ մատուցելիս սահմանել և (կամ) գանձել պետության օրենսդրությամբ չնախատեսված վճարներ.

10) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) ցուցումներ տալ ապրանքի ձեռքբերման մասին՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

2. Պետական իշխանության մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին այնպիսի լիազորություններ վերապահելը, որոնց կատարումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, արգելվում է՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

3. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործառույթների համատեղումն արգելվում է՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

4. Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ սույն հոդվածով նախատեսված արգելքների առնչությամբ։

 

Հոդված 18.

Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների արգելումը

1. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի միջև կամ դրանց և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությունների կնքումը կամ այդ մարմինների և կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացումն արգելվում է, եթե այդպիսի համաձայնությունը կամ համաձայնեցված գործողությունների կատարումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, մասնավորապես՝

1) գների (սակագների) բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ համաձայնությունները նախատեսված են պետության օրենսդրությամբ.

2) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես և այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գների (սակագների) սահմանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.

4) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու, ապրանքային շուկայից դուրս գալու հնարավորությունների սահմանափակմանը կամ այդ շուկայից դրանց դուրսմղմանը։

 

ԳԼՈՒԽ IV

 

ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 19.

Սակարկություններին, ապրանքների համար գնանշման հարցմանը ներկայացվող հակամենաշնորհային պահանջները

1. Սակարկություններ, ապրանքների համար գնանշման հարցում (սույն հոդվածում այսուհետ՝ գնանշման հարցում) անցկացնելիս արգելվում են այնպիսի գործողությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն կամ վերացնելուն, այդ թվում՝

1) սակարկությունների, գնանշման հարցման կազմակերպիչների կամ պատվիրատուների կողմից դրանց մասնակիցների գործունեության համակարգումը, ինչպես նաև սակարկությունների, գնանշման հարցման կազմակերպիչների և (կամ) պատվիրատուների համաձայնություններն այդ սակարկությունների, գնանշման հարցման մասնակիցների հետ, եթե այդ համաձայնությունները նպատակաուղղված են կամ հանգեցնում են կամ կարող են հանգեցնել սակարկությունների ժամանակ գների բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը, եթե այլ բան նախատեսված չէ պետության օրենսդրությամբ.

2) սակարկություններին, գնանշման հարցմանը մասնակցելու հնարավորության՝ պետության օրենսդրությամբ չնախատեսված սահմանափակումը, մասնավորապես՝ այդ սակարկությունների, գնանշման հարցման մասին տեղեկությունների հասանելիության սահմանափակման միջոցով, ինչպես նաև սակարկությունների, գնանշման հարցման մասնակցի կամ սակարկությունների, գնանշման հարցման մի քանի մասնակիցների համար սակարկություններին, գնանշման հարցմանը մասնակցելու արտոնյալ պայմանների ապահովումը.

3) սակարկությունների, գնանշման հարցման հաղթողի կամ հաղթողների որոշման կարգի խախտումը.

4) սակարկությունների, գնանշման հարցման կազմակերպիչների կամ պատվիրատուների և (կամ) սակարկությունների, գնանշման հարցման կազմակերպիչների աշխատողների կամ պատվիրատուների աշխատողների մասնակցությունը սակարկությանը, գնանշման հարցմանը.

5) լոտերի կազմում այնպիսի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհիմն ներառումը, որոնք տեխնոլոգիական և ֆունկցիոնալ առումով առնչություն չունեն այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ, որոնց մատակարարումը (կատարումը, մատուցումը) համարվում է սակարկությունների, գնանշման հարցման առարկա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կնքվում են կենսական պարբերաշրջանի պայմանագրեր, որոնցով նախատեսվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնում, հետագա սպասարկում, պիտանիության ժամկետի ընթացքում շահագործում, վերանորոգում, մատակարարված կամ օբյեկտների աշխատանքների արդյունքում ստեղծված ապրանքների օգտահանում, ինչպես նաև պետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։

2. Սույն հոդվածով սահմանված կանոնների խախտումը հիմք է պետության դատարանի կողմից համապատասխան սակարկությունները, գնանշման հարցումը և այդ սակարկությունների, գնանշման հարցման արդյունքում կնքված գործարքներն անվավեր ճանաչելու համար, մասնավորապես՝ հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա։

 

Հոդված 20.

Պետական և մունիցիպալ գույքի վերաբերյալ պայմանագրերի կնքման կարգի առանձնահատկությունները

Պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել միայն պետական և մունիցիպալ գույքի հետ կապված պայմանագրեր կնքելու իրավունքի համար մրցույթների կամ աճուրդների անցկացման արդյունքների հիման վրա այդպիսի պայմանագրեր կնքելու պահանջ, ինչպես նաև կարող են նախատեսվել նշված պահանջը չկիրառելու դեպքեր։

 

Հոդված 21.

Ֆինանսական կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման առանձնահատկությունները

1. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական արտաբյուջետային ֆոնդերի համար պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել միայն պետական և մունիցիպալ կարիքների ապահովման, այդ թվում՝ հետևյալ ֆինանսական ծառայությունների մատուցման համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումների մասին պետության օրենսդրությանը համապատասխան անցկացվող բաց մրցույթի կամ բաց աճուրդի արդյունքների հիման վրա ֆինանսական կազմակերպությունների հետ, անկախ գործարքի գումարից, պայմանագրեր կնքելու պարտավորություն՝

1) բանկային հաշիվների բացում և սպասարկում, այդ հաշիվներով հաշվարկների կատարում,

2) արժեթղթերի հավատարմագրային կառավարում,

3) ոչ պետական կենսաթոշակային ապահովում։

2. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան բաց մրցույթ կամ բաց աճուրդ անցկացնելու դեպքում պետական իշխանության մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը, պետական արտաբյուջետային ֆոնդն իրավունք ունեն պահանջներ սահմանելու ֆինանսական կազմակերպության ֆինանսական կայունության և վճարունակության գնահատման համար՝ բացառությամբ հետևյալ տարրերի առկայության մասին պահանջների՝

1) որոշակի չափի կանոնադրական կապիտալ (կանոնադրական ֆոնդ), սեփական միջոցներ, ակտիվներ, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության և (կամ) դրա գործունեության՝ այլ բնութագրերին համապատասխանություն՝ բացարձակ ցուցանիշներով, եթե միայն այդպիսի բնութագրերին համապատասխանության պահանջը սահմանված չէ պետության օրենսդրությամբ.

2) ազգային կամ միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշ.

3) ֆինանսական ծառայությունների մատուցման վայրից դուրս գտնվող մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ։

3. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան բաց մրցույթ կամ բաց աճուրդ անցկացնելու դեպքում պետական իշխանության մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը, պետական արտաբյուջետային ֆոնդն իրավունք ունեն ազգային կամ միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված որոշակի վարկանիշի առկայության մասին պահանջ սահմանելու, եթե ֆինանսական կազմակերպությունը չի համապատասխանում ֆինանսական կայունության և վճարունակության պահանջված մակարդակին, որը որոշվում է ըստ պետության օրենսդրությամբ նախատեսված և ազգային (կենտրոնական) բանկ ու ֆինանսական ծառայությունների շուկայում կարգավորում իրականացնող պետական իշխանության մարմիններ ներկայացվող՝ ֆինանսական կազմակերպության ֆինանսատնտեսական և այլ հաշվետվությունների հիման վրա սահմանվող գործոնների։

4. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական արտաբյուջետային ֆոնդերի կողմից սույն հոդվածով սահմանված կարգով կնքված՝ ծառայությունների մատուցման պայմանագրերում փոփոխության կատարումը և դրանց լուծումը թույլատրվում է պետական ու մունիցիպալ կարիքների ապահովման համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումների մասին պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

5. Պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողության ժամկետ։

6. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական արտաբյուջետային ֆոնդերի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման կարգի խախտումը հիմք է սակարկությունները կամ այդ սակարկությունների արդյունքների հիման վրա կնքված գործարքները դատարանի կողմից անվավեր ճանաչելու համար, մասնավորապես՝ հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա։

 

Հոդված 22.

Հակամենաշնորհային մարմնի կողմից սակարկությունների ընթացակարգի և պայմանագրերի կնքման կարգի խախտման մասին բողոքների քննության կարգը

Պետության օրենքով կարող են նախատեսվել հակամենաշնորհային մարմնի կողմից սակարկությունների կազմակերպման և անցկացման, սակարկությունների արդյունքների հիման վրա կամ պետության օրենսդրությամբ պարտադիր համարվող սակարկությունները չկայացած համարվելու դեպքում պայմանագրերի կնքման ժամանակ սակարկությունների կազմակերպչի, էլեկտրոնային հարթակի օպերատորի, մրցութային կամ աճուրդային հանձնաժողովի գործողությունների (անգործության) դեմ բողոքների քննության հիմքերն ու կարգը՝ բացառությամբ այն բողոքների, որոնց քննությունը նախատեսված է պետական և մունիցիպալ կարիքների ապահովման համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումների մասին պետության օրենսդրությամբ։

 

ԳԼՈՒԽ V

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ) ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՏՈԿՈՍԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

 

Հոդված 23.

Պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումները

1. Պետության օրենսդրությամբ, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայով չնախատեսված դեպքերում պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումների տրամադրումը չի թույլատրվում։

2. Պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումների տրամադրման հիմքերն ու կարգը սահմանվում են պետության օրենսդրությամբ։

 

Հոդված 24.

Հակամենաշնորհային հսկողությունը պետական ձեռնարկությունների, այն տնտեսական ընկերությունների ստեղծման ժամանակ, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը

1. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ պետական ձեռնարկությունները, այն տնտեսական ընկերությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը (սույն գլխում այսուհետ՝ տնտեսական ընկերություն), պետք է ստեղծվեն հակամենաշնորհային մարմնի նախնական (գրավոր) համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ձեռնարկությունների, տնտեսական ընկերությունների ստեղծումը նախատեսված է պետության օրենսդրությամբ։

2. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ առանց սույն գլխով սահմանված կարգով հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու պետական ձեռնարկությունների, տնտեսական ընկերությունների ստեղծումը չի թույլատրվում։

 

Հոդված 25.

Պետական ձեռնարկություններ, տնտեսական ընկերություններ ստեղծելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու կարգը

1. Պետական ձեռնարկություններ, տնտեսական ընկերություններ ստեղծելուն ուղղված գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող պետական իշխանության մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը հակամենաշնորհային մարմին միջնորդություն են ներկայացնում այդպիսի գործողություններ իրականացնելու համար համաձայնություն տալու մասին։

2. Պետական ձեռնարկություն կամ տնտեսական ընկերություն ստեղծելու մասին միջնորդության հետ հակամենաշնորհային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանվում է պետության օրենքով։

Հոդված 26.

Պետական ձեռնարկություն կամ տնտեսական ընկերություն ստեղծելու մասին միջնորդության քննության արդյունքների հիման վրա հակամենաշնորհային մարմնի կողմից որոշման ընդունումը

1. Հակամենաշնորհային մարմինը պարտավոր է քննել պետական ձեռնարկություն կամ տնտեսական ընկերություն ստեղծելու մասին միջնորդությունը պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում և (գրավոր) տեղեկացնել դիմողին ընդունված որոշման մասին՝ նշելով դրա ընդունման հիմքերը։

2. Միջնորդության քննության արդյունքների հիման վրա՝ հակամենաշնորհային մարմինն ընդունում է որոշում՝

1) միջնորդությունը բավարարելու և պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելու համար համաձայնություն տալու մասին, եթե այդ պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունն ստեղծվում են չզարգացած կամ ոչ բավարար չափով զարգացած մրցակցություն ունեցող ապրանքային շուկայում գործունեություն իրականացնելու նպատակով։ Այն ապրանքային շուկայում, որում ստեղծվում են պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունը, մրցակցությունը չզարգացած կամ ոչ բավարար չափով զարգացած լինելու հանգամանքը որոշվում է մրցակցության իրավիճակի՝ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վերլուծության հիման վրա.

2) միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու մասին, եթե դրա քննության ընթացքում հակամենաշնորհային մարմինը եզրակացնում է, որ համապատասխան որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ.

3) միջնորդությունը մերժելու և պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելու համար համաձայնություն չտալու մասին, եթե այդ պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունն ստեղծվում են այնպիսի ապրանքային շուկայում, որը չի համապատասխանում սույն մասի 1-ին կետով նախատեսված չափորոշիչներին.

4) միջնորդությունը բավարարելու և պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելու համար համաձայնություն տալու մասին, այն դեպքում, երբ այդ պետական ձեռնարկությունը, տնտեսական ընկերությունն ստեղծվում են չզարգացած կամ ոչ բավարար չափով զարգացած մրցակցություն ունեցող ապրանքային շուկայում գործունեություն իրականացնելու նպատակով, և միևնույն ժամանակ, ստեղծվող պետական ձեռնարկությանը, տնտեսական ընկերությանը մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ կարգադրագիր տալու մասին։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ միջնորդության քննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան 2 ամսով։ Համապատասխան որոշում ընդունելու դեպքում հակամենաշնորհային մարմինն ինտերնետ ցանցում իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկություններ՝ պետական ձեռնարկության, տնտեսական ընկերության ստեղծման մասին։ Շահագրգիռ անձինք իրավունք ունեն հակամենաշնորհային մարմին ներկայացնելու տեղեկություններ՝ մրցակցության իրավիճակի վրա պետական ձեռնարկության, տնտեսական ընկերության ստեղծման ազդեցության մասին:

 

Հոդված 27.

Պետական ձեռնարկություններ, տնտեսական ընկերություններ ստեղծելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական թույլտվությունն ստանալու կարգի խախտման հետևանքները

1. Առանց հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու պետական ձեռնարկություն, տնտեսական ընկերություն ստեղծելը հանգեցնում է պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։

2. Հակամենաշնորհային մարմնի կարգադրագիրը չկատարելը հանգեցնում է պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։

 

ԳԼՈՒԽ VI

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28.

Տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության օբյեկտները

1. Մրցակցությունը սահմանափակելը, ճնշելը կամ վերացնելը չթույլատրելու նպատակներով հակամենաշնորհային մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հետևյալ գործարքների, այլ գործողությունների իրականացման նկատմամբ՝

1) առևտրային կազմակերպությունների ստեղծում.

2) առևտրային կազմակերպությունների վերակազմակերպում (միաձուլում, միացում).

3) բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ձեռքբերում.

4) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում (կանոնադրական ֆոնդում) բաժնեմասերի ձեռքբերում.

5) այլ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) հիմնական արտադրական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ անձանց խմբի կողմից սեփականության, օգտագործման կամ տիրապետման իրավունքի ձեռքբերում.

6) անձի (անձանց խմբի) կողմից այնպիսի իրավունքների ձեռքբերում, որոնք թույլ են տալիս որոշել պետության տարածքում գրանցված կամ դրա սահմաններից դուրս հիմնադրված տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից պետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները կամ իրականացնել դրա գործադիր մարմնի գործառույթները.

7) ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի), ակտիվների և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ իրավունքների ձեռքբերում։

2. Տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողությունը համարվում է նախնական և իրականացվում է սույն Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից հակամենաշնորհային մարմին գործարքներ և (կամ) այլ գործողություններ իրականացնելու համար նախնական համաձայնության մասին միջնորդություն ներկայացնելու միջոցով։ Հակամենաշնորհային մարմնի կողմից ծանուցողական վերահսկողության իրականացումն անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց կողմից իրականացվող գործարքների և (կամ) այլ գործողությունների նկատմամբ թույլատրվում է։

Պետության օրենքով կարող է նախատեսվել սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքների և գործողությունների նախնական համաձայնեցման մասին պահանջները չկիրառելու հնարավորություն, եթե այդպիսի գործարքներն ու գործողություններն իրականացվում են սույն Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով միևնույն խմբում ընդգրկված անձանց կողմից, կամ եթե այդպիսի գործարքներն ու գործողություններն իրականացվում են սույն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ, կամ եթե դրանց իրականացումը նախատեսված է պետության նախագահի կամ կառավարության ակտերով։

3. Այն չափորոշիչները, որոնց մեծությունները գերազանցելու դեպքում գործարքները կամ մյուս գործողությունները ենթակա են հակամենաշնորհային մարմնի կողմից պետական վերահսկողության, հետևյալն են՝

1) բաժնետոմսեր (բաժնեմասեր), իրավունքներ և (կամ) գույք ձեռք բերող անձի և դրա՝ անձանց խմբի, ինչպես նաև տնտեսական համակենտրոնացման օբյեկտ հանդիսացող անձի և դրա՝ անձանց խմբի կողմից հակամենաշնորհային մարմին դիմելու օրվան նախորդող վերջին հաշվետու օրվա դրությամբ ակտիվների այն գումարային արժեքը՝ ըստ հաշվապահական հաշվեկշռի, որի սահմանային մեծությունը սահմանվում է պետության օրենսդրությամբ.

2) վերջին օրացուցային տարվա ընթացքում ապրանքների իրացումից ստացված՝ բաժնետոմսեր (բաժնեմասեր), իրավունքներ և (կամ) գույք ձեռք բերող անձի և դրա՝ անձանց խմբի, ինչպես նաև տնտեսական համակենտրոնացման օբյեկտ հանդիսացող անձի և դրա՝ անձանց խմբի ընդհանուր հասույթը, որի սահմանային մեծությունը սահմանվում է պետության օրենսդրությամբ.

3) ապրանքային շուկայում՝ բաժնետոմսեր (բաժնեմասեր), իրավունքներ և (կամ) գույք ձեռք բերող անձի և դրա՝ անձանց խմբի, ինչպես նաև տնտեսական համակենտրոնացման օբյեկտ հանդիսացող անձի և դրա՝ անձանց խմբի գերիշխող դիրքը, որի հիման վրա այդ անձինք ներառված են այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) պետական ռեեստրում, որոնք որոշակի ապրանքի շուկայում ունեն պետության օրենսդրությամբ սահմանված մասնաբաժին, որը թույլ է տալիս եզրակացություն կատարել տվյալ անձանց՝ ապրանքի գնի մակարդակը միակողմանիորեն որոշելու և համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի իրացման ընդհանուր պայմանների վրա որոշիչ ազդեցություն ունենալու հնարավորության մասին.

4) ձեռք բերվող բաժնետոմսերի մասնաբաժինը, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում (կանոնադրական ֆոնդում) մասնաբաժինը, որոնց սահմանային մեծությունը սահմանվում է պետության օրենսդրությամբ.

5) տվյալ անձի հիմնական արտադրական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների համագումարային արժեքում անձի կողմից ձեռք բերվող հիմնական արտադրական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը, որը գերազանցում է սահմանային մեծությունը և սահմանվում է պետության օրենսդրությամբ։

 

Հոդված 29.

Անձանց խմբի կողմից իրականացվող տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության առանձնահատկությունները

1. Սույն Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները, մյուս գործողություններն իրականացվում են առանց հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնության, սակայն դրանց իրականացման մասին սույն Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգով դրա հետագա ծանուցմամբ, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները՝

1) սույն Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները, մյուս գործողություններն իրականացվում են անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց կողմից.

2) անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց ցանկը՝ հաստատված ձևով և պետության օրենսդրությամբ սահմանվող ժամկետում՝ նախքան գործարքների, այլ գործողությունների իրականացումը, այդ խմբում ընդգրկված ցանկացած անձի (դիմողի) կողմից ներկայացվել է հակամենաշնորհային մարմին այն հիմքերի նշումով, որոնց հիման վրա այդ անձինք ընդգրկված են այդ խմբում.

3) գործարքների, այլ գործողությունների իրականացման պահին անձանց խմբում ընդգրկված անձանց ցանկը չի փոփոխվել հակամենաշնորհային մարմին ներկայացված այդ անձանց ցանկի համեմատությամբ։

2. Հակամենաշնորհային մարմինը պետության օրենսդրությամբ սահմանվող ժամկետում, որը հաշվարկվում է անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց ցանկը ստանալու օրվանից՝ այն հիմքերի նշումով, որոնց հիման վրա այդ անձինք ընդգրկված են այդ խմբում, դիմողին ուղարկում է հետևյալ ծանուցումներից որևէ մեկը՝

1) անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց ցանկն ստանալու և ինտերնետ ցանցում հակամենաշնորհային մարմնի պաշտոնական կայքում այն տեղադրելու մասին, եթե այդ ցանկը ներկայացվել է հակամենաշնորհային մարմնի կողմից հաստատված ձևով.

2) անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց ցանկը ներկայացնելու ձևը խախտելու և սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանները չկատարելու մասին։

3. Սույն հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ իրականացվող գործարքների, այլ գործողությունների կատարման մասին ծանուցումը հակամենաշնորհային մարմին է ներկայացվում պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

4. Հակամենաշնորհային մարմնի կողմից հաստատվում է անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց ցանկը ներկայացնելու ձևը՝ այն հիմքերի նշումով, որոնց հիման վրա այդ անձինք ընդգրկված են այդ խմբում։

5. Անձանց միևնույն խմբում ընդգրկված անձանց մասին ներկայացված տեղեկությունների ոչ հավաստի լինելու փաստը հաստատվելու դեպքում ինտերնետ ցանցում հակամենաշնորհային մարմնի պաշտոնական կայքում տեղադրված այդ տեղեկությունները հակամենաշնորհային մարմնի կողմից հեռացվում են կայքից։

 

Հոդված 30.

Տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն իրականացնելու կարգը

1. Սույն Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների, այլ գործողությունների նախնական համաձայնեցման մասին միջնորդությամբ հակամենաշնորհային մարմին կարող են դիմել հետևյալ անձինք՝

1) առևտրային կազմակերպությունների միաձուլմանը կամ մեկ առևտրային կազմակերպության՝ մեկ այլ առևտրային կազմակերպությանը միացմանն առնչվող գործողություններ իրականացնող անձինք.

2) առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացնող անձինք կամ այդ անձանցից որևէ մեկը.

3) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) բաժնետոմսեր կամ բաժնեմասեր, գույք, ակտիվներ, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ իրավունքներ ձեռք բերող անձինք։

2. Սույն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ իրականացվող գործարքների, այլ գործողությունների մասին ծանուցումը հակամենաշնորհային մարմին է ներկայացվում գործարքների, այլ գործողությունների իրականացմամբ հետաքրքրված անձի կամ սույն Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքների, այլ գործողությունների իրականացման արդյունքում ստեղծված անձի կողմից։

3. Պետական վերահսկողության ենթակա գործարքներ, այլ գործողություններ իրականացնելու մասին միջնորդության կամ ծանուցման հետ մեկտեղ հակամենաշնորհային մարմին են ներկայացվում այնպիսի փաստաթղթեր ու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են պետության օրենսդրության պահանջներին համապատասխանության մասով միջնորդության (ծանուցման) լիարժեք և համակողմանի քննության համար։

Այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների սպառիչ ցանկը սահմանվում է պետության օրենսդրությամբ։

4. Այն դեպքում, երբ գործարքի, այլ գործողության համար պահանջվում է հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունը կամ սույն Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մի քանի հիմքերով ծանուցման ներկայացում վերջինիս, պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ այդ գործարքը, մյուս գործողությունը ենթակա են համաձայնեցման մեկ միջնորդության կամ ծանուցման շրջանակներում։

 

Հոդված 31.

Տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության իրականացման արդյունքները

1. Հակամենաշնորհային մարմինը պարտավոր է քննել միջնորդությունը պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում և դիմողին գրավոր տեղեկացնել ընդունված որոշման մասին՝ նշելով այդպիսի որոշում ընդունելու հիմքերը։

2. Պետական վերահսկողության ենթակա գործարք, այլ գործողություն իրականացնելու համար համաձայնություն տալու մասին միջնորդության քննության արդյունքների հիման վրա՝ հակամենաշնորհային մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) միջնորդությունը բավարարելու մասին, եթե միջնորդության մեջ ներկայացված գործարքը, մյուս գործողությունը չեն հանգեցնի մրցակցության սահմանափակմանը.

2) միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու մասին՝ պայմանավորված դրա լրացուցիչ քննության, ինչպես նաև միջնորդության քննության արդյունքների հիման վրա սույն մասի 1-ին, 3-5-րդ կետերով նախատեսված որոշումն ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ, եթե պարզվել է, որ միջնորդության մեջ ներկայացված գործարքը, այլ գործողություն կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, մասնավորապես՝ անձի (անձանց խմբի) կողմից գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում.

3) սույն Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ առևտրային կազմակերպությունների և (կամ) ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման, առևտրային կազմակերպությանը և (կամ) ոչ առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների և (կամ) ոչ առևտրային կազմակերպությունների միացման, առևտրային կազմակերպության ստեղծման կամ գործարքի իրականացման համար համաձայնություն տալու մասին միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու մասին՝ պայմանավորված այն պայմանների սահմանման անհրաժեշտությամբ, որոնց՝ դիմողի և (կամ) այդպիսի միաձուլմանը, միացմանը, ստեղծմանը, գործարքի իրականացմանը մասնակցող այլ անձանց կողմից կատարումից հետո հակամենաշնորհային մարմինը որոշում է ընդունում այդ միջնորդությունը բավարարելու մասին, ինչպես նաև այդպիսի պայմանների կատարման ժամկետի որոշման անհրաժեշտությամբ։ Այդպիսի պայմանները տվյալ միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշման անբաժանելի մասն են կազմում.

4) սույն Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքը, այլ գործողություն իրականացնելու համար համաձայնություն տալու մասին միջնորդությունը բավարարելու մասին և միևնույն ժամանակ դիմողին և (կամ) դրա՝ անձանց խմբում ընդգրկված անձանց և (կամ) այն տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին), որի բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը, ակտիվները կամ որի նկատմամբ իրավունքները ձեռք են բերվում, և (կամ) ստեղծվող անձին՝ մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ կարգադրագիր տալու մասին, եթե նշված անձինք իրականացնում են միջնորդության մեջ ներկայացված գործարքը, այլ գործողություն.

5) միջնորդությունը մերժելու մասին, եթե միջնորդության մեջ ներկայացված գործարքը, այլ գործողություն հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը (մասնավորապես՝ դիմողի կողմից գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման կամ միջնորդության մեջ ներկայացված գործարքի, այլ գործողության իրականացման արդյունքում ստեղծվող անձի գերիշխող դիրքի արդյունքում), կամ եթե ներկայացված փաստաթղթերի քննության ժամանակ հակամենաշնորհային մարմինը պարզի, որ դրանց մեջ պարունակվող՝ որոշման ընդունման համար նշանակություն ունեցող տեղեկությունները հավաստի չեն, կամ եթե միջնորդությամբ դիմողի կողմից չեն ներկայացվել իր մոտ եղած և հակամենաշնորհային մարմնի կողմից պահանջվող տեղեկությունները, որոնց բացակայության դեպքում հնարավոր չէ որոշում ընդունել քննվող միջնորդության առնչությամբ մրցակցության սահմանափակման կամ մրցակցության սահմանափակման բացակայության մասին։

3. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու և դրա բավարարումը մերժելու այլ հիմքեր:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել հակամենաշնորհային մարմնի` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշմամբ: Այդպիսի որոշում ընդունելու դեպքում հակամենաշնորհային մարմինն ինտերնետ ցանցի իր պաշտոնական կայքում տեղադրում է գործարք, այլ գործողություն իրականացնելու համար համաձայնություն տալու մասին միջնորդության մեջ ներկայացված գործարքի, այլ գործողության մասին տեղեկություններ: Շահագրգիռ անձինք իրավունք ունեն հակամենաշնորհային մարմին ներկայացնելու տեղեկություններ՝ մրցակցության իրավիճակի վրա այդպիսի գործարքի, այլ գործողության ազդեցության մասին:

5. Հակամենաշնորհային մարմինն ընդունում է սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ միջնորդության քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե առևտրային կազմակերպությունների միաձուլումը, առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների միացումը կամ առևտրային կազմակերպության ստեղծումը, մասնավորապես՝ այդ գործողությունների իրականացման արդյունքում ստեղծվող անձի (անձանց խմբի) կողմից գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

6. Մրցակցության ապահովման նպատակով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանները կարող են, մասնավորապես, ներառել՝

1) դիմողի, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների միաձուլմանը, առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների միացմանը, առևտրային կազմակերպության ստեղծմանը մասնակցող այլ անձանց տնօրինության տակ գտնվող արտադրական հզորություններից, ենթակառուցվածքներից կամ տեղեկություններից օգտվելու կարգը.

2) դիմողի, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների միաձուլմանը, առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների միացմանը, առևտրային կազմակերպությունների ստեղծմանը մասնակցող այլ անձանց տնօրինության տակ գտնվող արդյունաբերական սեփականության պահպանության օբյեկտների նկատմամբ իրավունքի՝ այլ անձանց տրամադրման կարգը.

3) դիմողին, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների միաձուլմանը, առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների միացմանը, առևտրային կազմակերպությունների ստեղծմանը մասնակցող այլ անձանց ներկայացվող պահանջները սեփականությունը նշված դիմողի և (կամ) այլ անձանց հետ անձանց միևնույն խմբում չընդգրկված այլ անձի փոխանցելու, նշված դիմողի և (կամ) այլ անձանց՝ պահանջի իրավունքները և (կամ) պարտավորությունները նշված դիմողի և (կամ) այլ անձանց հետ անձանց միևնույն խմբում չընդգրկված այլ անձի զիջելու մասին.

4) անձանց այն խմբի կազմին ներկայացվող պահանջները, որում ընդգրկված են դիմողը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների միաձուլմանը, առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների միացմանը, առևտրային կազմակերպությունների ստեղծմանը մասնակցող այլ անձինք:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված պայմանները կատարելուց հետո դիմողը հակամենաշնորհային մարմին է ներկայացնում դրանց կատարումը հաստատող փաստաթղթեր: Նշված փաստաթղթերն ստանալու օրվանից՝ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, այն դեպքում, երբ դրանց հիման վրա հաստատվում է սահմանված ժամկետում այդ պայմանների կատարումը, հակամենաշնորհային մարմինը որոշում է ընդունում առևտրային կազմակերպությունների միաձուլման, առևտրային կազմակերպությանը մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների միացման, առևտրային կազմակերպությունների ստեղծման կամ սույն Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի իրականացման համար համաձայնություն տալու մասին միջնորդությունը բավարարելու մասին, իսկ այլ դեպքում՝ միջնորդությունը մերժելու մասին:

8. Հակամենաշնորհային մարմինն ընդունում է գործարքը, այլ գործողություն իրականացնելու համար համաձայնություն տալու մասին միջնորդությունը բավարարելու, ինչպես նաև միաժամանակ կարգադրագիր տալու մասին սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված որոշում, եթե նշված միջնորդությամբ նախատեսված գործարքը, մյուս գործողությունը կհանգեցնեն կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

9. Գործարք, այլ գործողություն իրականացնելու համար համաձայնություն տալու մասին հակամենաշնորհային մարմնի որոշման գործողությունը դադարում է, եթե տվյալ գործարքը, այլ գործողություն չեն իրականացվում պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

10. Եթե սույն Օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված գործարքները, այլ գործողություններ, մասնավորապես՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, ապա հակամենաշնորհային մարմին համապատասխան ծանուցումը ներկայացրած դիմողը կամ անձանց այն խումբը, որում ընդգրկված է դիմողը, պարտավոր է, հակամենաշնորհային մարմնի կարգադրագրի համաձայն, իրականացնել մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ:

11. Հակամենաշնորհային մարմինը, սույն հոդվածով նախատեսված դեպքերում կարգադրագիր ստացած անձի դիմումի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, կարող է վերանայել կարգադրագրի բովանդակությունը կամ դրա կատարման կարգը՝ կապված այնպիսի էական հանգամանքների հետ, որոնք առաջացել են այն տալուց հետո, և որոնք բացառում են կարգադրագիրը լրիվ կամ մասնակի կատարելու հնարավորությունը և (կամ) նպատակահարմարությունը: Էական հանգամանքներ են համարվում ապրանքային շուկայի ապրանքատեսակային կամ աշխարհագրական սահմանների, ինչպես նաև վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունը, տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքի կորուստը: Կարգադրագրի վերանայման վերաբերյալ դիմումը հակամենաշնորհային մարմնի կողմից քննարկվում է պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Կարգադրագրի վերանայման կարգը սահմանվում է հակամենաշնորհային մարմնի կողմից: Կարգադրագրի փոփոխությունը չի կարող վատթարացնել այն անձի վիճակը, որին տրվել է այդ կարգադրագիրը:

 

Հոդված 32.

Գործարքներ, այլ գործողություններ իրականացնելու համար հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու կարգը, ինչպես նաև պետական վերահսկողության ենթակա գործարքների, այլ գործողությունների իրականացման մասին հակամենաշնորհային մարմին ծանուցում ներկայացնելու կարգը խախտելու հետևանքները

1. Առանց հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունն ստանալու ստեղծված առևտրային կազմակերպությունը, այդ թվում՝ առևտրային կազմակերպությունների միաձուլման կամ միացման արդյունքում, սույն Oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում ստեղծված առևտրային կազմակերպությունը, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով լուծարվում կամ վերակազմակերպվում է առանձնացման կամ բաժանման միջոցով, եթե դրա ստեղծումը, այդ թվում՝ գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

2. Սույն Oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները, այլ գործողություններ, որոնք իրականացվել են առանց հակամենաշնորհային մարմնի նախնական համաձայնությունը ստանալու, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե այդպիսի գործարքները, այլ գործողություններ, մասնավորապես՝ գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

3. Սույն Oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները, այլ գործողություններ, որոնք իրականացվել են հակամենաշնորհային մարմնին ծանուցելու կարգի խախտմամբ, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե այդպիսի գործարքները, այլ գործողություններ, մասնավորապես՝ գերիշխող դիրք ձեռք բերելու կամ դրա ամրապնդման արդյունքում, հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

4. Սույն Oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հակամենաշնորհային մարմնի կարգադրագիրը չկատարելը հիմք է ծառայում համապատասխան գործարքները, այլ գործողություններ, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, դատական կարգով անվավեր ճանաչելու համար:

5. Սույն Oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` հակամենաշնորհային մարմնի կարգադրագիրը չկատարելը, գործարքների, այլ գործողությունների նախնական համաձայնեցմանն առնչվող պահանջների այլ խախտում, ինչպես նաև դրանց իրականացման վերաբերյալ ծանուցում չներկայացնելը սույն հոդվածում նշված հետևանքների հետ մեկտեղ հանգեցնում են պատասխանատվության՝ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

 

ԳԼՈՒԽ VII

 

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 33

Հակամենաշնորհային մարմնի գործառույթները

1. Հակամենաշնորհային (մրցակցային) քաղաքականության իրականացման համար պետությունն ստեղծում է ինքնուրույն հակամենաշնորհային մարմին, որի լիազորությունները որոշվում են պետության օրենսդրությամբ:

2. Հակամենաշնորհային մարմնի գործառույթներն են՝

1) պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, դրանց պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ֆիզիկական անձանց կողմից պետության օրենսդրության կատարման պետական վերահսկողության ապահովումը.

2) պետության օրենսդրության խախտումների բացահայտումը, պետության օրենսդրության խախտումների դադարեցման համար միջոցների ձեռնարկումը և այդպիսի խախտումների համար պատասխանատվության ենթարկելը.

3) պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, դրանց պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ֆիզիկական անձանց կողմից մենաշնորհային գործունեության, անբարեխիղճ մրցակցության, պետության օրենսդրության այլ խախտումների կանխարգելումը.

4) տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության իրականացումը:

 

Հոդված 34.

Հակամենաշնորհային մարմնի լիազորությունները

Հակամենաշնորհային մարմնի լիազորություններին կարող են դասվել՝

1) պետության օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերի հարուցումն ու քննությունը.

2) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) կատարման համար պարտադիր կարգադրագրեր տալը հետևյալի մասին.

տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների դադարեցման և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրքի չարաշահումը դադարեցնելու և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին.

ապրանքների առանց խտրականության հասանելիության կանոնների խախտումը դադարեցնելու մասին.

անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու մասին.

այնպիսի գործողություններ թույլ չտալու մասին, որոնք կարող են խոչընդոտել մրցակցության ձևավորումը և (կամ) կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, վերացմանն ու պետության օրենսդրության խախտմանը.

պետության օրենսդրության խախտման հետևանքների վերացման մասին.

պետության օրենսդրության այլ խախտումների դադարեցման մասին.

նախքան պետության օրենսդրության խախտումը գոյություն ունեցող դրությունը վերականգնելու մասին.

պայմանագրերի կնքման, պայմանագրերի պայմանների փոփոխության կամ պայմանագրերի լուծման մասին, եթե հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենսդրության խախտման վերաբերյալ գործը քննելու ընթացքում այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, ներկայացվել է համապատասխան միջնորդություն, կամ եթե հակամենաշնորհային մարմինն իրականացնում է տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն.

պետության օրենսդրության խախտման հետևանքով ստացված եկամուտը պետության բյուջե փոխանցելու մասին.

ֆիրմային անվանման փոփոխության կամ դրա օգտագործման սահմանափակման մասին, եթե հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենսդրության խախտման վերաբերյալ գործը քննելու ընթացքում այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, ներկայացվել է համապատասխան միջնորդություն, կամ եթե հակամենաշնորհային մարմինն իրականացնում է տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն.

խտրական պայմանների վերացման վերաբերյալ տնտեսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ պահանջների կատարման, ինչպես նաև այդպիսի պայմանների ստեղծումը կանխարգելու մասին.

մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ իրականացնելու մասին, այդ թվում` պետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական հզորությունների կամ տեղեկությունների հասանելիությունն ապահովելու, պետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական սեփականության պահպանության օբյեկտների նկատմամբ իրավունքներ տրամադրելու, սեփականության նկատմամբ իրավունքների փոխանցման կամ սեփականության նկատմամբ իրավունքների փոխանցումն արգելելու, կարգադրագրով նախատեսված գործողությունները կատարելու մտադրության վերաբերյալ հակամենաշնորհային մարմնին նախապես տեղեկացնելու, բորսայում որոշակի ծավալի արտադրանք վաճառելու, պետության օրենսդրությամբ սահմանված կարգով բորսայում արտադրանքի վաճառքի ժամանակ դրա մեկնարկային գնի ձևավորման առանձնահատկությունները հակամենաշնորհային մարմնի հետ նախապես համաձայնեցնելու մասին.

3) պետական իշխանության մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպություններին, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերին, դրանց պաշտոնատար անձանց, բացառությամբ սույն մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի, կատարման համար պարտադիր կարգադրագրեր տալը հետևյալի մասին`

պետության օրենսդրությունը խախտող ակտերը չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մասին.

պետության օրենսդրությունը խախտող համաձայնությունները դադարեցնելու կամ փոփոխելու մասին.

պետության օրենսդրության մյուս խախտումները դադարեցնելու մասին (այդ թվում՝ որպես պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհում փոխանցված գույքը, քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ վերադարձնելու համար միջոցներ ձեռնարկելու մասին).

մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ կատարելու մասին.

4) սակարկությունների կազմակերպման, անցկացման, պետական կամ մունիցիպալ գույքի վաճառքի (սույն հոդվածում այսուհետ՝ սակարկություններ) կարգի, ինչպես նաև սակարկությունների արդյունքների հիման վրա կամ սակարկությունները չկայացած համարելու դեպքում պայմանագրերի կնքման կարգի խախտումները վերացնելուն ուղղված գործողությունների իրականացման մասին սակարկությունների կազմակերպչին, մրցութային կամ աճուրդային հանձնաժողովին, պետական կամ մունիցիպալ գույքի վաճառքն իրականացնող անձին, վաճառքը կազմակերպողին կատարման համար պարտադիր կարգադրագրեր տալը, այդ թվում՝ սակարկությունների անցկացման ընթացքում կազմված արձանագրությունները չեղյալ ճանաչելու, սակարկությունների մասին փաստաթղթերում փոփոխություններ կատարելու, սակարկությունների անցկացման վերաբերյալ ծանուցելու, սակարկություններն անվավեր ճանաչելու մասին կարգադրագրերը.

5) պետության օրենքի խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացում տալը.

6) արժեթղթերի շուկայի հարցերով պետական իշխանության մարմին, ազգային (կենտրոնական) բանկ դրանց կողմից ընդունված ակտերը պետության օրենսդրությանը համապատասխանեցնելու և (կամ) գործողությունները դադարեցնելու մասին առաջարկություն ներկայացնելը, եթե այդ ակտերը և (կամ) գործողությունները խախտում են պետության օրենսդրությունը.

7) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ ապրանքային շուկայում պլանավորվող վարքագծի մասին հրապարակայնորեն հայտարարող պաշտոնատար անձանց կողմից պետության օրենսդրության խախտումներ թույլ չտալու մասին գրավոր նախազգուշացում տալը, եթե այդպիսի վարքագիծը կարող է հանգեցնել պետության օրենսդրության խախտմանը.

8) պետության օրենսդրության համաձայն՝ պարտադիր սակարկությունների, պետական կամ մունիցիպալ գույքի վաճառքի գործընթացների խախտման վերաբերյալ բողոքների քննումը.

9) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի պաշտոնատար անձանց և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին) պետության օրենսդրության խախտման համար պատասխանատվության ենթարկելը` պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

10) պետության օրենսդրության խախտման վերաբերյալ հայցեր, դիմումներ ներկայացնելը դատարան, այդ թվում` հայցեր ու դիմումներ հետևյալի մասին.

պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ պետության օրենսդրությանը հակասող (մասնավորապես` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված խոչընդոտներ ստեղծող) նորմատիվ իրավական ակտերի կամ ոչ նորմատիվ ակտերի գործողությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնելու, կամ դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

պետության օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերը ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

պայմանագիրը պարտադիր կարգով կնքելու մասին.

պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու մասին.

սույն Oրենքով և պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավաբանական անձանց լուծարելու մասին.

պետության օրենսդրության խախտման հետևանքով ստացված եկամուտը հօգուտ պետության բյուջեի բռնագանձելու մասին.

պետության օրենսդրության խախտման համար այդպիսի խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին.

սակարկություններն անվավեր ճանաչելու մասին.

հակամենաշնորհային մարմնի որոշումների ու կարգադրագրերի կատարմանը հարկադրելու մասին.

11) դատարանի կամ արբիտրաժային (տնտեսական) դատարանի կողմից պետության օրենսդրության կիրառման և (կամ) խախտման հետ կապված գործերի քննությանը մասնակցելը.

12) հետևյալ ռեեստրների վարումը`

որոշակի ապրանքի շուկայում ավելի քան 35 տոկոս մասնաբաժին կամ որոշակի ապրանքի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) պետական ռեեստր, եթե այդ շուկայի համար պետության օրենսդրությամբ կիրառման նպատակով սահմանված են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) դիրքը գերիշխող ճանաչելու դեպքեր.

այն անձանց ռեեստր, որոնք պետության օրենսդրության խախտման համար ենթարկվել են վարչական պատասխանատվության, եթե նշված գործառույթը պետության օրենքով վերապահված չէ այլ պետական մարմնի իրավասությանը։ Նշված ռեեստրում ներառված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման զանգվածային լրատվության միջոցներով և տեղադրման՝ ինտերնետ ցանցում.

13) ինտերնետ ցանցում հակամենաշնորհային մարմնի պաշտոնական կայքում անձանց անորոշ շրջանակի շահերին առնչվող որոշումների և կարգադրագրերի տեղադրումը.

14) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ունենալը հաստատելը դիմումների, նյութերի, պետության օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերի քննության և տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության իրականացման ժամանակ.

15) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի և ֆիզիկական անձանց առնչությամբ պետության օրենսդրության պահպանման ուղղությամբ ստուգումներ կամ հակամենաշնորհային քննություններ իրականացնելը, ինչպես նաև պետության օրենսդրության խախտման հատկանիշների հայտնաբերման դեպքում դրանցից անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, գրավոր կամ բանավոր բացատրություններ ստանալը, պետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու դիմում ներկայացնելը, պետության օրենսդրությանը համապատասխան այլ գործողություններ իրականացնելը.

16) որոշակի ապրանքների շուկաներում (օրինակ՝ էլեկտրական էներգիայի (հզորության) շուկայում) առևտրի կազմակերպումն ապահովող իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ այդպիսի ապրանքների գների (սակագների) պետական կարգավորումը դադարեցնելու պայմաններում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիայի վերահսկողության իրականացումը.

17) ազգային (կենտրոնական) բանկի հետ համաձայնեցմամբ՝ վարկային կազմակերպության ֆինանսական ծառայության չհիմնավորված բարձր և չհիմնավորված ցածր գների որոշման մեթոդների հաստատումը.

18) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ունենալը հաստատելու, ինչպես նաև մրցակցությունը չթույլատրելու, սահմանափակելու, վերացնելու այլ դեպքերը բացահայտելու նպատակով մրցակցության իրավիճակի վերլուծություն կատարելու կարգի հաստատումը և դրա հետագա իրականացումը.

19) մրցակցության պաշտպանության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

20) պետության օրենսդրության կիրառման հարցերով պարզաբանումներ տալը.

21) պետության օրենսդրության կիրառման փորձի ընդհանրացումը և վերլուծությունը, դրա կիրառման համար առաջարկությունների մշակումը.

22) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների պետական մարմինների հետ համագործակցության իրականացումը, պետության միջազգային պայմանագրերի մշակմանը և իրականացմանը, պետության միջազգային համագործակցությունը համակարգող միջկառավարական և միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես նաև մրցակցության պաշտպանության հարցերով միջազգային ծրագրերի և նախագծերի իրականացմանը մասնակցությունը.

23) Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների կողմից կնքված միջազգային պայմանագրերով սահմանված կարգով պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային մարմինների հետ փոխգործակցության իրականացումը.

24) պետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 35.

Պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքները

Պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձինք, իրենց վերապահված լիազորություններին համապատասխան (իրենց լիազորությունները հաստատող փաստաթղթեր և պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հակամենաշնորհային մարմնի համապատասխան կարգադրական իրավական ակտը ներկայացնելու դեպքում), իրավունք ունեն անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով անարգել մուտք գործելու պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ հիմնարկությունների և կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տարածք և շինություններ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կացարանների:

 

Հոդված 36.

Հակամենաշնորհային մարմին տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը

1. Տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) (դրանց պաշտոնատար անձինք), պետական իշխանության մարմինները (դրանց պաշտոնատար անձինք), տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց պաշտոնատար անձինք), նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունները (դրանց պաշտոնատար անձինք), ինչպես նաև ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) պարտավոր են հակամենաշնորհային մարմին վերջինիս հիմնավորված պահանջով և սահմանված ժամկետում ներկայացնել հակամենաշնորհային մարմնին վերապահված լիազորություններին համապատասխան դրան անհրաժեշտ փաստաթղթեր, գրավոր և բանավոր բացատրություններ, համապատասխանաբար գրավոր և բանավոր տեղեկություններ, այդ թվում՝ ակտեր, պայմանագրեր, տեղեկանքներ, գործարար նամակագրություն, թվային գրանցման կամ էլեկտրոնային կրիչների վրա գրանցման ձևով այլ փաստաթղթեր և նյութեր, այդ թվում՝ առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ:

2. Պետության օրենսդրությամբ ազգային (կենտրոնական) բանկը կարող է պարտավորվել հակամենաշնորհային մարմնի (գրավոր) հարցման հիման վրա ներկայացնել ազգային (կենտրոնական) բանկի կողմից ընդունված նորմատիվ ակտերը, ինչպես նաև հակամենաշնորհային մարմնի կողմից վարկային կազմակերպությունների ֆինանսական ծառայությունների շուկայում մրցակցության իրավիճակի վերլուծություն և դրա իրավիճակի վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները:

3. Առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա են ներկայացման հակամենաշնորհային մարմին՝ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

4. Պետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) հակամենաշնորհային մարմին չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմնի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև հակամենաշնորհային մարմին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը հանգեցնում են պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 37.

Հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությանն ուղղված միջոցառումների իրականացումը

1. Պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով հակամենաշնորհային մարմինն իրավունք ունի պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ՝ ստուգման ենթարկվող անձ) առնչությամբ իրականացնելու ստուգումներ կամ հակամենաշնորհային քննություններ: Ոչ առևտրային կազմակերպությունները ենթակա են ստուգման բացառապես իրենց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման կամ այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգման ժամանակ սույն Օրենքի 11-րդ, 12-րդ, 16-20-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված դրույթների պահպանման մասով: Պետության օրենքի համաձայն՝ չեն կարող իրականացվել ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության՝ այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով նախատեսված՝ գործունեության նպատակներին համապատասխանության ստուգումներ:

2. Ստուգումների, հակամենաշնորհային քննությունների անցկացման հիմքերը և ձևը, դրանց անցկացման ընթացքում ընդունվող ակտերը, ինչպես նաև ստուգումների կամ հակամենաշնորհային քննությունների արդյունքները ձևակերպելու կարգը սահմանվում են պետության օրենքով:

3. Պետության օրենքով կարող է նախատեսվել, որ ստուգումները կամ հակամենաշնորհային քննությունները, որոնց առարկան սույն Օրենքի 12-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված արգելքների պահպանումն է, իրականացվեն առանց ստուգման ենթարկվող անձի ծանուցման:

 

Հոդված 38.

Ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելու նպատակով հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը տարածք կամ շինություն

1. Հակամենաշնորհային մարմնի՝ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձինք մուտք են գործում ստուգման ենթարկվող անձի տարածք և շինություն այդ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական վկայական և ստուգման ենթարկվող անձի մոտ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելու վերաբերյալ հակամենաշնորհային մարմնի կարգադրական իրավական ակտը ներկայացնելու դեպքում: Ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձանց մուտքն ստուգման ենթարկվող անձի կացարան չի թույլատրվում:

2. Հակամենաշնորհային մարմնի՝ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ստուգման ենթարկվող անձի տարածք կամ շինություն մուտք գործելը խոչընդոտելու դեպքում այդ պաշտոնատար անձինք հակամենաշնորհային մարմնի կողմից սահմանված կարգով կազմում են ակտ: Եթե ստուգման ենթարկվող անձը հրաժարվում է նշված ակտն ստորագրելուց, ապա դրա մեջ կատարվում է համապատասխան գրառում:

 

Հոդված 39.

Զննումը

1. Հակամենաշնորհային մարմնի՝ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձինք լիարժեք հակամենաշնորհային քննության կամ ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման նպատակով իրավունք ունեն իրականացնելու ստուգման ենթարկվող անձի տարածքների, շինությունների (բացառությամբ ստուգման ենթարկվող անձի կացարանի), փաստաթղթերի և առարկաների զննում:

2. Զննման գործընթացին իրավունք ունեն մասնակցելու ստուգման ենթարկվող անձը, նրա ներկայացուցիչը, ինչպես նաև հակամենաշնորհային մարմնի կողմից ստուգմանը կամ հակամենաշնորհային քննությանը ներգրավվող այլ անձինք: Զննումն իրականացվում է առնվազն 2 ընթերակայի ներկայությամբ: Որպես ընթերակա կարող է հրավիրվել գործով չշահագրգռված ցանկացած ֆիզիկական անձ: Հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձանց մասնակցությունը որպես ընթերակա չի թույլատրվում: Անհրաժեշտության դեպքում զննում իրականացնելու գործում (հակամենաշնորհային մարմնի նախաձեռնությամբ) կարող են ներգրավվել մասնագետներ և (կամ) փորձագետներ:

 

Հոդված 40.

Ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելիս փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելը

1. Հակամենաշնորհային մարմնի` ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն ստուգման ենթարկվող անձից պահանջելու ստուգման կամ հակամենաշնորհային քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ: Փաստաթղթեր և տեղեկություններ տրամադրելու պահանջի ձևը, ստուգման ենթարկվող անձին այն ուղարկելու և (կամ) հանձնելու կարգը սահմանվում են պետության օրենսդրությամբ:

2. Պահանջվող փաստաթղթերը տրամադրվում են պետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենի տեսքով: Անհրաժեշտության դեպքում հակամենաշնորհային մարմնի՝ ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն ծանոթանալու փաստաթղթերի բնօրինակների հետ:

3. Պետության օրենքով նախատեսվում են ստուգման ենթարկվող անձի կողմից հակամենաշնորհային մարմնի պահանջած փաստաթղթերը և տեղեկությունները տրամադրելու ժամկետը, ինչպես նաև հակամենաշնորհային մարմնի պահանջում սահմանված ժամկետում ստուգման ենթարկվող անձի կողմից պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու անհնարինության դեպքում՝ նշված ժամկետը երկարաձգելու հիմքերը: Ստուգման ենթարկվող անձի կողմից սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու անհնարինության վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձը պետության օրենքով սահմանված կարգով պատճառաբանված որոշում է ընդունում փաստաթղթերը և տեղեկությունները տրամադրելու նոր ժամկետ սահմանելու կամ պատճառների հիմնավորմամբ ժամկետի երկարաձգումը մերժելու մասին:

4. Ստուգման ենթարկվող անձի կողմից սահմանված ժամկետում պետության օրենքով սահմանված կարգով ստուգում կամ հակամենաշնորհային քննություն իրականացնելու ընթացքում հակամենաշնորհային մարմնի պահանջած տեղեկությունները և տեղեկատվությունը չներկայացնելը կամ ակնհայտ ոչ հավաստի տեղեկություններ և տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 41.

Պետության օրենքի խախտման անթույլատրելիության մասին նախազգուշացումը

1. Պետության օրենքի խախտումը կանխարգելելու նպատակով հակամենաշնորհային մարմինը տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի), պետական իշխանության մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդի, ազգային (կենտրոնական) բանկի պաշտոնատար անձանց ուղարկում է այնպիսի գործողությունների իրականացման անթույլատրելիության մասին (գրավոր) նախազգուշացում, որոնք կարող են հանգեցնել պետության օրենքի խախտմանը (այսուհետ՝ նախազգուշացում):

2. Նախազգուշացում ուղարկելու համար հիմք է ծառայում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի` ապրանքային շուկայում պլանավորվող վարքագծի մասին հրապարակային հայտարարությունը, եթե այդպիսի վարքագիծը կարող է հանգեցնել պետության օրենքի խախտմանը, և միաժամանակ բացակայում են պետության օրենքի խախտման վերաբերյալ գործ հարուցելու և այդ գործը քննելու հիմքերը:

3. Նախազգուշացում ուղարկելու մասին որոշում ընդունելու ժամկետը և կարգը սահմանվում են պետության օրենքով: Նախազգուշացում ուղարկելու ժամկետը հաշվարկվում է այն օրվանից, երբ հակամենաշնորհային մարմնին հայտնի է դառնում պաշտոնատար անձի՝ ապրանքային շուկայում պլանավորվող վարքագծի մասին սույն հոդվածի 2-րդ մասում նշված հրապարակային հայտարարության մասին։

4. Նախազգուշացումը ներառում է՝

1) նախազգուշացում ուղարկելու հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունները.

2) պետության օրենքի նորմերը, որոնք կարող են խախտվել տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի), պետական իշխանության մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդի, ազգային (կենտրոնական) բանկի կողմից:

 

Հոդված 42.

Հակամենաշնորհային մարմնի՝ առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիքի պահպանման պարտավորությունը

1. Հակամենաշնորհային մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ստացված՝ առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

2. Առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում հակամենաշնորհային մարմնի պաշտոնատար անձինք կրում են պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ VIII

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 43.

Հակամենաշնորհային մարմնի որոշումների և կարգադրագրերի կատարման պարտավորությունը

Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները (դրանց պաշտոնատար անձինք), պետական իշխանության մարմինները (դրանց պաշտոնատար անձինք), տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց պաշտոնատար անձինք), նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունները (դրանց պաշտոնատար անձինք), պետական արտաբյուջետային ֆոնդերը (դրանց պաշտոնատար անձինք), ինչպես նաև ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) պարտավոր են կատարել հակամենաշնորհային մարմնի որոշումները և կարգադրագրերը այդ որոշումներով և կարգադրագրերով սահմանված ժամկետում:

 

Հոդված 44.

Պետության օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

1. Պետության օրենքի խախտման համար պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի պաշտոնատար անձինք, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք, ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) կրում են պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից պետության օրենքի խախտման համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում են պետության օրենսդրությամբ սահմանված տուգանային պատասխանատվության միջոցները (այդ թվում՝ այնպիսի միջոցներ, որոնք հաշվարկվում են՝ ելնելով այն ապրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման արդյունքում իրավախախտի կողմից ստացված հասույթի գումարից, որի շուկայում կատարվել է այդ իրավախախտումը):

Տնտեսավարող սուբյեկտների, (շուկայի սուբյեկտների), պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի պաշտոնատար անձանց կողմից պետության օրենքի խախտման համար որպես վարչական պատասխանատվության միջոց կարող է նախատեսվել նրանց որակազրկումը:

3. Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել պետության օրենսդրության խախտումներ կատարելու համար պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հատուկ հանգամանքներ, որոնք հաշվի են առնվում սույն հոդվածի 2-րդ մասում նշված տուգանային պատասխանատվության միջոցների չափը որոշելիս:

4. Պետության օրենսդրությամբ կարող է քրեական պատասխանատվություն սահմանվել մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցությունը սահմանափակող համաձայնություն (կարտել) կնքելու համար, ինչպես նաև այդպիսի համաձայնությանը մասնակցելու, գերիշխող դիրքի չարաշահման բազմակի դեպքերի համար, որոնք արտահայտվել են՝ ապրանքի մենաշնորհային բարձր կամ մենաշնորհային ցածր գին սահմանելով և (կամ) պահպանելով, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելով կամ խուսափելով, շուկա մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելով:

5. Անձը (անձանց խումբը), որը հակամենաշնորհային մարմնին կամավոր տեղեկացնում է իր կողմից պետության օրենսդրության համաձայն անթույլատրելի համարվող համաձայնություն կնքելու մասին կամ պետության օրենսդրության համաձայն անթույլատրելի համարվող համաձայնեցված գործողություններ կատարելու մասին, ենթակա է ազատման նշված խախտումների համար սահմանված պատասխանատվությունից, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

անձի կողմից հայտարարությամբ հանդես գալու պահի դրությամբ հակամենաշնորհային մարմինը չի ունեցել համապատասխան տեղեկություններ և փաստաթղթեր՝ կատարված խախտման մասին.

անձը հրաժարվել է համաձայնությանը մասնակցելուց կամ համաձայնեցված գործողություններ կատարելուց.

ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը բավարար են՝ պետության օրենսդրության խախտման փաստը հաստատելու համար։

Պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն առաջինն է, ում դեպքում բավարարվում են սույն մասով նախատեսված բոլոր պայմանները։

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատասխանատվության ենթարկելը նրանց չի ազատում հակամենաշնորհային մարմնի որոշումները և կարգադրագրերը կատարելու, հակամենաշնորհային մարմին միջնորդություն կամ ծանուցում ներկայացնելու կամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ գործողություններ կատարելու պարտավորությունից:

7. Այն անձը (անձանց խումբը), որի իրավունքները և շահերը խախտվել են պետության օրենսդրության խախտման հետևանքով, իրավունք ունի սահմանված կարգով հայց (խմբային հայցեր) ներկայացնելու դատարան, այդ թվում՝ խախտված իրավունքների վերականգնման, կորուստների (այդ թվում՝ բաց թողնված օգուտի) հատուցման, ինչպես նաև գույքին պատճառված վնասի հատուցման հայց:

 

Հոդված 45.

Առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև եկամուտ բերող գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների հարկադիր բաժանումը կամ առանձնացումը

1. Գերիշխող դիրք ունեցող առևտրային կազմակերպության, ինչպես նաև եկամուտ բերող գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպության կողմից մենաշնորհային գործունեության կանոնավոր իրականացման դեպքում դատարանը, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, իրավունք ունի որոշում կայացնելու այդպիսի կազմակերպությունների հարկադիր բաժանման կամ դրանց կազմից մեկ կամ մի քանի կազմակերպությունների առանձնացման մասին: Հարկադիր բաժանման արդյունքում ստեղծված կազմակերպությունները չեն կարող ընդգրկվել անձանց միևնույն խմբում:

2. Առևտրային կազմակերպության հարկադիր բաժանման կամ առևտրային կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների առանձնացման մասին դատարանի որոշումը կայացվում է մրցակցության զարգացման նպատակով, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

1) առկա է առևտրային կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացման հնարավորություն.

2) առևտրային կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումները տեխնոլոգիապես փոխկապակցված չեն (մասնավորապես, կառուցվածքային ստորաբաժանման կողմից արտադրվող արտադրանքի, իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալի 30 տոկոսը կամ 30 տոկոսից պակաս ծավալն է օգտագործվում այդ առևտրային կազմակերպության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների կողմից).

3) վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ինքնուրույն գործունեություն իրականացնելու համապատասխան ապրանքային շուկայում:

3. Առևտրային կազմակերպության հարկադիր բաժանման կամ առևտրային կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի առևտրային կազմակերպությունների առանձնացման մասին դատարանի որոշումը, ինչպես նաև եկամուտ բերող գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների մասով այդպիսի բաժանման կամ առանձնացման մասին որոշումը ենթակա են կատարման սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի կողմից՝ հաշվի առնելով նշված որոշմամբ նախատեսված պահանջները, նշված որոշմամբ սահմանված ժամկետում:

 

ԳԼՈՒԽ IX

 

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 46.

Հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու հիմքերը

1. Հակամենաշնորհային մարմինն իր լիազորությունների շրջանակներում հարուցում և քննում է գործեր՝ պետության օրենքի համաձայն, դրանց քննության արդյունքների հիման վրա ընդունում է որոշումներ և տալիս է կարգադրագրեր:

2. Հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու և դրանք քննելու հիմքեր են, մասնավորապես՝

1) պետական մարմիններից պետության օրենքի խախտման հատկանիշների առկայության մասին վկայող նյութերի ստացումը.

2) իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ պետության օրենքի խախտման հատկանիշները մատնանշող հայտարարությունը.

3) հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտման հատկանիշների բացահայտումը.

4) զանգվածային լրատվության միջոցների՝ պետության օրենքի խախտման հատկանիշների առկայությունը մատնանշող հաղորդագրությունը.

5) այն ստուգման արդյունքները, որի անցկացման ժամանակ բացահայտվել են առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի կողմից պետության օրենքի խախտման հատկանիշներ:

 

Հոդված 47.

Պետության օրենքի խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումը

1. Այն գործողությունները (անգործությունը) կանխելու նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն կամ վերացնելուն, հակամենաշնորհային մարմինը գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) (գրավոր) նախազգուշացում է տալիս պետության օրենքի խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու, այդպիսի խախտմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդպիսի խախտման հետևանքների վերացման նպատակով միջոցներ ձեռնարկելու մասին (այսուհետ՝ նախազգուշացում):

2. Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) նախազգուշացում է տրվում, եթե բացահայտվում են սույն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված արգելքների խախտման հատկանիշներ: Առանց նախազգուշացման և մինչև դրա կատարման ժամկետի ավարտը հակամենաշնորհային մարմնի կողմից սույն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված արգելքների խախտման վերաբերյալ գործ հարուցելու մասին որոշում կայացնել չի թույլատրվում:

Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն Օրենքի համաձայն արգելված համարվող այլ գործողություններ (անգործություն), որոնց կատարման կապակցությամբ տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին), պետական իշխանության մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմնի կամ կազմակերպության, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպություններին, պետական արտաբյուջետային ֆոնդին, ազգային (կենտրոնական) բանկին կարող է տրվել նախազգուշացում:

3. Նախազգուշացումը ներառում է՝

1) նախազգուշացում տալու հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունները.

2) պետության օրենքի նորմերը, որոնք խախտվել են նախազգուշացվող անձի գործողություններով (անգործությամբ).

3) պետության օրենքի խախտումը դադարեցնելուն, այդպիսի խախտմանը նպաստող պատճառների և պայմանների վերացմանը, այդպիսի խախտման հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների ցանկը, ինչպես նաև դրանց կատարման ողջամիտ ժամկետը:

4. Նախազգուշացումը ենթակա է պարտադիր ուսումնասիրման նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ սահմանված ժամկետում: Նախազգուշացման կատարման ժամկետը, դրա ձևը և տրամադրման կարգը, ինչպես նաև դրա կատարման ժամկետը երկարաձգելու հիմքերը սահմանվում են պետության օրենքով: Նախազգուշացման կատարման ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունվում է հակամենաշնորհային մարմնի կողմից սահմանված ժամկետում նախազգուշացման կատարման անհնարինության մասին վկայող հիմքերի առկայության դեպքում:

5. Նախազգուշացումը կատարելու դեպքում պետության օրենքի խախտման վերաբերյալ գործ չի հարուցվում, և նախազգուշացումը կատարած անձը պետության օրենքի խախտման համար պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության չի ենթարկվում:

6. Սահմանված ժամկետում նախազգուշացումը չկատարելու դեպքում պետության օրենսդրության խախտման հատկանիշների առկայության պարագայում հակամենաշնորհային մարմինը պետության օրենքի խախտման վերաբերյալ գործ հարուցելու որոշում է ընդունում:

 

Հոդված 48.

Հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու և դրանք քննելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը և գործերի քննության արդյունքներով ընդունվող ակտերը

1. Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործեր հարուցելու և դրանք քննելու կարգը սահմանվում է պետության օրենքով:

2. Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքներով հակամենաշնորհային մարմինն ընդունում է որոշումներ, սահմանումներ և կարգադրագրեր, ինչպես նաև այլ ակտեր, որոնց ընդունումը նախատեսված է պետության օրենքով:

3. Գործով որոշման հիման վրա՝ հակամենաշնորհային մարմինը գործով պատասխանողին կարգադրագիր է տալիս որոշմամբ սահմանված պետության օրենքի կատարված խախտումը և դրա հետևանքները վերացնելուն ուղղված գործողությունները կատարելու մասին:

4. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով տրվող կարգադրագիրը պատրաստվում է որոշման հետ միաժամանակ։

5. Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործերով որոշումները և կարգադրագրերը պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում գրավոր ուղարկվում են շահագրգիռ անձանց, ինչպես նաև հրապարակվում են ինտերնետ ցանցում:

Հրապարակման ենթակա որոշման տեքստում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կապված են առևտրային, ծառայողական, հարկային, պետության օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության հետ:

 

Հոդված 49.

Հակամենաշնորհային մարմնի որոշման (կարգադրագրի) կատարման կարգը

1. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշումը (կարգադրագիրը) ենթակա է կատարման սահմանված ժամկետում: Հակամենաշնորհային մարմինն իրականացնում է կայացված որոշումների (կարգադրագրերի) կատարման վերահսկողություն:

2. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշումը (կարգադրագիրը) սահմանված ժամկետում չկատարելը հանգեցնում է պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

3. Պետության օրենսդրությամբ այն անձը, որի գործողությունները (անգործությունը) ճանաչվել են մենաշնորհային գործունեություն կամ անբարեխիղճ մրցակցություն և անթույլատրելի են համարվում պետության օրենքի համաձայն, կարող է պարտավորվել, հակամենաշնորհային մարմնի կարգադրագրի հիման վրա, պետության բյուջե փոխանցել այդպիսի գործողությունների (անգործության) արդյունքում ստացված եկամուտը: Այդ կարգադրագիրը չկատարելու դեպքում մենաշնորհային գործունեության կամ անբարեխիղճ մրցակցության արդյունքում ստացված եկամուտը, հակամենաշնորհային մարմնի հայցի հիման վրա, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության բյուջեի:

4. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշումը (կարգադրագիրը) սահմանված ժամկետում չկատարելը նշանակում է այդ որոշմամբ (կարգադրագրով) սահմանված ժամկետում որոշման (կարգադրագրի) մասնակի կատարում կամ դրա կատարումից խուսափում: Նշված որոշումը (կարգադրագիրը) սահմանված ժամկետում չկատարելը համարվում է պետության օրենքի խախտում:

5. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշման (կարգադրագրի) կատարման ժամկետը կարող է, պատասխանողի (պատասխանողների) հիմնավորված միջնորդության հիման վրա, երկարաձգվել պետության օրենքով նախատեսված ժամկետի սահմաններում, եթե միջնորդության մեջ նշված պատճառները համարվեն հարգելի: Այդպիսի որոշման (կարգադրագրի) կատարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ հակամենաշնորհային մարմին միջնորդություն ներկայացնելու ժամկետը սահմանվում է պետության օրենքով՝ որոշման (կարգադրագրի) կատարման ժամկետի սահմաններում:

 

Հոդված 50.

Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշման (կարգադրագրի) պարզաբանումը։ Գրասխալների, վրիպակների և թվաբանական սխալների ուղղումը

Հակամենաշնորհային մարմինն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա պարզաբանելու որոշումը (կարգադրագիրը) առանց դրա բովանդակությունը փոփոխելու, ինչպես նաև ուղղելու որոշման (կարգադրագրի) մեջ առկա գրասխալները, վրիպակները և թվաբանական սխալները:

 

Հոդված 51.

Պետության օրենքի խախտումների վերաբերյալ գործերով որոշումների (կարգադրագրերի) վերանայումը նոր և (կամ) նոր երևան եկած հանգամանքներով

1. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշումը (կարգադրագիրը) կարող է վերանայվել նոր և (կամ) նոր երևան եկած հանգամանքներով ինչպես գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, այնպես էլ հակամենաշնորհային մարմնի կողմից այդպիսի որոշումը (կարգադրագիրը) վերանայելու համար սույն հոդվածով նախատեսված հիմքերը բացահայտելու դեպքում:

2. Պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշման (կարգադրագրի) վերանայման հիմքերն են՝

1) այնպիսի հանգամանքների բացահայտումը, որոնք հայտնի չեն եղել կամ չէին կարող հայտնի լինել գործով որոշման եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ, բայց որոնք էական նշանակություն ունեն գործի ճիշտ լուծման համար.

2) ապացույցների կեղծումը, այն անձի ակնհայտ սուտ ցուցմունքները, որը տիրապետում է քննվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններին, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, ակնհայտ սխալ թարգմանությունը, որոնք հանգեցրել են անօրինական կամ չհիմնավորված որոշում կայացնելուն և (կամ) դրա հիման վրա կարգադրագիր տալուն:

3. Հակամենաշնորհային մարմնի՝ պետության օրենքի խախտման վերաբերյալ գործով որոշման (կարգադրագրի) վերանայման մասին դիմում ներկայացնելու, այն քննելու կարգը, դրա ձևը և բովանդակությունը որոշվում են հակամենաշնորհային մարմնի կողմից:

 

Հոդված 52.

Հակամենաշնորհային մարմնի որոշման (կարգադրագրի) բողոքարկման կարգը և հիմքերը

1. Պետության օրենսդրությամբ սահմանվում է ժամկետ, որի ընթացքում հակամենաշնորհային մարմնի որոշումը (կարգադրագիրը) ենթակա է բողոքարկման դատական կարգով:

2. Դատարան դիմում ներկայացնելու դեպքում պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ հակամենաշնորհային մարմնի որոշման (կարգադրագրի) կատարումը կասեցվում է մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

 

Հրապարակվել է կայքում 03 նոյեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան