ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 180-Ա
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1496-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N 1496-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» փակ բաժնետիրական ընկերության (վաճառող) և «Սի-Ջի Սոլյուշնզ Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերության, «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ», «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (գնորդ) միջև բանակցությունների արդյունքում լրամշակված գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին՝ համաձայն N 1 հավելվածի:».
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հավանություն տալ «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը Գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրի նախագծին՝ համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ որպես «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ՝ ընդունել միակ բաժնետիրոջ հրաման՝ վաճառողի կողմից սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի վաճառքի վերաբերյալ՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի և գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրի պայմաններին համապատասխան և վաճառողի կողմից նշված պայմանագրերի ստորագրման վերաբերյալ: Նշված հրամանը պետք է պարունակի լիազորություն և հանձնարարություն «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝ ստորագրելու նշված պայմանագրերը, ինչպես նաև դրանց վերաբերող մյուս բոլոր լրացուցիչ համաձայնագրերն ու փաստաթղթերը՝ կապված գույքի առուվաճառքի պայմանագրի հետ:».
4) որոշման 4-րդ կետում «կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները» բառերը փոխարինել «և 2-րդ կետերում նշված պայմանագրերով գույքի օտարումից և գույքային իրավունքների տրամադրումից և փոխանցումից գնորդի մոտ ծագող իրավունքները» բառերով.
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ համակարգել պետական մարմինների գործողությունները՝ կապված սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի և գույքային իրավունքների տրամադրման պայմանագրի և դրանց վերաբերող մյուս բոլոր լրացուցիչ համաձայնագրերի ու փաստաթղթերի ստորագրման և իրականացման հետ, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված պայմանագրերի պահանջների պատշաճ կատարումը.
6) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
7) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 4 Երևան |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1496-Ա որոշման |
Փոփոխված և լրամշակված
ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ պայմանագիր
Ստորագրված
2015թվ. Փետրվարի __-ին
Հետևյալ Կողմերի կողմից և միջև
«Որոտան Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ
և
Հայաստանի Հանրապետության
և
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ
և
«ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ»
և
«Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» Էլ-Էլ-Սի
Amended and restated
ASSET PURCHASE AGREEMENT
dated as of February [·], 2015
between
VOROTAN COMPLEX OF HYDRO POWER PLANTS CJSC
and
THE REPUBLIC OF ARMENIA
and
CONTOURGLOBAL HYDRO CASCADE CJSC
and
CONTOURGLOBAL TERRA HOLDINGS SARL
and
CG SOLUTIONS GLOBAL HOLDING
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1496-Ա որոշման |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|