Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2015 թվականի N 197-Ա

 

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված և տրամադրված` Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Շիրակի (Գյումրի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման դրամաշնորհային ծրագրի համար Գերմանիայի զարգացման վարկերի բանկի 430,159.2 հազ. դրամ դրամաշնորհն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 55,808.3 հազ. դրամ համաֆինանսավորման գումարը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի (Գյումրի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր` երկրորդ փուլի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1,452,294.0 հազ. դրամ համաֆինանսավորման գումարը, ընդամենը` 1,938.261.5 հազ. դրամ, որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված և տրամադրված Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու (Վանաձորի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր` երկրորդ փուլի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 614,478.0 հազ. դրամ համաֆինանսավորման գումարը, որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովների անցկացումը` կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կանոնադրական կապիտալների ավելացման որոշումներին, և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը և արտացոլումը «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների 2014 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6

Երևան