Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2015 թվականի N 165-Ա

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-226-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 6-ի N 165-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը մշակող և ընդունող պատասխանատու պետական մարմինները

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման ապահովման աղբյուրը

 1.

Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերի պահանջների սահմանում

2015 թ.
31-ը հուլիսի

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ (համակատարող)

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2.

Էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումն ապահովող էլեկտրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման էլեկտրոնային համակարգի օպերատորի սահմանում

2015 թ.
31-ը հուլիսի

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ (համակատարող)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան