Գլխավոր տեղեկություն
Համար
N 338-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110) Հոդ.274
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 338-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 30-ի «Հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու նպատակով` հարկ վճարողների հարկային հաշիվներում ցույց տրված հարկվող շրջանառության չափը սահմանելու մասին» N 481 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1630-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» N 685-Ն որոշումը:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը հարկային մարմնից ստացված այն հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով անվավեր ճանաչվող հարկային հաշիվների, որը չի ներառվել մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու եռամսյակների համար ներկայացված հարկային հաշիվների oգտագործման մասին հաշվետվություններում, կարող է ներկայացվել 2015 թվականի ընթացքում՝ մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը սահմանված ձևին համապատասխան.

2) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը հարկային մարմնից ստացված թղթային ձևերի լրացմամբ դուրս գրված և 2015 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների սերիա-համարների և քանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում, ինչպես նաև անվավեր ճանաչված թղթային հարկային հաշիվների բնօրինակների հաշվառումն ու պահպանումն իրականացվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը գործող կարգին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 8
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան