Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.10/12(1101).1 ՄԱՍ 2 Հոդ.157.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 218-Ն

 

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻՆ, ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ, ՖԻՍԿԱԼ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 63-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ՝

1) եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին (Prospectus)` համաձայն N 1 հավելվածի.

2) եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի («Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J. P. Morgan Securities plc») հետ կնքվելիք Բաժանորդագրության պայմանագրին (Subscription Agreement)` համաձայն N 2 հավելվածի և Պարտավորությունների կառավարման պայմանագրին (Dealer Manager Agreement)` համաձայն N 3 հավելվածի.

3) «CITIBANK, N. A., LONDON BRANCH» և «CITIBANK N. A., NEW YORK BRANCH» ընկերությունների հետ կնքվելիք Ֆիսկալ գործակալի պայմանագրին (Fiscal Agency Agreement)` համաձայն N 4 հավելվածի.

4) Պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրին (Tender Offer Memorandum)` համաձայն N 5 հավելվածի:

 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների գնումն իրականացվելու է առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, բանակցային ընթացակարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է առանց այդ նպատակի համար ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի, իսկ վճարումները կատարվում են ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև Չսահմանափակված գլոբալ սերտիֆիկատ (Unrestricted Global Note), Սահմանափակված գլոբալ սերտիֆիկատ (Restricted Global Note), Միջոցների ստացման հուշագիր (Cross Receipt), Թողարկողի նամակը գործընթացի գործակալի նշանակման մասին (Process Agent Appointment Letter of the Issuer), Թողարկողի հավաստագիրը համաձայն Բաժանորդագրության պայմանագրի (Certificate of the Issuer Pursuant to the Subscription Agreement), Թողարկողի նամակը Գլոբալ Սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ (Letter from the Issuer Delivering the Global Notes), «HSBC Bank PLC»-ին որպես տեղաբաշխման մենեջեր նշանակելու նամակ (Letter of Instruction to HSBC Bank PLC as Settlement Manager), Կանոն 144A-ի հավելում (Rule 144A Rider), Թողարկման ազդագրի հրահանգի համաձայն Իռլանդիան որպես գրանցման պետություն հաստատում (Confirmation of Ireland as Home Member State under the Prospectus Directive), Պարտատոմսերի ընդունման մասին դիմում (Debt Securities Admission Application), Ընդհանուր թողարկողների ներկայացուցչությունների նամակ (Blanket Issuer Letter of Representations), Պարտավորությունների կառավարման առաջարկի նամակ (Tender Agent Engagement Letter) փաստաթղթերը և գործընթացից բխող այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

 2) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 218-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 218-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 218-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 218-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 218-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան