ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 114-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|