Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.02.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 փետրվարի 2015 թ.

թիվ 26-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖՐԵՇ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԹԻՎ 777, 777-1, 777-2 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի փետրվարի 4-ի թիվ 6 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՖՐԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետերը (այսուհետ նաև՝ Փոխանակման կետեր) սկսած 2013 թվականի օգոստոսի 5-ից (թիվ 777 լիցենզիա), նոյեմբերի 1-ից (թիվ 777-1 լիցենզիա) և նոյեմբերի 2-ից (թիվ 777-2 լիցենզիա) մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ն անընդմեջ գործունեություն չեն իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 351-Ա որոշմամբ «ՖՐԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 777 լիցենզիան, 2010 թվականի փետրվարի 16-ի թիվ 25-Ա որոշմամբ տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 777-1 լիցենզիան, 2010 թվականի հուլիսի 6-ի թիվ 153-Ա որոշմամբ տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 777-2 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ.  փետրվարի 10
Երևան