Գլխավոր տեղեկություն
Համար
N 141-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.04/12(1101) Հոդ.148
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 141-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 96-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 2-րդ կետը «2» թվից առաջ լրացնել «1.1» թվով.

2) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 26
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի N 141-Ն որոշման

 

«Հավելված N 1.1

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

-

-

այդ թվում՝

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

-

-

-

այդ թվում՝

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

-

-

այդ թվում՝

       

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(4,301,425.0)

(4,301,425.0)

(4,301,425.0)

(4,301,425.0)

գ) «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի
շրջանային միավորում» ՍՊԸ

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

դ) «Հրաշք այգի» ՍՊԸ

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

-

-

-

4,301,425.0

որից`

       

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի
շրջանային միավորում» ՍՊԸ

-

-

-

3,991,584.0

«Հրաշք այգի» ՍՊԸ

-

-

-

309,841.0

2.6. Այլ

4,301,425.0

4,301,425.0

4,301,425.0

-

Ժամանակավորապես ազատ
միջոցներ

4,301,425.0

4,301,425.0

4,301,425.0

 

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան