Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ.54
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.02.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 փետրվարի 2015 թ.

թիվ 44-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում դրամով տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 2 տոկոսի չափով` բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.1 կետով սահմանված դեպքերի:»:

2) Կանոնակարգ 2-ի 24.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով` բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.2, 24.1.3 և 24.1.4 կետերով սահմանված դեպքերի: Արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:»:

3) Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 24.1.1, 24.1.2, 24.1.3 և 24.1.4 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«24.1.1. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.2 կամ 1.3 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:

24.1.2. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.2 կետերի պահանջներին միաժամանակ բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:

24.1.3. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.3 կետերի պահանջներին միաժամանակ կամ 1.2 կետի պահանջին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ չորրորդի չափով:

24.1.4. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.3 կետի պահանջներին բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ երկրորդի չափով:»:

4) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

5) Կանոնակարգ 2-ի 53.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53.1. Եթե սույն կանոնակարգի 24.1.1-ից 24.1.4 կետերով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկվող ներգրավված միջոցները մարվում են մինչև դրանց մարմանը 2 տարի մնալը և (կամ) նույն կետերով սահմանված պարտատոմսերով իրականացվում է վաղաժամկետ մարում կամ հետգնում, ապա բանկն այդ ներգրավված միջոցների գծով իրականացնում է պահուստավորում հետևյալ կարգով.

1) Պահուստավորումն իրականացվում է այն ժամկետով, որի չափով ներգրավված միջոցը վաղաժամկետ մարմանը նախորդող 730 օրվա ընթացքում պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել էր նվազեցված դրույքաչափով,

2) Պահուստավորման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով. 

   

 

n
Ai * ri

i =1

Պահուստավորման ենթակա գումար

 =  _________
   

 n

որտեղ.

ո – սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետն է օրերով,

Ai – ներգրավված միջոցի i-րդ օրվա դրամային համարժեքն է,

ri – i-րդ օրվա համար սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրաված միջոցների համար սահմանված դրույքաչափն է, իսկ եթե ներգրավված միջոցը պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել է 0 տոկոս դրույքաչափով, ապա` 24-րդ և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերի 1.5-ապատիկը,

3) Պահուստավորումն իրականացվում է սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարը պարտադիր պահուստավորման հաշվետու ժամանակահատվածներում Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների մեծությանը գումարելու միջոցով` սկսած վաղաժամկետ մարման օրվան հաջորդող օրվանից սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ընթացքում:»:

6) Կանոնակարգ 2-ի 53.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53.4. Սույն կանոնակարգի 24.1.1-ից 24.1.4 կետերով սահմանված ներգրավված միջոցների նկատմամբ բանկը կարող է կիրառել սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերը, որի դեպքում բանկի վրա չեն տարածվի սույն կանոնակարգի 53.1 կետով սահմանված պահանջները` ներգրավված միջոցների մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում:»:

7) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խումբ կազմող Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի, ինչպես նաև Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ»:

8) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.20 և 6.21 կետերում «արտարժութային ակտիվների համար» սյունակում «վարկանիշ չունեցող 100» բառերը փոխարինել «վարկանիշ չունեցող 150» բառերով:

9) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ը լրացնել նոր 6.21.1 և 6.21.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

6.21.1. Կարճաժամկետ պահանջներ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/20
/Ա-2/Ֆ2/Պ-2/
50
/Ա-3,Բ/Ֆ3,Բ/Պ-3/
100
/Բ-ից ցածր/Բ-ից ցածր/
150

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/
50
/Ա-3,Բ/Ֆ3,Բ/Պ-3/
100
/Բ-ից ցածր/Բ-ից ցածր/
150

6.21.2. Երկարաժամկետ պահանջներ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/
20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/
50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/
150

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/
20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/
50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /Բ-/Բ3/ 100
/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/
150

:

 

10) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 11-րդ կետի 2-րդ ենթակետի ողջ տեքստում «6.21-րդ» բառերը փոխարինել «6.21.2» բառերով:

11) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ը լրացնել նոր 37.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«37.1. Եթե ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունը Մուդիզ վարկանիշային գործակալության կողմից ստացել է ՆՊ կարճաժամկետ վարկանիշ, ապա տվյալ անձի նկատմամբ կարճաժամկետ պահանջը կշռելիս հիմք է ընդունվում երկարաժամկետ վարկանիշը, իսկ երկարաժամկետ վարկանիշ չունենալու դեպքում` կիրառվում է 150 տոկոս ռիսկի կշիռ:»:

12) Կանոնակարգ 2-ի Հավելված 8-ի 2-րդ կետում «2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 14-րդ կետի «ժա» ենթակետի» բառերը փոխարինել «2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 33-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության» բառերով:

13) Կանոնակարգ 2-ի Հավելված 8-ի 23-րդ կետում «մեկ անձի» բառերը փոխարինել «բոլոր անձանց» բառերով:

14) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սույն որոշմամբ փոփոխված և լրացված Կանոնակարգ 2-ի 24.1.1-ից 24.1.4 կետերով սահմանված ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում կարող են ընդգրկվել նվազեցված դրույքաչափով, եթե ապահովվել են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 21-ի թիվ 6-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ նախադասություններով սահմանված դրույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում ընդունման պահից 6 ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. մարտի 3
Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի փետրվարի 24-ի
թիվ 44-Ն որոշմամբ

 

«Հավելված 11

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի

թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության

 կարգավորումը, բանկային գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից թողարկված պարտատոմսերով (պարտքային արժեթղթերով) ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկելու պայմաններ.

1.1 Բանկը տիրապետում է պարտատոմսերի սեփականատերերի վերաբերյալ արժանահավատ ու թարմացվող տեղեկատվության, որի համաձայն պարտատոմսերի շրջանառվող ծավալի առնվազն 50 տոկոսը պատկանում է բանկի բաժնետերերից և բանկի հետ կապված անձանցից տարբերվող այլ անձանց,

1.2 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին, ընդ որում` թողարկվել են բանկի կողմից կամ թողարկման նպատակով ստեղծված կազմակերպության կողմից՝ այդ կազմակերպության կողմից բանկին տրամադրված փոխառության ապահովությամբ, պարտատոմսերի տեղաբաշխման պահից մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց և պարտատոմսերի գծով մայր գումարի մասնակի մարումներ չեն նախատեսվում տեղաբաշխման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում,

1.3 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին և բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին`

ա. տեղաբաշխման պահից մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց,

բ. պարտատոմսը զեղչատոկոսային է կամ արժեկտրոնային՝ ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով, չի պարունակում մասնակի մարումներ կամ ժամկետից շուտ մարելու (հետ գնելու) որևէ օպցիոն,

գ. պարտատոմսի մարման և մարման կատարման (վճարման) ամսաթվերը, ինչպես նաև արժեկտրոնի մարման և արժեկտրոնների վճարման ամսաթվերը (յուրաքանչյուր ժամկետի համար) տարբեր չեն,

դ. արժեկտրոնային տոկոսադրույքը հանդիսանում է անվանական տոկոսադրույք և բացասական մեծություն չէ,

ե. արժեկտրոնների վճարման ժամանակահատվածները կանոնավոր են, արժեկտրոնի վճարումն իրականացվում է տարեկան, կիսամյակային, եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ,

զ. օրերի հաշվարկման պայմանականությունը ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկով` փաստացի/365, փաստացի/փաստացի, փաստացի/360 կամ 30/360,

է. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի դեպքում հղման դրույքը բավարարում է հետևյալ պայմաններին` թափանցիկ, հրապարակված, անընդհատ, վստահելի և մատչելի շուկայի մասնակիցների համար,

ը. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի օրերի հաշվարկման պայմանականությունը և արժեկտրոնի հղման դրույքի օրերի հաշվարկման պայմանականությունը նույնն է,

թ. լողացող արժեկտրոնով պարտատոմսի արժեկտրոնի սահմանման նպատակով հղման դրույքին գումարվող մեծությունը՝ հղման դրույքի մարժան (Reset Margin), հանդիսանում է հաստատուն անվանական մեծություն:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից սույն կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպություններից, Գերմանահայկական հիմնադրամից, Եվրասիական զարգացման Բանկից, Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության Միջազգային Զարգացման հիմնադրամից (OPEC Fund for International Development), Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամից (European Fund for Southeast Europe), Արտասահմանյան Մասնավոր Ներդրումների Կորպորացիայից (Overseas Private Investment Corporation), Կանաչը աճի համար հիմնադրամից (Green for Growth Fund), Զարգացման Եվրոպական Ֆինանսական Ինստիտուտների Ասոցիացիայի (Association European Development Finance Institutions) անդամ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ենթակա են նվազեցված դրույքաչափով ընդգրկման, եթե ներգրավված միջոցի մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ երկու տարուց»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան