ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 185-Ա
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 10-ի N 185-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները |
1. |
«Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2015 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
«Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով հայտը ներկայացնելու և հաստատելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2015 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|