ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2015 թվականի N 173 -Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Վահան Տերյանի 130-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 9-ի N 173-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան |
- «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մուրադյան |
- Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան |
-«Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |