Գլխավոր տեղեկություն
Համար
N 1129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1042
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսանում մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը, իսկ ավելի ուշ տրամադրված գրքույկների դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված տեղեկանքները, որոնցով հաստատվում է հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված լինելու փաստը.

2) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված, ներկայումս համայնքին սեփականության իրավունքով փոխանցված, ինչպես նաև համայնքի վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող տարբեր նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ դատական կարգով քաղաքացիների սեփականությունը ճանաչվելու դեպքում սույն որոշման ուժով տվյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխվում է բնակավայրերի հողերի (գործառնական նշանակությունը` բնակելի), որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով տրամադրվում է հողամասի գլխավոր հատակագիծ:

(1-ին կետը փոփ., խմբ. 25.04.13 N 425-Ն, լրաց. 05.03.15 N 209-Ն) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 9
Երևան